Վեց ամսում քննվել է անչափահասների նկատմամբ 196 հանցագործություն. մեղադրյալներից 37-ը՝ տուժողի ընտանիքի անդամներն են. ՔԿ

2022թ. առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ քննչական կոմիտեի վարույթում Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (2003թ.) համապատասխան հոդվածներով քննվել է անչափահասների նկատմամբ կատարված հանցագործությունների վերաբերյալ 196 քրեական գործ, որից` 2-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 2-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 7-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 1-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 2-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 37-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 7-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 2-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 3-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու, կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդհոդվածով նախատեսված բռնաբարության, 6-ը՝ 139-րդհոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 1-ը՝ 140-րդ հոդվածով նախատեսված սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու, 11-ը՝ 141-րդհոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 17-ը՝ 142-րդհոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների,

1-ը՝ 144-րդհոդվածով նախատեսված անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելու, պահելու, օգտագործելու կամ տարածելու, 2-ը՝ 167-րդ հոդվածով նախատեսված ծնողներից երեխային ապօրինի բաժանելուն կամ երեխային փոխելու, 12-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 2-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 1-ը՝ 169.1-րդ հոդվածով նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 3-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, 10-ը՝ 173-րդհոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, իսկ 60-ը՝ այլ հանցագործությունների դեպքերի առթիվ:

196  քրեական գործից 29-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ և 31 անձի  վերաբերյալ ուղարկվել է դատարան, 49 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 30-ը` արդարացնող, իսկ 19-ը` ոչ արդարացնող հիմքով, 29 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 4-ը  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 24-ը` հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ, 1-ը` այլ հիմքով: 6 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 7-ը` միացվել է, 76 քրեական գործ փոխանցվել է 2022թ. հուլիս ամիս:

Վերը նշված քրեական գործերով 92 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 7-ը եղել են 14-16 տարեկան, 7-ը՝ 16-18 տարեկան, 34-ը՝ 18-35 տարեկան, 44-ը՝ 35 տարեկանից բարձր: Նրանցից 6-ն ունեցել է բարձրագույն, 76-ը՝ միջնակարգ, 5-ը՝ միջին մասնագիտական, 5-ը՝ տարրական կրթություն: 2 մեղադրյալ նախկինում եղել են դատապարտված:

Ըստ կարգավիճակի` 92 մեղադրյալից 37-ը հանդիսացել են անչափահաս տուժողի ընտանիքի անդամները, իսկ 1-ը` մանկավարժ կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակից:

Նշված 196 քրեական գործով 194 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 98-ը՝ մինչև 12 տարեկան, 42-ը՝ 12-14 տարեկան, 35-ը՝ 14-16 տարեկան, 19-ը՝ 16-18 տարեկան:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1287 դիտում

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում

Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի

Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է

Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում

Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին

Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր

Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ