Երևան
12 °C
Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում այսօր Գյումրիում էին ԿԳՄՍՆ պատասխանատուները:
Շիրակի մարզի դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը խոսեց կրթական համակարգի մի շարք նորությունների մասին՝ ներկայացնելով կատարված օրենսդրական, վարչարարական փոփոխությունները, փորձարկվող կրթական նոր չափորոշիչները, առաջին անգամ անցկացվող ՆՈՒՀ-երի տնօրենների հավաստագրման գործընթացը, դպրոցների ֆինանսավորման կարգի փոփոխությունները:
Այս տարի մեկ այլ փոփոխություն էլ կիրականացվի դպրոցների կառավարման համակարգում. ուսումնական մասը կառանձնացվի վարչատնտեսականից: Ուսումնական մասի պատասխանատուն լինելու է տնօրենը, որը բացառապես այդ աշխատանքով է զբաղված լինելու: Վարչատնտեսական հատվածի լիազորություններն էլ կպատվիրակվի իրավաբանական անձի:
«Նոր համակարգի անցումը կլինի հետևյալ կերպ. այն մրցույթները, որոնք կհայտարարվեն մինչև այս տարվա դեկտեմբերի 30-ը, այդ դպրոցներում կգործեն հին կարգավորումները: Այն դպրոցները, որոնց տնօրենի թափուր տեղի մրցույթը կհայտարարվի սկսած հունվարի առաջին օրվանից, կգործի կառավարման նոր համակարգը:
Մեր հաշվարկներով՝ դա մոտավորապես ապրիլի 13-ից հետո պաշտոնավարման ժամկետը լրացող տնօրեններին է վերաբերում: Շուրջ 110 դպրոցի մասին է խոսքը: Սա հնարավորություն կտա նաև, որ մենք այդ անցման ժամանակ գործընթացը փորձարկելու հնարավորություն ունենանք և աստիճանաբար ներդրման ընթացքում առաջացող խնդիրները լուծենք, որպեսզի խուսափենք ավելի մասշտաբային խնդիրներից»,- մանրամասնեց Բաղդասարյանը:
Նախարարության պատասխանատուն մեկ անգամ ևս շեշտեց, որ հանրապետությունում ուսուցիչների պակաս կա: Պայմանավորված այս հանգամանքով՝ փոփոխություն է կատարվել ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի կանոնակարգում: Նոր դրույթ է ավելացել, համաձայն որի, եթե մեկ անգամ հայտարարվում է մրցույթ, և այդ տեղը չի լրացվում համապատասխան որակավորում ունեցող մասնագետով, ապա երկրորդ անգամ մրցույթին կարող է մասնակցել նաև տվյալ առարկայի մասնագիտական բարձրագույն կրթություն ունեցող անձը, որը չունի մանկավարժի որակավորում, սակայն նախարարության կողմից երաշխավորված կազմակերպության կամ բուհի ծրագրով մասնակցել է դասընթացների և ձեռք բերել մանկավարժահոգեբանական ու ուսումնամեթոդական հմտությունները:
Խոսվեց նաև վերջերս անընդհատ քննարկվող մի փոփոխության մասին, երբ կարող է վարչական աշխատողը դասավանդել:
«Երբ տվյալ առարկայի ուսուցիչներն առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածություն ունեն, և առկա են թափուր տեղեր, դրանց համար հայտարարվում է առնվազն երկու մրցույթ, որպեսզի առաջին մրցույթի ժամանակ հնարավորություն ունենա մասնակցել տվյալ որակավորումն ունեցող անձը, երկրորդի ժամանակ՝ 30 կրեդիտ ունեցող անձը: Այդ մրցույթների արդյունքում, եթե չի լինում համալրում, այդ դեպքում նոր վարչական աշխատողը կարող է դասավանդել այդ ազատ ժամերը»,- բացատրեց ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետը:
Նաև անդրադարձ եղավ կենսաթոշակային տարիքի ուսուցիչների աշխատանքի շարունակությունն ապահովելու, ինչպես նաև աշխատանքից ազատման հիմքերին:
Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը նախարարության պատասխանատուի պարզաբանումները տեղին ու ժամանակին համարեց, նաև նշեց, որ հարցեր կային, որոնք իրենց հստակ պատասխանները ստացան:

Մարզպետը նաև տեղեկացրեց, որ այս ժամանակահատվածում որոշ դպրոցներում աուդիտորական ուսումնասիրություններ են անցկացվել: Պարզվել է, որ բոլոր դպրոցներում առկա են նույնաբովանդակ թերացումներ: Դպրոցները կաղում են գնումների գործընթացներում և ընդհանրապես այն հարցերում, որոնք վերաբերում են հաշվապահական գործընթացին:
«Դպրոցներում հաշվապահները հիմնականում տարիքով ավելի ավագ անձինք են, կենսաթոշակային տարիքի, երբեմն ավելի բարձր, որոնք նոր համակարգերին ու մոտեցումներին այնքան էլ չեն տիրապետում: Չեմ ուզում իմ գնահատականը կատեգորիկ հնչի, բայց այստեղ ևս պետք է գնալ ճիշտ ուղով, որպեսզի խնդիրներ չծագեն: 3 տասնյակից ավելի դպրոցներում արդեն ուսումնասիրություններն ավարտել ենք»,- ասաց մարզպետը:

Երկրորդ խնդիրը, որն արձանագրվել է դպրոցներում, մարզպետարանը, որպես լիազոր մարմին, պարտավորվել է անմիջական վերահսկողության տակ վերցել: Խնդիրը կապված է դպրոցներում առանձին խմբակների գոյության, առանց մարզպետարանի հետ համաձայնեցնելու՝ դպրոցների տարածքները վարձավճարով կամ անվարձահատույց տրամադրման հետ:
Նազելի Բաղդասարյանը վստահեցրեց, որ խստիվ հետևելու են, որ դպրոցներում ինչ-որ խմբակներ, երբեմն անհայտ ծագման, երբեմն խնդրահարույց, չգործեն: Ավելին՝ դպրոցներում ձեռնարկատիրական գործունեություն չծավալվի:
Շիրակի մարզում մինչև տարեվերջ 83 դպրոցի տնօրենի մրցույթ է անցկացվելու, որից 56-ն արդեն կայացել են: Ինչո՞ւ է թիվն այդքան մեծ: Պատճառը, ըստ մարզպետի, այն է, որ նախորդ ժամանակահատվածում կառավարման խորհուրդները ձևավորված չեն եղել 2-3 տարի, և դրանք ձևավորվել են իր պաշտոնավարումից անմիջապես հետո:
Նազելի Բաղդասարյանը վստահ ընդգծեց՝ որևէ դպրոցում տնօրենի ընտրություն խնդիր չի առաջացրել. գործընթացը մաքսիմալ թափանցիկ է:
«Ուզում եմ արձանագրել մեկ հանգամանք, որ որևէ դպրոցից բողոք չունենք, մարզպետը չունի միջամտություն: Նաև ընտրված ու վերընտրված տնօրենները կփաստեն, որ իրենց հետ իմ առաջին հանդիպումը կայանում է ընտրությունից հետո, երբ շնորհավորում եմ: Նախկինում արատավոր ընթացք էր, բոլորը շատ լավ գիտեն, թե ինչպես է տնօրենի ընտրությունը եղել տարբեր տարիներին: Նրանք, ովքեր վերընտրվել են, գիտեն, թե ինչպես էին նախկինում ընտրվում»,- հայտարարեց Շիրակի մարզպետը:

Ըստ Բաղդասարյանի՝ չափազանց կարևոր է կրթության պատշաճ որակը: Կարևոր հանգամանք է նաև, որ աշակերտը դպրոց մուտք գործելիս հասկանա, որ այն կրթական հաստատություն է:
«Ես կրկին հորդորում եմ ձեզ դպրոցում աշակերտներին վերաբերվել նախ և առաջ որպես ՀՀ քաղաքացու, արժանապատիվ քաղաքացու: Մենք ազատ մտածող, իրավագիտակից, պատասխանատու, հայրենասեր քաղաքացի կերտելու մեծ առաքելություն ունենք»,-տնօրեններին ու ուսուցիչներին դիմեց մարզպետը՝ հորդորելով ուշադրություն դարձնել դպրոցական միջավայրում անհանդուրժողականության՝ բուլինգի դրսևորումներին, լինել հետևողական, որպեսզի որևէ աշակերտ խտրական վերաբերմունքի չարժանանա։
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT