Որտեղ եւ ինչի հետեւանքով են արագիլներն այդքան շատ աղտոտվում․ ինչու վերջին տարիներին ձմռանն այլ երկիր չեն չվում

Վերջին տարիներին Հայաստանում բնադրող արագիլները հայտնվել են էկոլոգիական լուրջ խնդրի առջեւ։ Դեռեւս ոչ հստակ պատճառներով արագիլների փետրածածկը պատվում է յուղային շերտով, ինչի հետևանքով նրանք հաճախ չեն կարողանում թռչել։ Հաճախ աղտոտված արագիլների ձագերն առաջին թռիչքը կատարելիս ցած են ընկնում բներից։ Ստացված վնասվածքների պատճառով նրանց մի մասը կորցնում է բնության մեջ ինքնուրույն ապրելու հնարավորությունը։ Նրանցից շատերը չեն կարողանում սնունդ գտնել եւ սովից սատկում են։

Սակայն կա արագիլների խնդրով զբաղվող կամավորների մի խումբ, որոնք փորձում են աջակցել ինչով կկարողանան․ այդ անձինք հայտնաբերում եւ ապահովում են ընկած արագիլների խնամքը։

Էնդեմիկ եւ վտանգված տեսակների պահպանման հիմնադրամի տնօրեն Մանուկ Մանուկյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում նշում է՝ իրենք իրենց թիմով փորձում են հավաքագրել աղտոտված արագիլներին, եւ վերականգնողական շրջանում խնամելուց հետո բաց են թողնում։ Մանուկյանը հայտնում է՝ վերջին երկու օրվա մեջ արդեն տասնյակից ավել ահազանգեր է ստացել բնից ընկած, վիրավոր ու աղտոտված արագիլների վերաբերյալ․ «Արագիլները կերակրվում են, անցնում վերականգնողական փուլ, որից հետո լվացվում են հատուկ նյութերով։ Յուղից մաքրված արագիլները որոշ ժամանակ անց բաց են թողնվում բնություն»։

Մանուկ Մանուկյանն ասում է՝ դեռեւս հստակ չէ, թե հատկապես որ վայրից են աղտոտում արագիլները, սակայն նկատում է՝ նախորդ տարիների համեմատ այս տարի մոտ 20 տոկոկոսով պակասել է խնդիրը․ «Մեր գործունեությանը աջակցում է նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունն ու ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը եւ իրենց կատարած ստուգումների արդյունքում դրական տեղաշարժ կա»։

Հիմնադրամի տնօրենը նաեւ շեշտում է՝ այցելում է տարբեր աղբավայրեր, հատկապես՝ Մասիսի, Նուբարաշենի, որտեղ հարյուրավոր արագիլներ կարող են լինել, բայց այնտեղ գտնվողները այնքան էլ աղտոտված չեն.«Կան աղտոտվածներ, բայց մեծ թիվ չեն կազմում։ Եվ պետք չէ մոռանալ, որ արագիլներն ամենակեր են, սնվում են մորեխներով, կրծողներով, սողուններով, երկկենցաղներով, ձկներով, թռչուններով, թափոններով եւ այլն»։

Վերջինիս խոսքով՝ քանի որ մեր երկրում կա կերի բազա, վերջիին տաիներին Հայաստան եկած արագիլներն անգամ ձմռանը չեն չվում։ Աղտոտման անկամ հետ միասին կա նաեւ թվաքանակի ավելացում, սակայն, ըստ Մանուկյանի՝ դա էլ իր դրական եւ բացասական կողմերն ունի։ Ասում է՝ բազմաթիվ հարցեր են առաջանում, արդյոք մեր տարածաշրջանին այդքան արագիլ պե՞տք է, թե՝ ոչ։

«Քանի որ արագիլները սնվում են ե՛ւ թռչուններով, ե՛ւ սողուններով, այստեղ հարց է առաջանում, եթե նրանց թվաքանակն ավելանա, ապա ինչ կլինի այդ մնացած տեսակների հետ, արդյոք վտանգ չկա՞, որ կպակասեն։ Մեզ հարկավոր են մասնագետներ, որոնք ամբողջ դաշտը կուսումնասիրեն, որպեսզի հասկանանք՝ պետք է, թե ոչ»,- ասում է Մանուկ Մանուկյանը։

Նրա նաեւ պատմում է՝ հաճախ, երբ ահազանգ են ստանում բնից ընկած ձագերի վերաբերյալ, գնում ու հայտնաբերում են ու պարզվում է, որ անառողջ, ռախիտիզմ ունեցողներ են․ «Ինգրիդինգի արդյունք կարող է լինել, այսինքն, եթե կա Հայաստանում կերի բազա, թռչունները չեն չվում ու հնարավոր է՝ արյունակցական կապի հետեւանքով էլ ծնվեն հիվանդ ձագեր»։

Շրջակա միջավայրի նախարարություն եւ տեսչական մարմնից էլ խնդրի վերաբերյալ զրուցել ենք թռչնաբան «ԲիրդԼինքս Հայաստան ՀԿ»-ի նախագահ Կարեն Աղաբաբյանի հետ։

Վերջինիս  փոխանցմամբ՝ նախարարությունը հայտնաբերել է 300-ից ավելի ձեռնարկություններ, որոնք արտադրում են մթերք ու կարող են իրենց թափոններում ունենալ ձեթանման նյութ։

«2019 թվականին հայտնաբերել ենք մեկ ձկնաբուծարան, 2020 թվականին՝ Մասիսի աղբավայրը, իսկ 2021 թվականին, երբ տեսանք, որ խնդիրն ավելի գլոբալ է՝ խստացված ձեւով ստուգումներ իրականացվեցին, հայտնաբերվեց 300-ից ավելի արտադրամաս, որոնք արտադրում են չիփսեր, պահածոներ եւ կարող էին արտադրության ընթացքում ունենալ ձեթանման թափոններ»,-մանրամասնում է Աղաբաբյանը։

Նրա խոսքով՝ այդ արտադրամասերի կեսն արդեն ստուգվել է, նրանց պարտադրվել է ունենալ թափոնների մասին բնապահպանական հաշվետվություն, որում հստակ նշված կլինի, թե ինչ են արել թափոնների հետ։

«Օրենքը պարտադրում է, որ այդ ձեռնարկությունները պայմանագիր ունենան աղբավայրերի հետ, եթե անգամ իրենք պնդում են, թե  թափոնները հորել են, ապա դրան էլ լուծում կա եւ կարելի է ստուգել։ Կարծում եմ՝ մինչեւ այս տարվա վերջ համատեղ ուժերով մենք կկարողանանք ստուգումներն ավարտել, կունենանք ամբողջական պատկեր եւ կկարողանանք արտադրամասերին պարտադրել ունենալ պատշաճ հաշվետվություն»,-նշում է Կարեն Աղաբաբյանը։

Նախարարության աշխատակիցը հայտնում է՝ այժմ տեսչական մարմինը պատրաստում է ձեռնարկ, որում հստակ նշված կլինի, թե ինչ է պետք, ինչ է կարելի եւ ինչ չի կարելի անել արտադրական եւ այլ թափոնների հետ։

Անդրադառնալով արագիլների աղտոտմանը կոնկրետ տարածաշրջաններում, մասնագետը նկատում է՝ ուսումնասիրության առաջին տարում ավելի շատ Հովտաշենն էր կենտրոնը, հետագայում ընդլայնվեց․ «Հիմա աշխարհագրությունը բավականին լայն է՝ Երասխահունից Գեղանիստ, դեպի հյուսիս ու հարավ եռանկյունի է ստացվել, որտեղ խնդիրը առկա է»։

Խոսելով Հայաստանում ձմեռող արագիլների թվի աճի մասին, Աղաբաբյանը նշում է՝ դա պայմանավորված է ավելացող աղբի քանակով, թե՛ տնտեսական աղբի, թե՛ արտադրական․ «Արտադրական օրինակ՝ թռչնաբուծարանները, որոնք ունեն անկած թռչունների մնացորդների եւ ներքին օրգանների թափոններ, լցնում են դրսում, որը կլոր տարի կեր է հանդիսանում արագիլների համար։ Սակայն, երբ ձմեռող թռչունների թիվը շատանում է, դա թուլացնում է պոպուլյացիան»։

Մասնագետը նաեւ հավելում է՝ նորմալ վիճակում արագիլները կատարում են միգրացիա, դա թույլ է տալիս զտել, այսինքն՝ հանել արագիլների պոպուլյացիայից հիվանդներին, թույլերին, գենետիկորեն անառողջներին։ Ուստի, չնայած նրան, որ արագիլների թիվը մեզ մոտ շատանում է՝ պոպուլյացիան ավելի հիվանդագին է կատարվում։

«Գենետիկ ռախիտների թիվը շատացել է, մինչդեռ 2006, 2008, 2009 թվականներին մենք ընդհանրապես նման բան չենք ունեցել ։ Ոսկորները նորմալ չեն, գաճաճ են եւ այլն։ Նայում ես՝ մեծ ձագի կարգավիճակում է, թեւերը աճել են, արդեն պետք է թռչի, բայց չափով 1․5 անգամ փոքր է, քան պետք է լիներ նորմալ արագիլի դեպքում: Ցավոք սրտի, միգրացիայի քիչ լինելու հետեւանքով նման դեպքեր ավելի շատ ենք գրանցում»,-փաստում է Աղաբաբյանը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2815 դիտում

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ