Երևան
12 °C
Շիրազի 22. անփորձ զբոսավարները Գյումրիում այլևս չեն շփոթվի և պատմական միջուկի ցանկացած կամարով հին բակը չեն ներկայացնի որպես «Գյումրու Հոլիվուդ» անունը ստացած հայտնի «Կինոյի բակ»:
Այստեղ արդեն բացվել և գործում է «Կինոտուն» թանգարանը: Մշակութային այս նոր գաղափարը ծնվել է գյումրեցի գործարար Արթուր Դավթյանի և ծնունդով գյումրեցի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, գյումրեցի Հայկ Դեմոյանի համագործակցության արդյունքում:

Թանգարանային ցուցանմուշներն իրական վկաներն են «Մեր մանկության տանգոն», «Հեղնար աղբյուր», «Ուրախ ավտոբուս» և Գյումրու խորհրդանիշ համարվող այն ֆիլմերի, որոնք տարիներ առաջ նկարահանվել են հենց այս նույն բակում, որտեղ այժմ էլ ապրում են այն բնակիչներն ու նրանց ժառանգները, որոնք ֆիլմերի նկարահանումների ընթացքում և՛ գործող անձինք են եղել, և՛ զուտ դիտորդներ:
Տաթև Կարապետյանը ծնվել ու մեծացել է Շիրազի փողոցի ամենահայտնի ալեքպոլյան այդ շենքի բակում: Հենց նրա հայրական տան նկուղային հարկում է բացվել թանգարանը:

Կան ցուցանմուշներ, որոնց հենց բակի շենքերի բնակիչներն են տրամադրել ֆիլմի նկարահանումների ժամանակ: Դրանք տարիներ շարունակ պահել են որպես հուշ, որոնք արդեն թանգարանային նմուշ են և իրենցից բացի՝ տեսանելի բոլորին:
Այս սև պայուսակով «Մեր մանկության տանգոն» ֆիլմում Սիրանուշը գնում էր բանտ՝ Ռուբենին տեսակցելու: Դերերում՝ Մհեր Մկրտչյան, Գալյա Նովենց: Պայուսակը Տաթևի տատիկինն է եղել: Ֆիլմում էպիզոդներ էլ կան, որտեղ Տաթևն ու տատն են նկարահանվել, լվացք են փռել, Տաթևը նաև բակում պարել է:
Ասում է՝ 4-5 տարեկան է եղել այդ ժամանակ, շատ բան չի հիշում, բայց հայտնի թոլի՝ կամարի տակ Ֆրունզի ու Նովենցի վիճաբանությունը դաջված է հիշողության մեջ: Ֆիլմի այդ հատվածում Գալյա Նովենցը զայրանում էր ու գոռում․ ««Էս գլխարկը, որ գլխիդ ես քաշել, ամոթից ես քաշել»: Շատ լավ եմ հիշում էդ պահը»։

Այս կարի մեքենան ևս օգտագործվել է ֆիլմում: Սիրանուշը սրանով էր կար ու ձև անում: Մեքենան շենքի բնակիչներից մեկինն է եղել:
Նորաբաց թանգարանում նաև շատ վավերագրական ու եզակի լուսանկարներ կան, որոնք ներկայացնում են պահեր ֆիլմերի նկարահանումների ընթացքից: Պահպանված են այն ցուցապաստառները, որոնք ժամանակին ազդարարել են ոչ միայն այս, այլ ընդհանրապես հայկական ֆիլմերի ցուցադրությունը:



Դրանք նորաբաց թանգարան են բերվել Հայաստանի ազգային արխիվի, Գրականության ու արվեստի թանգարանի պահոցներից:
Այս բակում նաև ժամանակ առ ժամանակ ֆիլմերի երաժշտությունները կհնչեն: Զբոսաշրջիկներն ու տեղաբնակները մտքով կկարողանան ժամանակը հետ պտտել, հայտնվել կինոյում, ապրել ու զգալ իրական պատմական շունչը:
Երաժշտությունը կհնչի ոչ թե ժամանակակից սարքից, այլ ֆիլմի նկարահանումների ընթացքում օգտագործված հին ռադիոընդունչից, որը թանգարանի հիմնադիրներին հաջողվել է վերականգնել ու գործարկել:


Նկուղային հարկը կմնա որպես թանգարան, իսկ վերևի հարկը կդառնա հյուրատուն: Արթուր Դավթյանն ասում է՝ շենքի արտաքին տեսքը կպահպանվի նույնությամբ, ամեն ինչ գրագետ կարվի. ոչ մի շեղում պատմությունից թույլ չի տրվելու:
Թանգարանը մինչ տարեվերջ բոլոր այցելուների համար կգործի անվճար:
Սամսոն Մատինյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT