Երևան
12 °C
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջան և տեղում հետևել պատերազմից հետո մեկնարկած մի շարք խոշորամասշտաբ ծրագրերի ընթացքին:
Նա նախ այցելել է Պատարայում կառուցվող ջրամբարի տարածք: ԱՀ ջրային կոմիտեի նախագահը տեղում զեկուցել է, որ Հանրապետության նախագահի հանձնարարականը կատարվել է՝ ըստ ժամանակացույցի. 10 ամսվա ընթացքում շահագործման է հանձնվել Ստեփանակերտի ջրընդունիչ կայանը սնուցող նոր ջրատար խողովակաշարը: Ներկայումս ընթանում են մեծ ջրամբարի կառուցման շինաշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2025թ-ին:
Նախագահ Հարությունյանը ռազմավարական է որակել կյանքի կոչվող ծրագրերի նշանակությունը, ընդգծել, որ, չնայած առկա սոցիալ-տնտեսական բարդ խնդիրներին, դրանց իրականացման համար պետական միջոցներից շարունակվելու են հատկացվել անհրաժեշտ գումարներ:
Նախագահի այցելության հաջորդ վայրերը Աստղաշենի և Հովսեփավանի վարչական տարածքներն են եղել, որտեղ պետական և բարեգործական միջոցներով կառուցվում են համապատասխանաբար 149 և 92 առանձնատներ: Պատասխանատուների հավաստմամբ՝ մինչև ընթացիկ տարվա վերջ երկու բնակավայրերում պատրաստ կլինի ավելի քան 150 առանձնատուն՝ նախատեսված Ասկերանի շրջանի վերին ենթաշրջանի չորս համայնքների բնակիչների, ինչպես նաև զոհված զինծառայողների ընտանիքների համար:
Այցի ընթացքում նախագահ Հարությունյանը եղել է նաև մեկ տարի առաջ ժամանակակից ագրոկանոններով հիմնված «Գրիկա ագրո» ՓԲԸ խաղողայգու և «Գրեեն Լանդ-1» ու «Գրեեն Լանդ-2» ՍՊ ընկերությունների արքայանարնջի և սերկևիլի այգիներում, այցելել ռուսաստանաբնակ գործարարի կողմից հայրենի Խնապատ գյուղում հիմնած «Բեսթ ֆուդ» սառնարանային տնտեսություն, որը զբաղվում է նաև պտուղների և հատապտուղների աճեցմամբ: Իր խոսքում նախագահը մեկ անգամ ևս շեշտել է, որ Արցախում գյուղատնտեսության ինտենսիվ զարգացումը այլընտրանք չունի, և պետությունը պատրաստ է խրախուսել և աջակցել այն տնտեսվարողներին, ովքեր արդի չափորոշիչներին համապատասխան տնտեսություններ կհիմնեն:
Հանրապետության նախագահին ուղեկցել են ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, քաղաքաշինության ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը, Ասկերանի շրջանի վարչակազմի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT