Երկու անձի դանակահարություն Ջրվեժում. ձերբակալվել է 19-ամյա երիտասարդ

Իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ Երևանի Ջրվեժ թաղամասում երկու անձի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Այս մասին հայտնում են ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ նշելով, որ հիշյալ դեպքի վերաբերյալ ահազանգերը ստացվել են 2022թ. հուլիսի 14-ին՝ ժամը 02:03-ին և 04:35-ին, ըստ որոնց Երևանի 35-ամյա բնակիչը՝ «թիկունքի գոտկային շրջանի որովայնի և գլխի շրջանի բազմաթիվ կտրած-ծակած վերքեր» և Երևանի 40-ամյա բնակիչը՝ «ծոծրակային կտրած-ծակած վերք» ախտորոշումներով, տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Դեպքերի առթիվ նախաձեռնվել են քրեական վարույթներ:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ հիշյալ անձինք նշված մարմնական վնասվածքները ստացել են Ջրվեժում գտնվող խանութի մոտ՝ վիճաբանության ընթացքում: Նկատի ունենալով, որ միմյանց հետ փաստական հանգամանքներով կապված քրեական վարույթներով առկա է պատշաճ և համակողմանի քննություն ապահովելու անհրաժեշտություն՝ որոշում է կայացվել նշված քրեական վարույթները միացնելու մասին:

Քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են զննություններ, առգրավումներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի՝ 2002թ. ծնված բնակիչ է:

Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա՝ վերջինս ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1353 դիտում

Շրջանավարտների մասնակցությամբ միջադեպեր կամ պատահարներ չեն գրանցվել. ՆԳՆ ոստիկանություն

System of a Down խումբը համե՞րգ կունենա Երևանում. թեմային անդրադարձել են Սերժ Թանկյանն ու ԿԳՄՍ նախարարը

Բարի լույս, լավ օր և սիրում ենք բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժիրայր Անանյանը ՄԱԿ ԱԽ-ում անդրադարձել է մարդասիրական մուտքի սահմանափակումներին

Ախալքալաք-Կարս երկաթուղին այլևս բաց է Հայաստանից արտահանումների և ներմուծումների համար. Փաշինյան

System of a Down-ը հուլիսին համերգ կտա Երևանում․ վարչապետ

2026 թվականի մայիսի 19-ի դրությամբ կնքված փաստաթուղթ՝ Նարեկ Կարապետյանի ՌԴ քաղաքացիության մակնշմամբ․ FIP

Անդրանիկ Թևանյանը կալանավորվել է

Անդրանիկ Թևանյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել. որոշումը կհրապարակվի ավելի ուշ

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ անձրևները կշարունակվեն

Կառավարության վերջին 6 ամսվա ամենամեծ հաջողությունն, ըստ հարցումների, առողջության ապահովագրությունն է․ նախարար

Մարտունի-Գետափ ճանապարհին հարակից դաշտում ցեխակույտերում արգելափակված մեքենայի ուղևորներից մեկը մոլորվել է

Մարտուն Գրիգորյանի՞ն էլ կզրկեն անձեռնմխելիությունից. հրապարակվել է ձայնագրություն

Եթե չեմ սխալվում՝ Lyoka, արի տես, թե Հայաստանն ինչպես է իբր ասում՝ արտագաղթիր․ Սիմոնյանը ղարաբաղցի օգտատիրոջը

Չինաստանի հյուսիսում ածխի հանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 90-ի

Ես Գրիգորյանին ըսել եմ ընտրող են, շատվոր են․ Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել ԲՀԿ-ից

Սիրում ենք Ձեզ, հպարտ ենք․ վարչապետը չմերժեց փոքրիկ տղայի՝ իրենց տուն այցելելու հրավերը․ տեսանյութ

Դիլիջան-Վանաձոր ճանապարհին ավտոմեքենան բախվել է երկաթե արգելապատնեշին․ կա տուժած

Մեր դերը պիտի իմանանք․ այս օրերին ՌԴ և ԵԱՏՄ են գնում մեծաթիվ անհրաժեշտ ապրանքներ․ հունիսի 7-ից հարցեր չեն լինի

Հանրապետության օրվա միջոցառումներով պայմանավորված մայիսի 25-ից 28-ը երթևեկության սահմանափակումներ կլինեն

Որ պահին ժողովուրդը որոշեց, որ ես պետք է հեռանամ, նույն պահին կհեռանամ, կասի մնա՝ կմնամ․ Փաշինյան․ տեսանյութ

Պետությունը պետք է սիրի մարդուն, մարդը՝ պետությանը․ ՔՊ-ն քարոզարշավ է իրականացնում Ավան վարչական շրջանում

Կառավարության 16 միլիոնի պետական աջակցության ծրագրից արդեն օգտվել է 2973 ընտանիք․ տեսանյութ

Հավայան կղզիներում երկրաշարժ է տեղի ունեցել

Որպես անհետ կորած որոնվող 12-ամյա Լինա Հակոբյանը հայտնաբերվել է

Ռուբիոն և Ֆիդանը Հորմուզի նեղուցի և տարածաշրջանի վերաբերյալ հարցեր են քննարկել

Ի՞նչ անել, եթե Ձեր հասցեում հայտնաբերել եք անծանոթ անձի տվյալներ․ ՆԳՆ-ն պարզաբանել է․ տեսանյութ

Որպես COP17-ի հյուրընկալող երկիր՝ ՀՀ-ն հանձնառու է գործընկերների հետ ներառական, թափանցիկ համագործակցությանը

Ընտրակաշառքի գործերով միայն վերջին 2 օրում ձերբակալվել է 21 անձ, որոնցից 13-ը կալանավորվել են

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Իոաննիսյանը դիմել է ՌԴ-ում գտնվող և ընտրական ճնշումների ենթարկվող ՀՀ քաղաքացիներին․ տեսանյութ

Գոլ՝ հանուն մարդկության․ SpaceX-ը պատմության մեջ ամենամեծ և ամենահզոր հրթիռն է արձակել

ՌԴ-ում կասեցվել է Հայաստանից ներմուծված ալկոհոլի որոշ տեսակների իրացումը

Մարմարիկ գյուղի ճանապարհին ավտոմեքենան ձորն է ընկել և բռնկվել․ տուժածները հոսպիտալացվել են

Անդրանիկ Թևանյանը ձերբակալվել է․ հարուցել է քրեական հետապնդում՝ պետական դավաճանության հոդվածով

Բարի լույս, լավ օր, և սիրում եմ բոլորիդ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ԿԸՀ-ն բավարարել է Թևանյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու միջնորդությունները

Նիկոլ Փաշինյանն ամենավստահելի հայ քաղաքական գործիչն է. ովքեր են հաջորդում նրան. IRI

Կբացվի գորգարվեստի թանգարան. ստորագրվել է հուշագիր

Արտեմ Դոռունցը հետախուզվում է. նրա վերաբերյալ տեղեկություններ ունեցողները կարող են դիմել ոստիկանություն