Հույսս այն է, որ աշխարհն Ադրբեջանին ասում է՝ պատերազմով հարցը չես լուծելու, թույլ չենք տա. Նազենի Ղարիբյան

Արվեստաբան, հրապարակախոս Նազենի Ղարիբյանի կարծիքով՝ ժամանակն է, որ մեր երկրում ապրող մարդիկ սկսեն մտածել այն ամենի շուրջ, ինչ կատարվում է ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում, մտածեն գլոբալ՝ Հայաստանը դիտարկելով ավելի մեծ հարթության ու շահերի գոտում, եւ գուցե անելիքներն ու ասելիքներն ավելի պարզ կլինեն։

«Վաղուց եմ խորհում այն մասին, որ Հայաստանի ապագան՝ մեր այս մտայնությամբ, միայն արյուն ու կոտորած է կանխանշում: Ընդամենը մի բան ասեմ. մի քանի տարի առաջ հայ ժողովրդի մեծագույն մասն ասում էր՝ «ոչ մի թիզ հող չենք զիջելու», քանի՞ թիզ ենք զիջել, ասում էին նաեւ՝ ազատագրված յոթ շրջանները չենք տալու, տվեցինք, չէ՞… մնացյալը թողնում եմ ձեր եզրակացություններին»,- նկատում է Ղարիբյանը:

Վերջինս ընդգծում է, թե քսան տարուց ավելի է՝ միջազգային հանրությունը, քաղաքական ատյանները, բոլոր գերտերությունները մեզ ասում էին՝ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի տարածքային ամբողջականության եւ ինքնորոշման իրավունքի սկզբունքների շրջանակներում. «Մենք դա հասկանում էինք «կամ-կամ» տարբերակով, այնինչ պարզապես ասվում էր՝ Ղարաբաղը պիտի լինի ինքնուրույն պետական էթնոտարածքային միավոր, բայց Ադրբեջանի կազմում, այսինքն՝ նրանք երկու ստանդարտները միասին էին առաջարկում: Հիմա էլ ամբողջ աշխարհն ասում է՝ Ղարաբաղյան հարցը միայն քաղաքական եւ դիվանագիտական ճանապարհով պետք է լուծվի։ Ես հասկանում եմ, որ սա հիմա էլ մեսիջ է Ադրբեջանին առ այն, որ ինչքան էլ պատերազմ անես, հարցը դրանով չես լուծելու, թույլ չենք տա։ Այսինքն՝ իմ հույսն այն է, որ Ադրբեջանը չի լուծելու այդ հարցն ինչպես ուզում է հիմա: Իսկ նա ուզում է, որ «Ղարաբաղ»՝ որպես պետական ինստիտուտներ ունեցող էթնոտարածքային միավոր, ընդհանրապես գոյություն չունենա»:

Նազենի Ղարիբյանը նաեւ շեշտում է՝ իր այս վերլուծությունը պետք չէ դիտարկել հայրենասիրություն-դավաճանություն ներազգային հարթության տիրույթում, որի մեջ մեր ամբողջ ժողովուրդը կլանված է այսօր: «Պետք է լսել, թե աշխարհն ինչ է ասում քեզ, եթե որեւէ հնարավորություն չունես փոխելու աշխարհի որոշումները»,- համոզմունք է հայտնում նա:

Զրուցակիցը նկատում է, որ զինվելու եւ ռազմական պոտենցիալը հզորացնելու միտման ու կոչերի հետ մեկտեղ պետք է խորհել մի շատ կարեւոր բանի մասին՝ քաղաքականության ինստիտուտների կայացման, քաղաքագիտական, վերլուծական կենտրոնների ուժեղացման մասին. «Սա է մեր փրկության միակ ուղին, ոչ թե բանակը եւ զենքը։ Բանակն ու զենքը կհաղթեն ու հաղթել են, բայց դու չես հաղթի, եթե պարտվես քաղաքականության մեջ։ Իսկ մենք միշտ այդպես ենք արել, սակայն միայն զինվելով, առանց քաղաքական կենսունակ տեսլականների ու գործունեության՝ մենք միայն զինվոր-ժողովուրդ կլինենք, զոմբի ժողովուրդ, որին զոհաբերում են ու զոհաբերելու են ուրիշների, ոչ թե մեր շահերի ու երկրի պաշտպանության համար։ Ես ուզում եմ, որ իմ ժողովուրդը ուրիշի համար կրակից շագանակներ հանելու դերը թոթափի վերջապես»:

Անդրադառնալով Ադրբեջանի՝ ՀՀ-ի միջազգայնորեն ճանաչված տարածքների վրա ոտնձգությանն ու ագրեսիային՝ հրապարակախոսը նկատում է՝ իհարկե, այդ ագրեսիան երիցս դատապարտելի է, բայց այստեղ հարց է ծագում՝ իսկ ո՞րն է մեր դիմադրողականության աստիճանը, եւ ինչպիսին է այն՝ զենքո՞վ, թե՞ քաղաքականությամբ:

«Հարցը շատ պարզ է. մենք ունե՞նք որեւէ լուրջ լծակ՝ լինի քաղաքական, թե ռազմական, իրադրության վրա ազդելու համար, բացի, իհարկե, ՀԱՊԿ, ՄԱԿ, Եվրոդատարան եւ միջազգային այլ կառույցները, մեկ էլ՝ Ռուսաստանին դիմելուց։ Մենք ունե՞նք քաղաքական ծրագիր՝ այս իրավիճակը ի շահ մեզ փոխելու համար: Կարո՞ղ ենք այս պահին դրական քաղաքական կոմպլեմենտարություն գտնել, չգիտեմ, ներքին տեղեկատվությանը չեմ տիրապետում, գուցե այդպիսի բան մշակվում է։ Ինչ ասեմ, կա՞ արդյոք մի բան, որ կարող ենք անել ու չենք անում. ես չէ, որ դրա պատասխանը կարող եմ տալ»,- եզրակացնում է նա:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2658 դիտում

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները