ՇՄ փոխնախարարը Թբիլիսիում անդրադարձել է անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը մասնակցել է Թբիլիսիում կայացած Կովկասի տարածաշրջանային բնապահպանական կենտրոնի կողմից կազմակերպված ԳԷՀ «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիթորինգի արդիականացում» տարածաշրջանային ծրագրի ղեկավար կոմիտեի հանդիպմանը:

Նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են ծրագրի տարածաշրջանային և ազգային բաղադրիչները, ներկայացվել են Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության և Կովկասի ՏԲԿ-ի համագործակցության արդյունքները, «Հայաստանի անտառների և հողերի ինտերակտիվ ատլասը»։

Նախարարի տեղակալը հանդես է եկել բացման խոսքով։ Արամ Մեյմարյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին նման կարևոր հարթակ ստեղծելու համար և խոսել կլիմայի փոփոխության, անտառների ու կենսաբազմազանության պահպանման և ճշգրիտ քարտեզագրման վերաբերյալ՝ նշելով Կովկասի ՏԲԿ և նախարարության համատեղ ծրագրի իրականացման կարևորությունը 10 մլն ծառատունկի իրականացման առումով։

«Հայաստանի Հանրապետությունը լեռնային, կլիմայապես խոցելի և քիչ անտառածածկույթ ունեցող երկիր է։ Երկիրը բախվում է զգալի կլիմայական վտանգների, մասնավորապես, եղանակային ծայրահեղ իրադարձությունների հաճախականության և դրանց հետևանքների հետ:

Այնուամենայնիվ, Հայաստանի Հանրապետությունը հնարավորություն ունի նաև իր անտառների շնորհիվ նվազեցնել նման աղետների ռիսկերը և այդ իսկ պատճառով անտառների ու հողերի դեգրադացիայի կանխարգելմանն ուղղված ջանքերը, մոնիթորինգի և GIS քարտեզագրման տվյալների առկայությունը՝ անտառտնտեսության և հողերի դեգրադացիայի ոլորտում նպատակահարմար գործողություններ իրականացնելու համար մեզ համար չափազանց կարևոր է»,-նշել է նախարարի տեղակալը և անդրադաձել «Կովկասի տարածաշրջանում անտառի գլոբալ մոնիտորինգի արդիականացում» ծրագրին։ Կողմերը քննարկել են ծրագրի շարունակականության հնարավորությունները։

Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է նաև անտառածածկ տարածքների ավելացմանն ուղղված խնդիրներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած պարտավորութուններին։

Տպել
624 դիտում

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչու՞ հազար տարի ղեկավարելով ժողովրդին` պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը

Կանադան մեր վստահելի գործընկերն է. Սիմոնյանը՝ երկրի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի խոսնակին

Պապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հարցեր

Հայաստանի և Ադրբեջանի փորձագիտական խմբերը սկսել են սահմանի կոորդինատների ճշտման գործընթացը. հայտարարություն

Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել