Շրի Լանկայում ցուցարարները հասել են նախագահի ու վարչապետի հրաժարականին. ցույցերի հետևանքով կա 103 զոհ (լուսանկարներ)

Շրի Լանկայում զանգվածային բողոքի ցույցեր են, զոհերի թիվը հասել է 103-ի։ Այս մասինայսօր հայտնել է News First լրատվական պորտալը՝ վկայակոչելով երկրի առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին։

Իրավիճակը Շրի Լանկայում, որն ապրում է 1948 թվականի անկախությունից ի վեր ամենասարասափելի տնտեսական ճգնաժամը, սրվել է շաբաթ առավոտյան, երբ հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ։ Ցուցարարները ներխուժել են նախագահի ու վարչապետի նստավայրեր։ Այս ֆոնին վարչապետ Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարել է իր հրաժարականի մասին։ Նախագահ Գոտաբայ Ռաջապակսայի գտնվելու վայրը հայտնի չէ:

0011.jpg (100 KB)

Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան պաշտոնական գրավոր ծանուցում է ուղարկել Ռաջապաքսային բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպման արդյունքների մասին, որում նրանք որոշել են, որ պետության ղեկավարը պետք է հրաժարական տա։ Ըստ Newswire-ի՝ Ռաջապակսան պետության ղեկավարի պաշտոնից կհեռանա հուլիսի 13-ին:

Շաբաթ օրը հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Կոլոմբոյի փողոցներ՝ պահանջելով գործող նախագահի հրաժարականը։ Նրանցից շատերը մեքենաների լիցքավորման վառելիքի բացակայության պատճառով ոտքով եկել են մոտակա բնակավայրերից։ Այդ կապակցությամբ փողոց են դուրս բերվել ոստիկանության լրացուցիչ ուժեր։

0012.png (940 KB)

Բողոքի զանգվածային ցույցերի մասնակիցները մտել են Կոլոմբոյում պետության ղեկավարի նստավայրի գլխավոր շենք։ Ինչպես հայտնում է Daily Mirror թերթը, նախագահական պալատի անվտանգության աշխատակիցները չեն կարողացել կանգնեցնել ցուցարարներին։ Ոստիկանները կրակ են բացել և արցունքաբեր գազ կիրառել ցուցարարների դեմ։

Սոցցանցերում շրջանառվող տեսանյութերում երևում է, թե ինչպես են ցուցարարները լողում նախագահականի լողավազանում, ճաշակում նրա խոհանոցում ուտելիքները և հաստատվում նրա ընտանիքի ու կառավարական առանձնատներում:

Daily Mirror թերթը հայտնել է, որ ցուցարարները մտել են նաև վարչապետ Թեմփլ Թրեսի նստավայրի տարածք և մտել գլխավոր շենք։ Reuters-ի փոխանցմամբ՝ վարչապետին նախապես անվտանգ վայր են տեղափոխել։ Ավելի ուշ Newswire-ը հայտնել է, որ ցուցարարները հրկիզել են կառավարության շենքը:

Կոլոմբոյի ազգային հիվանդանոցից հայտնել են, որ ներկայումս բուժհաստատությունում ստացիոնար բուժում է ստանում 55 մարդ։ Բողոքի ցույցերի ժամանակ վիրավորվածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Բացի այդ, Կոլոմբոյի տարբեր շրջաններում բողոքի ցույցերը լուսաբանող անկարգությունների ժամանակ տուժել է 11 լրագրող։

0013.jpg (110 KB)

Ավելի վաղ պորտալը տեսանյութ էր հրապարակել, որի կադրերում երևում է, թե ինչպես են ցուցարարների կողմից նախագահական նստավայր գրոհելու ժամանակ ոստիկանները օդ ու շենքի պատերի վրա կրակում։ Սակայն դա չի խանգարել ակտիվիստներին։ Նրանք գրավել են նախագահական պալատը, այնուհետ ցուցարարները մտել են վարչապետի նստավայրի տարածք և հրկիզել այն։ Անկարգությունների ֆոնին Շրի Լանկայի կառավարության ղեկավար Ռանիլ Վիկրամասինգեն հայտարարել է, որ կհեռանա իր պաշտոնից։

Քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպումից հետո Վիկրամասինգեն, ով պաշտոնը ստանձնել է ավելի քան երկու ամիս առաջ, հայտարարել է, որ հեռանալու է պաշտոնից։ Նա հայտարարել է, որ ներկայիս կաբինետի հեռանալուց անմիջապես հետո պետք է ձևավորվի նոր կառավարություն՝ բոլոր կողմերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որպեսզի, ի թիվս այլ բաների, շարունակվեն բանակցությունները Արժույթի միջազգային հիմնադրամի հետ Կոլոմբոյին ֆինանսական օգնություն տրամադրելու հարցի շուրջ։

0014.jpg (61 KB)

Շրի Լանկայի խորհրդարանի նախագահ Մահինդա Յապա Աբեյվարդենան պաշտոնական գրավոր ծանուցում է ուղարկել Ռաջապաքսային բոլոր քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպման արդյունքների մասին, որում նրանք որոշել են, որ պետության ղեկավարը պետք է հրաժարական տա։ Այս դեպքում խորհրդարանի նախագահը դառնում է ժամանակավոր նախագահ ոչ ավելի, քան 30 օրով։ Շրի Լանկայի խորհրդարանը նախագահին ընտրելու է մնացած ժամկետի համար։

Նիստում նաև որոշվել է ժամանակավոր համակուսակցական կառավարություն նշանակել և առաջիկայում անցկացնել ընտրություններ։

0016.jpg (54 KB)

Ada Derana պորտալի փոխանցմամբ՝ Ռաջապակսան ասել է, որ հարգելու է ցանկացած որոշում, որը կընդունվի քաղաքական կուսակցությունների առաջնորդների հանդիպման ժամանակ։

Շրի Լանկայի քաղաքական կուսակցությունները, որոնք ներկայացված են երկրի խորհրդարանում, պայմանավորվել են չհամագործակցել Ռաջապաքսայի հետ ։

Ապրիլի սկզբից կղզում չեն հանդարտվում բողոքի ցույցերը, որոնք առաջացել են երկրի ծանր ֆինանսատնտեսական իրավիճակի պատճառով։

0017.jpg (682 KB)

Երկրի վարչապետa Վիկրամասինգեն հայտնել է, որ Շրի Լանկան ապրում է ժամանակակից պատմության ամենավատ ճգնաժամը, կղզու պետության քաղաքական գործիչները դեռ չեն կարող զուգահեռներ գտնել նման ճգնաժամի հետ՝ ո՛չ այսօր, ո՛չ անցյալում, ո՛չ էլ նախորդ դարավերջին. Վարչապետի խոսքով՝ երկիրը ներկայումս գտնվում է այս ճգնաժամի ամենախոր փուլում:

Ըստ Վիկրամասինգեի՝ Շրի Լանկան արտարժույթի, վառելիքի և նավթամթերքի, պարարտանյութերի, բնակչության որոշակի խմբերի սննդամթերքի և դեղամիջոցների լուրջ պակաս է զգում։ Նրա գնահատմամբ՝ տնտեսական ճգնաժամն ամբողջությամբ հաղթահարելու համար կպահանջվի երեք և ավելի տարի։

0018.jpg (238 KB)0019.jpg (172 KB)0020.jpg (90 KB)0021.jpeg (163 KB)0022.jpg (248 KB)0023.jpg (282 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1667 դիտում

Այս նոր դեսպանությունը Բեռնում կդառնա Հայաստանի դիվանագիտության ևս մեկ կարևոր հանգրվան. Միրզոյան

Դատարանը մերժել է Գևորգ եպիսկոպոսի գործով եկեղեցու կողմից դատավորին հայտնած բացարկը

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՄՆ-ն ժամանակավորապես մեղմել է ռուսական նավթի դեմ պատժամիջոցները

Ադրբեջանի պաշտպանnւթյան ազգային համալսարանում կազմակերպվելու են հայոց լեզվի դասընթացներ

Հնարավոր է՝ Ալի Խամենեիի կինը ողջ է

Էրբիլի ռազմական բազայի վրա իրանական հարվածի հետևանքով զոհվել է ֆրանսիացի զինվորական. կան տուժածներ

«Ժողովուրդ» օրաթերթի նյութը մանիպուլյացնող է. ԱՆ-ն մանրամասնել է առողջապահական ծառայությունների ֆինանսավորումը

ՊՆ պաշտոնյան մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու համար. նրա ու ևս 3 անձի վերաբերյալ նախաքննության ավարտ

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա

ՊԵԿ-ում քննարկվել են հարկային վարչարարության թվային լուծումների ոլորտում փորձի փոխանակման հեռանկարները

Իրանն ԱԹՍ-ով հարվածել է Դուբայի միջազգային ֆինանսական կենտրոնին

2025-ին Հայաստանում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններին. Խուդաթյան

ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հանձնակատարը Պարեկային ծառայությունում ծանոթացել է ստորաբաժանումների աշխատանքին

Վերահաստատվել է Հայաստանի՝ բռնությունից զերծ միջավայր ձևավորելու հանձնառությունը

405 թվականին Հայաստանը եղել է նույն խաչմերուկում, ինչ 2026-ին է. Մեսրոպ Մաշտոցի ուղերձը. վարչապետ

Սուրենյանը զգուշացրել է սպասվող առատ տեղումների և նոր կանխատեսումների մասին. տեսանյութ

Հերթական դղյակը, այս անգամ՝ հրազդանցի 432 աշակերտի համար. Չախոյան

ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին և պատրաստ է ներդրումների. Բրուններ

«Շանգրի լա» խաղատան մոտակայքում ավտոմեքենա է այրվել․ կան տուժածներ

Միջերկրական ծովից ներթափանցող նոր ցիկլոնը առաջիկա օրերին բերելու է առատ ձյան տեղումներ. որոշ տեղերում՝ բուք

Միչիգանում անհայտ անձը մեքենայով մխրճվել, ապա կրակ է բացել սինագոգի մեջ․ տեսանյութ

Արարատ Միրզոյանը և Իգնասիո Կասիսը կարճ զբոսնել են Բեռնի պատմական հատվածում

Տարածաշրջանը պետք է վերադառնա բնականոն հուն․ Անկարան թույլ չի տա Իրանում քաղաքացիական պատերազմ հրահրել․ Ֆիդան

Վստահ եմ՝ Էդգար Ղազարյանը կլրացնի Նարեկ Կարապետյանի կրկեսային ելույթները. Չախոյան

Տափերական գյուղում ավտոմեքենան ընկել է ջրատարը․ վիրավորներից երկուսը երեխա է

Այսքանից հետո «ուժեղ»-ն էլ առաջվանը չէ․ Պարսիլյանը՝ Էդգար Ղազարյանի մասին

«ՆՈԱ»-ն՝ Հայաստանի սուպերգավաթակիր. տեսանյութ

Հայաստանը վիզաների ազատականացման գործողությունների ծրագիրն իրականացնում է հաջողությամբ և արդյունավետ

Միրզոյանն ու Կասիսը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում զարգացումների շուրջ

Տապանով փրկված ռուսաստանցի օլիգարխի որդին առաջարկել է իմպիչմենտ անել Միութենական պետության սեքսի նախարարին

Արսեն Թորոսյանը Նյու Յորքում հանդիպել է ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի գործադիր տնօրեն Դիենե Քեյթայի հետ

ՍԴ-ն սահմանադրական է համարել «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու որոշումը

Ուզում են Քոչարյանին կրկին իշխանության բերել. նա Կրեմլի հլու-հնազանդ կամակատարն է. Աբօ Չափարեան. տեսանյութ

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

ՀՀ 10 քաղաքացի Կատարից անվճար տեղափոխվել է Օման․ դեսպանը նրանց ուղեկցել է դեպի Սաուդյան Արաբիայի սահման․ ԱԳՆ

Սուրեն Պապիկյանը Թեո Ֆրանկենի հետ Հայաստան-Բելգիա համագործակցությանն առնչվող հարցեր է քննարկել

ՌԴ-ն ուզում է Գյումրի 2 սցենարով ՀՀ-ում իշխանությունը վերադարձնել. պատրաստ են ընտրությունները կեղծել

Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Չիլիի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ

Քննարկել ենք COP17-ի կազմակերպչական հարցերը․ ՇՄ նախարարն ու Կանադայի գործընկերը հանդիպել են առցանց ձևաչափով