Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը. Դումանյանը՝ Բրյուսովի շրջանավարտներին

Այսօր տեղի է ունեցել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի շրջանավարտների դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողությունը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Միջոցառմանը մասնակցել և շրջանավարտներին ողջունել են ՀՀ փոխվարչապետ, ԲՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Համբարձում Մաթևոսյանը և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը:

Արդեն 87 տարի է, ինչ Բրյուսովի անվան պետական համալսարանը ճանապարհում է շրջանավարտներին, այս տարի՝ շուրջ 550 հոգու։

Համբարձում Մաթևոսյանը շնորհավորել է ուսանողներին և ընդգծել. «ՀՀ կառավարության համար գերակա խնդիր է կրթության և գիտության զարգացումը: Հայաստանն այսօր աշխարհին պետք է ներկայանա իր երիտասարդ սերնդով՝ գիտակ, պատասխանատու, նորարար, ստեղծագործական մեծ ավյունով լի, որոնք պատրաստ կլինեն կառուցելու իրենց ընդհանուր տունը՝ ապավինելով գիտելիքի ուժին»:

Շրջանավարտներին ողջույնի խոսք է հղել նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով նրանց բաժին հասած ուսումնական վերջին մարտահրավերներով լի տարիներին: Նախարարը խոնարհումով հիշատակել է նաև 44-օրյա պատերազմում մարտնչած և նահատակված ուսանողներին:

«Այս մթնոլորտում առավել ևս պետք է գիտակցենք, որ ամենահզոր զենքը կրթությունն է՝ սկսած նախադպրոցական շրջանից մինչև բուհ։ Լավ կրթությունը սովորեցնում է ճիշտ մտածել և, ըստ այդմ, ճիշտ որոշումներ կայացնել, քանի որ կրթությունը նաև անվտանգության երաշխիք է: Ձեզնից շատերը վաղը մեր երկրի գիտական, քաղաքական, մշակութային առաջատարներն են լինելու։ Ամեն օր արե՛ք այն հնարավորը, ինչ կարող եք, և մի օր կտեսնեք, որ արեցիք անհնարինը»,-ասել է նախարարը:

Վահրամ Դումանյանը փաստել է, որ ՀՀ կառավարության ծրագրի մեծ մասը նվիրված է կրթության ու գիտության զարգացմանը՝ որպես պետության առաջնային գերակայություն։ Նա հույս է հայտնել, որ մոտ ապագայում ՀՀ բուհերն իրենց վարկանիշն էապես կբարձրացնեն աշխարհի բուհերի ցանկում:

Շրջանավարտներին շնորհավորել և բարեմաղթել է նաև Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Կարինե Հարությունյանը. «Դուք այսօրվանից ստանձնում եք մեր երկրի, ժողովրդի բարօրության մեջ անձնական ներդրում ունենալու պարտավորությունը։ Հայրենիքին ծառայելը մեծագույն երջանկություն է. հաստատակամորեն գնացե՛ք առաջ՝ հաղթահարելով խոչընդոտները»:

Ավարտական երեկոն ուղեկցվել է ուսանողների երաժշտական կատարումներով ու ելույթներով, նախկին շրջանավարտների շնորհավորանքներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1181 դիտում

Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ

Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան

Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ

Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ

ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները

Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել

Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները

Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ

Փամբակ գետում դի է հայտնաբերվել

ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը