Ահը սրտներս՝ կանգնել ենք, ամեն պահ կարող են գալ, ապրանքը վերցնել. փողոցային առևտրով զբաղվողները չեն պատրաստվում ընկրկել

Վերջին շրջանում Երեւանի քաղաքապետարանը խստացված կերպով հետեւում ու մայթերից հեռացնում է փողոցային առեւտուր իրականացնողներին: Եվ քանի դեռ առաջարկած փոփոխություններն օրենքի ուժ չեն ստացել, առեւտրականներին դժվար է իրենց զբաղեցրած տարածքներից հանելը:

Հիշեցնենք՝ Երեւանի քաղաքապետարանն առաջարկել է օրենքի նախագիծ, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառված ապրանքի առգրավմամբ։ Ըստ քաղաքային իշխանության ներկայացուցիչների՝ այլ տարբերակ չէր մնացել, քանի որ տարիների պատմություն ունեցող այս խնդիրը որեւէ կերպ լուծում չէր ստանում: Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցները պարբերաբար հայտնվում էին առեւտրականների կողքին, բացատրում, հորդորում հեռանալ, սակայն՝ ապարդյուն: Հաճախ նրանք խիստ մեթոդների էին դիմում՝ կոպտորեն վտարելով եւ վաճառվող ապրանքն առգրավելով նրանցից:

Վերջին խիստ նախազգուշացումներից ու առաջակվող նոր փոփոխությունների մասին լսելուց հետո, սակայն, առեւտրականները վրդովված են, որոշներն էլ խիստ զգուշավորություն են ցուցաբերում. տեղակայվել են շենքերի բակերում, ուր եւ շարունակում են առեւտուր իրականացնել:

ձու.jpg (157 KB)

Առավոտյան Մաշտոցի պողոտայի՝ «Փակ շուկային» հարող մայթերն ազատ էին, սակայն մի քանի ժամ անց դրանք կրկին լցվեցին առեւտրականներով, որոնցից յուրաքանչյուրն այդ հատվածում իր տեղն ունի: Այսօր համեմատաբար ավելի քիչ ապրանք էին բերել կամ էլ զգուշավորությունից ելնելով՝ մի մասն էին տեսանելի թողել:

կուզզզ.jpg (142 KB)

Առեւտրականներից Գոհարը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ ահը սրտները՝ կանգնել են, ամեն պահի կարող են գալ ու ապրանքը վերցնել: Վերջինս միրգ եւ բանջարեղեն է գնում Մեյմանդարի շուկայից, բերում, այստեղ վաճառում: Վաճառականը նշում է՝ քաղաքապետարանից մի քանի անգամ ապրանքը վերցրել-տարել են ու հետ չեն վերադարձրել, սակայն թե՛ այդ դեպքերը, թե՛ այս վերջին նախազգուշացումները տիկնոջը հետ չեն պահի. կրկին վերադառնալու է եւ առեւտուր անի արգելված վայրում: Ըստ նրա՝ հացի խնդիր է լուծում:

«Գալիս են ու մեզ ասում, որ գնանք, որեւէ այլընտրանք չեն առաջարկում: «Սիթիի» առեւտրին խանգարում ենք, դրա համար էլ չեն ուզում, մենք համեմատաբար ավելի մատչելի ենք վաճառում, մարդիկ նախընտրում են մեզնից առնել»,- ասում է նա:

Գոհարի խոսքով՝ եթե «Ձկան խանութ» կոչվող գետնանցումը բարեկարգվի, եւ այնտեղ թույլ տան աշխատել, պատրաստ է վճարել. «Եթե պետությունը բերի, սեղաններ, հարմարություններ սարքի ու որոշակի գումար պահանջի, ինչպե՞ս կարող ես չտալ. կա՛մ չպետք է կանգնես, կա՛մ նորմալ վճարես: Ասում են՝ այդ անցումը բարեկարգելու համար մրցույթ են հայտարարել. դեռ ոչ մի արձագանք չկա: Մեզ քաղաքապետարանից ասում են՝ դուք վերցրեք, սարքեք, օգտագործեք: Այդքան գումար ունենայինք՝ էլ այստեղ ինչի՞ էինք գալիս կանգնում: Առավոտից արեւի տակ կանգնած եմ, որ երկու կիլոգրամ դեղձ վաճառեմ, տուն փող տանեմ»:

Նրա պնդմամբ՝ երկու փոքր թոռնիկների հացի խնդիրը լուծելը հիմնականում իր ուսերին է, հարսը երեխաների խնամքով է զբաղվում, չի աշխատում: Որդին էլ առայժմ գործազուրկ է. պայմանագրային զինծառայող է եղել, բայց մայրը ստիպել է, որ դուրս գա. պատերազմից հետո վախեցել է:

Առեւտրականներից տիկին Կարինեն էլ դժգոհում է՝ ամեն օր էլ գալիս, իրենց տեղից հանում են, հաճախ ապրանքն են վերցնում, լցնում իրար վրա ու տանում, բայց վերադառնում է, քանի որ կարիքն է ստիպում:

թոռռռ.jpg (186 KB)

«Իրենք հրաման չունեն, Ազգային ժողովը դեռ չի հաստատել նախագիծը, թող իզուր մարդկանց անունների հետ չխաղան: Դա քաղաքապետի որոշումն է, 35-40 տարի է՝ այստեղ եմ, անընդհատ որոշումների ու որոնումների մեջ ենք»,- դժգոհում է նա ու հիշում՝ ժամանակին, երբ հարակից գետնանցումը այդքան վատ վիճակում չէր, առեւտուր էր անում հենց անցումում, բայց հիմա այնտեղ գարշահոտ ու աղբ է տիրում:

Տիկին Կարինեն էլ միանշանակ կողմ է, որ գետնանցումը բարեկարգեն եւ որոշակի գումարի դիմաց թույլ տան իրենց այդ հատվածում առեւտուր իրականացնել: Ասում է՝ պատրաստ է վճարել, միայն թե ուրիշ տեղերից առեւտրականներ չգան ու չլցվեն: «Թող միայն այս տարածքի մարդիկ մնան ու առեւտուր անեն, մենք կհամաձայնվենք»,- շեշտում է նա:

«Փակ շուկայի» դիմաց փողոցային առեւտուր անող եւ երեւանաբնակներից շատերին դեմքով արդեն հայտնի այս կանացից բացի՝ այդ հատվածում այլ մարդիկ էլ կան: Նրանք հիմնական կանգնողներ չեն, ավելի քիչ ապրանք ունեն: Տիկնանցից մեկը, որը չցանկացավ իր անունը գրվի, «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ մի քանի արկղ բանջարեղենը տարբեր տեղերից գնում, վերավաճառում է, որ կարողանա հացի խնդիր լուծել: Հարցին՝ չի՞ վախենում, որ կրկին գան եւ ապրանքը առգրավեն, ասում է. «Թող գան տանեն, եղածը կես արկղ լոլիկ ու վարունգ է, մի քիչ էլ՝ լոբի. «Ոչ մի բանի տրամադրություն ու ուժ չունեմ, երիտասարդ որդի եմ կորցրել, աչքիս ոչինչ չի երեւում, սա էլ ընտանիքիս համար եմ անում»:

Տիկնոջից գրեթե մեկ քայլ այն կողմ նստած Մ.-ն էլ հարեւան գյուղերից է գալիս, ասում է՝ հաշմանդամ ամուսնուն ինքն է պահում: Ծոցագրպանից հանելով թղթի մի կտոր՝ ցույց է տալիս վրան գրված դեղի անունն ու ասում. «30 հազար դրամ արժե: Պետք է գործս վերջացնեմ, այս դեղն առնեմ, մեկ էլ մի քանի կոպեկ հացի փող տուն տանեմ»:

դեղղղղ.jpg (73 KB)

Տիկինն իր այգու միրգ-բանջարեղենն է բերում, մայրաքաղաքում իրացնում: Նշում է, որ իրեն այդ հատվածում արդեն լավ ճանաչում են ու հաճախ, երբ ամբողջ ապրանքը սպառած չի լինում, պարտքով տալիս է տարածքի շենքերում բնակվող ընտանիքներին, որպեսզի մի քանի օր հետո, երբ կրկին վերադառնա, գումարը վերադարձնեն:

Փողոցային առեւտուր իրականացնող անձանց բողոքների ու առաջարկների մասին  մեկնաբանություն խնդրեցինք Երեւանի քաղաքապետարանից: Քաղաքապետարանի առեւտրի եւ ծառայությունների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը նկատում է՝ առաջնային եւ երկրորդային կետեր են որոշել խնդրի կարգավորմանն ուղղված: Առաջնայինը քաղաքի կենտրոնական հատվածներից փողոցային առեւտուրը մաքրելն է, իսկ երկրորդայինը՝ ազատել բակային տարածքները. «Այդ մարդկանց, որպես այլընտրանք, հնարավորություն ենք տվել զբաղվել շրջիկ առեւտրով, բայց դա իրենց սրտով չէ, քանի որ ցանկալի վայրերում չէ»:

Առեւտրի եւ ծառայությունների վարչության պետի խոսքով՝ տարիների խնդիր է, կոնֆլիկտի մեջ մտնող առեւտրականները սովորել են այդ տեղերին, հաճախորդներ են ձեռք բերել եւ այժմ ոչ մի կերպ չեն ուզում հրաժարվել:

«Բազմաթիվ քննարկումներ ենք ունեցել, բայց չեն ուզում լսել: Շուկաների հետ պայմանավորվածություններ եւս նախկինում ձեռք են բերվել, պատրաստակամ են բոլորին ընդունել, մատչելի գներ սահմանել: Բայց առեւտրականները չեն ուզում, ասում են՝ հենց իրենց կանգնած տեղում են ուզում: Որը որտեղ կանգնել է մի քանի տարի, ասում է՝ հենց այստեղ եմ տաղավար ուզում: Եթե իրենց ուզածով անենք, մենք պետք է ամբողջ քաղաքը վերածենք շուկայի, մայթերին վաճառատեղեր տեղադրենք, որ կանգնեն, առեւտուր անեն:

Ըստ նրա՝ նախկինում քաղաքի կենտրոնում՝ Քաջազնունի փողոցում, նախաձեռնել էին փոքր առեւտրի շուկա, այնտեղ 20 հոգուց ավելի մարդ կարող էր տեղավորվել եւ առեւտուր անել, բայց օգտվում էին ընդամենը երեք հոգի:

Հարցին՝ «Ձկան խանութի» գետնանցումը տրամադրելու հարցը դիտարկվո՞ւմ է Երեւանի քաղաքապետարանում, Սաֆարյանը բացասական պատասխան է տալիս. «Այն կա՛մ կտրվի մասնավոր կառավարման, կա՛մ էլ կվերանորոգվի ու քաղաքացիներին կծառայի որպես գետնանցում: Նախկինում տեսակետներ եղել են, բայց այժմ նման առարկայական քննարկում չկա»:

Զրուցակցի պնդմամբ՝ Երեւանի քաղաքապետարանը շարունակելու է գործողությունները փողոցային առեւտուրն արգելելու եւ մայթերը քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ. «Դիմացի հարակից խանութներից բազմաթիվ գրավոր դիմում-բողոքներն ենք ստացել այն մասին, որ փողոցային ապօրինի առեւտուր իրականացնողներն իրենց խանգարում են: Ե՛վ քաղաքի տեսքն են խաթարում, ե՛ւ սանիտարահիգիենիկ նորմերը չեն պահպանում, բազմաթիվ անհարմարություններ պատճառում անցորդներին»:

Անդրադառնալով օրենքի կարգավորմանը՝ վերջինս ասում է. «Ակնկալում ենք, որ խնդիրն այս փոփոխություններով կլուծվի: Խախտման դեպքում առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ երկրորդ անգամ կրկնվելու դեպքում (մեկ տարվա ընթացքում)՝ 200 հազար դրամ»: 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1862 դիտում

ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը

Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները

Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ

Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ

Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել

Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել

Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները

Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ

Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է պաշտոնեական կեղծիք կատարելու համար․ մանրամասներ

Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են

Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը

ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈՒ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին

ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք