Ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը Հայաստանին է բերել երկրորդ ոսկե մեդալը Եվրոպայի առաջնությունում (տեսանյութ)

Մինչև 20 տարեկան ըմբիշների Եվրոպայի առաջնությունում ազատ ոճի ըմբիշ Մուշեղ Մկրտչյանը 79 կգ քաշային կարգի եզրափակիչում 9։4 հաշվով հաղթեց վրացի Օթար Ադիշվիլիին ու դարձավ ոսկե մեդալակիր։

Ըմբշամարտի ֆեդերացիայից հայտնում են, որ Մուշեղ Մկրտչյանը շատ լավ սկսեց Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտն ու անմիջապես չորս միավոր վաստակելով, առաջ անցավ հաշվի մեջ։ Երկրորդ մրցափուլում վրացի ըմբիշն ամեն ինչ արեց կորցրածը հետ բերելու համար։

Գոտեմարտի ավարտից 40 վայրկյան առաջ Ադիշվիլին նետվեց գրոհի ու գորգի մրցավարը ի վերջո հաղթանակը 6։5 հաշվով շնորհեց նրան։ Բայց մեր մարզիչներն անմիջապես դիմեցին չելենջի օգնությանը և արդարությունը վերականգնվեց, ու հաղթանակը շնորհվեց հայ ըմբիշին՝ 9։4 հաշվով։

Ազատ ոճայինների մրցումային առաջին օրը Մկրտչյանը, որը հանդես է գալիս 79կգ քաշային կարգում, 10։0 հաշվով հաղթանակի էր հասել ռումինացի Գիգի Սուբտրիցայի և իտալացի Ռաֆաելե Մարտուլոյի նկատմամբ։

Կիսաեզրափակիչում մեր ըմբիշը մրցեց ադրբեջանցի Սաբուհի Ամիրասլանիովի հետ։ Մուշեղը դժվարին գոտեմարտում հաղթեց 3։1 հաշվով, ու այդ հաղթանակը այնքան էր ազդել ադրբեջանցի մարզչի վրա, որ նա դուրս էր եկել գորգ` Մկրտչյանի հետ հարաբերություններ պարզելու։

Բայց ամեն ինչ արագ հարթվեց ու Ամիրասլանովը գորգը լքեց գլխիկոր։ Ոսկե մեդալի համար վճռորոշ գոտեմարտում մեր ըմբիշի մրցակիցը վրացի Օթար Ադիշվիլին էր։

Նշենք, որ այսօր Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականի կազմում ոսկե մեդալակիր է դարձել Հայկ Պապիկյանը (70կգ), իսկ Հարություն Հովհաննիսյանը (57կգ) դարձել է արծաթե մեդալակիր։

Մրցումների վերջին օրը՝ հուլիսի 3-ին, գերծանր քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի կոչման համար եզրափակիչում գոտեմարտելու է Լյովա Գևորգյանը։

61կգ քաշային Հայկ Աբրահամյանը իրավունք է ստացել սփոփիչ գոտեմարտի միջոցով պայքարելու բրոնզե մեդալի համար։ Նույն հնարավորությունն ունի նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը։

Առաջնությունն անցկացվում է Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։

 

Տպել
1270 դիտում

Հայտնի են «Եվրատեսիլի» եզրափակիչ անցած առաջին 10 երկրները. Ադրբեջանը չի անցել եզրափակիչ

Գևորգ Պապոյանը կգործուղվի ԱՄՆ

Առաջին անգամ Լոռու մարզում հայտնաբերվել է հազվագյուտ սև արագիլի բույն (լուսանկար)

Հայկական բժշկական ասոցիացիան չի միացել Բագրատ սրբազանի շարժմանը. հայտարարություն

Շինհրապարակներում հայտնաբերվել են սահմանված չափորոշիչների խախտումներ (տեսանյութ)

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Իսրայելին

Եթե գյուղապետերը չեն գտնում, որ փրկության խնդիր կա, ի՞նչ են կասեցնում և ո՞ւմ են փրկում. Սաֆարյան

Հայտնաբերվել է հրազենային վնասվածքով պայմանագրային զինծառայողի դի

Բախվել են մեքենաներ, կան տուժածներ (լուսանկար)

Չի բացառվում, որ մայիսի 9-ին Ռոբերտ Քոչարյանը՝ կաթողիկոսի ուղեկցությամբ, գա հրապարակ. Անի Խաչատրյան

Երկրաշարժ Հայաստանի տարածքում

Բելառուսն ակնթարթորեն կպատասխանի իր դեմ ցանկացած ռազմական ագրեսիայի. Լուկաշենկո

22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին

Ինչպես է Բագրատ արքեպիսկոպոսի աջակից Վանեցյանը մեկնում Հայաստանից

Ֆինանսների նախարարի գլխավորած պատվիրակությունը շարունակել է հանդիպումները ԱԶԲ 57-րդ տարեկան հանդիպման շրջանակներում

Վերընտրվելուց հետո Պուտինը ստորագրել է ավանդական դարձած առաջին հրամանագրերը

Երևանում ավտոբուս է հրդեհվել

Որդին բութ գործիքով հարվածներ է հասցրել 83-ամյա մորը, որը հիվանդանոցում մահացել է

Ոստիկանները հեռացել են Կիրանցից

Կիրանցի և Ոսկեպարի վարչական ղեկավարները մանրամասներ են հայտնել սահմանազատման գործընթացի մասին

Ալիևն ու Ռայիսին կմասնակցեն Իրանի և Ադրբեջանի սահմանին կառուցված ամբարտակի բացմանը

Լարսը բեռնատարների համար փակ է

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում

Միրզոյանը Հունգարիայի ԱԺ փոխխոսնակի հետ մտքեր է փոխանակել տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ

ԱԱՏՄ-ն ստացել է տեղեկություններ, որ որոշ գործատուներ աշխատողներին պարտադրում են մասնակցել երթերի. ինչ պետք է իմանալ

Ոսկեպարի եկեղեցին գտնվում է ՀՀ ինքնիշխան տարածքում. Փաշինյանը՝ սահմանազատման արդյունքների մասին

Վարչապետը IWF նախագահին վստահեցրել է՝ կարվի ամեն ինչ՝ ծանրամարտի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար

Խոշոր ավտովթար Շիրակի մարզում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Թուրքիայում ավելի քան 6 տարի ժամկետով 13 քուրդ քաղաքական գործիչ է դատապարտվել

Սրբազանի գլխավորած քարավանը 2 տարի առաջ «ցրցամ են տվել», հիմա կոորդինացնում են «նախկինները». Հարություն Մկրտչյան

Վեհափառն ասաց՝ գործող վարչապետը պետք է հեռանա, Ռոբերտ Քոչարյանը՝ ստանձնի պաշտոնը. Բաբաջանյանը զրույց է բացահայտել

Հայտնի են 4-րդ, 9-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների օրերը

Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը

Ծանրամարտի աշխարհի 2027-ի առաջնությունն առաջինն է օլիմպիական մարզաձևից, որն անցկացվելու է Հայաստանում. Հարությունյան

Այո՛, ասել եմ՝ ձեռքերս կկտրեմ, այդ վերսիայով փաստաթուղթը չեմ ստորագրի, հիմա շատ կարևոր՝ էական բան է փոխվել. Փաշինյան

Զենքի գործադրմամբ խուլիգանություն Ամերիկյան համալսարանի մոտ. նախաձեռնվել է քրեական վարույթ, հայտնի է մեղադրվողը

Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը

Մենք որդեգրել ենք Հայաստանում ինստիտուցիոնալ բարեփոխումների քաղաքականություն. Սիմոնյանը՝ Իվանա Ժիվկովիչին

ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ

Պուտինը հինգերորդ անգամ պաշտոնապես ստանձնեց Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնը (լուսանկարներ)