Երևան
12 °C
Քաղաքագետ Էդվարդ Անտինյանի կարծիքով՝ շարժումը, որը սկսել է ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը, դեռ չսկսված՝ կարող ենք համարել ավարտված:
«Շատ ափսոսում եմ այդ երիտասարդի համար: Եթե նա փորձում է առանձին շարժում ստեղծել, դրա հետ մեկտեղ կոնկրետ ժամկետներ է նշում, որ այդ օրվանից Նիկոլ Փաշինյանը չի ղեկավարելու երկիրը, նրան տանում է փակուղի: Ստացվում է՝ շարժումը դեռ չի սկսվել, բայց արդեն ավարտվել է: Հիմք չկա իր ասածներում: Ի՞նչը պետք է դրդի Նիկոլ Փաշինյանին հրաժարական տալ, ինչ-որ մեկի կո՞չը: Կամ ինքը ի՞նչ ռեսուրս ունի, մարդիկ ինչո՞ւ պետք է իրեն հետևեն»,- նկատում է քաղաքագետը:
Դիտարկմանը, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանն իր աջակցությունն է հայտնել Ղազարյանին, հաշվի առնելով այս հանգամանքը՝ կարո՞ղ ենք ենթադրել, որ Վանեցյանը վերջնականապես կտրվել է իր նախկին թիմակիցներից և այժմ այլ «հանգրվան» է փնտրում, քաղաքագետն ասում է. «Եթե Արթուր Վանեցյանը կարծում է, որ հեղափոխությունը շեղվել է իր արժեքներից, բայց ինքը այդ արժեքների կրողն է, ապա կարող էր առանձին պայքար սկսել, այդ դեպքում միգուցե գտնվեին մարդիկ, որոնք կհավատային իրեն ու կմիանային այդ շարժմանը: Նրա հեղինակությունը բարձրացավ այն ժամանակ, երբ կատաղի պայքարում էր թալանչիների դեմ, բայց հետո գնաց ու միացավ այդ թալանչիներին, դրանից հետո ինչ էլ անի, ում հետ էլ միանա, արդյունք չի տալու»:
Ըստ Անտինյանի՝ քաղաքականության մեջ գործում է սակրավորի օրենքը՝ դու կարող ես սխալվել ընդամենը մեկ անգամ. «Կարող ես փորձել քո սխալն ուղղել, բայց այն չի ուղղվում: Դու ընդունում ես քո սխալը, բայց հասարակությունը չի ընդունում»:
Նկատառմանը՝ այսինքն, եթե Վանեցյանը ի սկզբանե միայնակ պայքարեր, չմիանար «Հայաստան» դաշինքին, կունենա՞ր հաջողություն, զրուցակիցը նշում է՝ դժվար է պատկերացնելը:
«Հաջողության համար Արթուր Վանեցյանին ամենակարևոր բանն էր պակասում՝ քաղաքական փորձառությունը. ուսադիրներով մարդիկ մի փոքր այլ տրամաբանության մեջ են խնդիրները պատկերացնում: Քաղաքական դաշտում իրենք շատ հարցերի պետք է պատասխանեն, որին պատրաստ չեն: Բացի դրանից, որքան էլ ինքը խոսում է բարձր արժեքներից, միևնույն է, կանգնելով Սերժ Սարգսյանի կողքին՝ այդ արժեքներն էլ չեն երևում: Սարգսյանից «պոկվելուց» հետո էլ մարդիկ հարցնելու են՝ ինչո՞ւ պետք է միանանք քեզ: Նույն խնդիրը կա այսօրվա շարժման հետ կապված. այսօրվա շարժման նախաձեռնողն էլ չի ասում, որ Հայաստանի ինքնիշխանությունը գերագույն արժեք է, դա սահմանադրական նորմ է, որևէ մեկը եթե ոտնձգություն է անում, ապա պետական հանցագործ է: Նա չի կարող լինել մի թիմի անդամ, որն ասում է՝ ՀՀ-ն պետք է զիջի իր անկախությունը հանուն անվտանգության՝ մտնելով Ռուսաստանի կազմի մեջ»,- ասում է Անտինյանը և հավելում՝ ընդդիմադիրներն իրենց պայքարի ընթացքում արժեզրկել են ՀՀ-ի անկախությունը:
Անդրադառնալով «Դիմադրություն» շարժման լռությանը և Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե սեպտեմբերից շարժումը նոր թափ է ստանալու՝ վերջինս նկատում է՝ սեպտեմբերը քաղաքական առումով միշտ ակտիվ շրջան է եղել:
«Բայց այստեղ այլ հարց է. Իշխան Սաղաթելյանը ժամանակին ասում էր՝ մենք ամեն բան հստակ գծած ունենք, ժամկետների մասին էր խոսում, նշում էր՝ ինչ կատարվում է, մենք վերահսկում ենք: Այս երկարատև դադարն էլ էր իրենց գծա՞ծը: Այն, որ արդեն հասկանում են՝ առանց ժողովրդին ոտքի հանելու, հնարավոր չէ, դա էլ էր գծա՞ծ: Դուրս էին եկել փողոց, ամպագոռգոռ հայտարարություններ էին անում, թե Նիկոլ Փաշինյանը այլևս վարչապետ չէ: Այդպիսի անլուրջ հայտարարություններով ու մոտեցումներով ժողովուրդն ինչպե՞ս պետք է իրենց հավատար: Նույնիսկ իրենց կողքին կանգնածները հիասթափվեցին ու հետ քաշվեցին»,- ասում է քաղաքագետը:
Նրա խոսքով՝ երկրում ընդդիմությունն իշխանությունից լավը պետք է լինի, որ ցույց տա իշխանության սխալները ու դրանով ստանա հասարակական աջակցություն, սակայն այսօրվա ընդդիմությունն այնքան անլուրջ է, ուշք ու միտքն էլ նախկին բարքերի հետ բերելն է, որ չի կարողանում իր կողքին մարդ հավաքել:
Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այն հայտարարությանն էլ, թե պայքարի ընթացքում մի շարք ձեռքբերումներ են ունեցել՝ Անտինյանն ասում է՝ իրենք ձեռքբերում են համարում այն հանգամանքը, որ իբր թե կարողացել են կանխել իշխանության կողմից ստորագրվելիք նոր պայմանագիրը. «Եթե իրենք դա համարում են ձեռքբերում, ինչո՞ւ գնացին հանգստի: Ստացվում է՝ դուք չեք քաղաքական օրակարգը ձևավորում: Եթե պայքարում էիք, մինչև վերջ պայքարեիք»:
Հարցադրմանը՝ բացի խորհրդարանական ընդդիմությունից, հարթակում նոր ընդդիմադիր ուժեր կհայտնվե՞ն մոտակա ժամանակահատվածում, վերջինս ընդգծում է՝ հիմա հանրահավաքների ու ակցիաների ժամանակը չէ. «Ովքեր իրենց խոսքը ցանկանում են ասել հանրահավաքների միջոցով, խորը թյուրիմացության մեջ են: Բաժանված աշխարհի վերաբաժանում է շուտով լինելու: Ցանկացած պահի մեր պետականությունը վտանգված է: ՌԴ-ի հաղթանակից ու պարտությունից են կախված տարածաշրջանային փոփոխությունները: Այս պարագայում արտախորհրդարանական ուժերի միակ նպատակը պետք է լինի իրենց վերլուծություններով երկրին օգտակար լինելը: Այս պետությունը Նիկոլ Փաշինյանինը չէ, այլ բոլորինս»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ
Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի
«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է
Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում
Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT