Երևան
12 °C
ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Երևանում մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու, առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքերի առթիվ: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են անհետաձգելի գործողություններ:
ՔԿ հաղորդագրությունը՝ ստորև.
«Երևան քաղաքի Անդրանիկի փողոցում «Նիսան» և «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենաների միմյանց բախվելու, վերջինիս վարորդին «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդի և ուղևորների կողմից ծեծի ենթարկվելու, դանակով հարվածելու վերաբերյալ հաղորդումը ստացվել է 2022թ. սեպտեմբերի 02-ին՝ ժամը 19:07-ին, որից րոպեներ անց հաղորդում է ստացվել նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնից այն մասին, որ «կրծքավանդակի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 42-ամյա տղամարդ: Պարզվել է, որ վերջինս հանդիսանում է հիշյալ ավտոպատահարի մասնակից «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել են վերջինիս՝ մարմնական վնասվածքներ ստանալու մի շարք հանգամանքներ:
Մասնավորապես, տվյալներ են ստացվել այն մասին, որ նշված փողոցում միմյանց են բախվել «Վազ 2109» մակնիշի և «Նիսան» մակնիշի ավտոմեքենաները, որից հետո վերջինիս վարորդը և չորս ուղևորները վիճաբանել են «Վազ 2109» մակնիշի ավտոմեքենայի վարորդի հետ և ծեծի ենթարկել նրան, որի ընթացքում միջադեպի մասնակիցներից մեկը կտրող-ծակող գործիքով հարվածներ է հասցրել վերջինիս:
Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասով և 297-րդ հոդվածի 3-րդ մասով, որոնք, համատեղ քննություն կատարելու նպատակով միացվել են մեկ վարույթում:
Իրականացված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել է միջադեպին մասնակից անձանց ինքնությունները, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են:
Նախաքննության ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արնանման հետքեր և ծակող գործիք, վերցվել են փորձանմուշներ, զննության են ենթարկվել դեպքի վայրում առկա տեսահսկման սարքերի տեսագրությունները, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու և քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT