Ծիծեռնակաբերդի խճուղում շինարարության ընթացքում թույլ տրված խախտումների հիմքով ՔՏՀԱՏՄ-ն դիմել է Գլխավոր դատախազություն

Սույն թվականի մայիսի 20-ին Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի էր ունեցել ճանապարհահատվածի փլուզում։ Դրա հետևանքով խճուղին մինչև հունիսի 14-ը երկկողմանի փակ էր։

Տեղի ունեցած փլուզման հիմքով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի (ՔՏՀԱ) ղեկավարի հրամանով, ըստ անհրաժեշտության, ստուգում իրականացնելու հանձնարարական էր իջեցվել։

Այս մասին տեղեկացնում է տեսչական մարմինը:

Ըստ այդմ՝ 2022 թվականի հուլիսի 3-ին ՀՀ, ք․ Երևան, Ծիծեռնակաբերդի խճուղի 12/5, 13, 39, 39/1, 39/2, 39/3, 39/4, 39/5 հասցեներում իրականացվել է, ըստ անհրաժեշտության, ստուգում, որի արդյունքում խախտումներ են հայտնաբերվել։

Մասնավորապես՝ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից 2020 թ. հունիսի 26-ին աշխատանքային նախագիծը համաձայնեցվել է նախագծման թույլտվության (ճարտարապետահատակագծային առաջադրանք՝ ՃՏԱ ) 9-րդ կետի պահանջի խախտմամբ, այն է՝ բնակելի շենքերի ստորգետնյա հարկերի՝ ավտոկայանատեղիի մուտքի և ելքի համար նախատեսված հանգույցները աշխատանքային նախագծով նախագծվել են սեփականությամբ պատկանող հողամասի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում։

Աշխատանքային նախագիծը նույն խախտմամբ 2022թ․ մարտի 31-ին վերահամաձայնեցվել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի կողմից։

Շինարարության կազմակերպման նախագծում կառուցվող շենքերի հիմքերը նախագծվել են համայնքային սեփականության հողամասի սահմաններում։ Երևանի քաղաքապետի կողմից նախագծման թույլտվությանը չհամապատասխանող աշխատանքային նախագիծ է համաձայնեցվել։

ՀՀ օրենսդրության խախտմամբ մշակված նախագիծը 2020 թվականի մարտի 4-ին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանով ստեղծված հանձնաժողովի կողմից ենթարկվել է պետական համալիր փորձաքննության և դրական եզրակացություն ստացել։

Կապալառու «Սահակյանշին» ՓԲ ընկերությունը շինարարական աշխատանքներն իրականացրել է համաձայնեցված աշխատանքային նախագծից կոպիտ շեղումներով․ քանդման և հողային շինարարական աշխատանքներն իրականացվել են շինարարական հրապարակի սահմաններից դուրս՝ համայնքային սեփականության հողամասի սահմաններում՝ խճուղու եզրագծով։ Բացի այդ, շինարարական աշխատանքների ընթացքում չի պահպանվել համաձայնեցված աշխատանքային նախագծով նախատեսված փոսորակի լանջի 27 աստիճան թեքությունը, որի պատճառով տեղի է ունեցել խճուղու մի հատվածի փլուզում։

«Սահակյանշին» ՓԲ ընկերության կողմից թույլ տրված կոպիտ նախագծային շեղումը հանգեցրել է տեխնիկական վթարի։

Տեսչական մարմնի կողմից իրավախախտումների վերաբերյալ որոշումը կայացնելուց հետո միջնորդություն է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտե՝ «Սահակյանշին» ՓԲ ընկերության քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար տրամադրված լիցենզիայի դադարեցման վերաբերյալ։

Վերոնշյալ հասցեում իրավախախտում թույլ տված բոլոր քաղաքաշինական սուբյեկտների նկատմամբ կիրառվել են ՀՀ օրենսդրությամբ նախատեսված վարչական պատասխանատվության միջոցներ։

Փաստացի իրավասու մարմինների կողմից ոչ միայն չի կանխվել համայնքային սեփականության հողամասի զավթումը, այլև նախագծի համաձայնեցմամբ և փորձաքննությամբ ակտիվ գործողություններով օժանդակվել է դրան։

Հողազավթման դեպքի առթիվ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից իրավախախտման հայտնաբերման վերաբերյալ արձանագրություն չի կազմվել։ Չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ հետևանքների վերացման ուղղությամբ։

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը, բարձր վտանգավորությամբ գնահատելով վերոնշյալ արարքները և առաջացած տեխնիկական վթար հանդիսացող հետևանքը, հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։

Հիշեցնենք, որ մայիսի 20-ին՝ ժամը 06:55-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի Լենինգրադյան փողոցից դեպի Ծիծեռնակաբերդի խճուղի տանող հատվածում տեղի է ունեցել ճանապարհահատվածի փլուզում, ինչի հետևանքով Ծիծեռնակաբերդի խճուղին երկկողմանի փակվել էր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1876 դիտում

Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն

ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը

Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը

Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է

Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար

Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել

Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ

Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել

Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ

Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո

Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ

Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել