Երևան
12 °C
Երևանում գործող պոլիկլինիկաների հանդեպ քաղաքացիների վստահությունը վերջին տարիներին կտրուկ նվազել է։ Չվստահելով առաջնային օղակի՝ բժշկական ծառայություների մատուցմանը՝ անձը նախընտրում է առողջական որևէ խնդրի դեպքում անմիջապես դիմել բժշկական կազմակերպություն։ Պոլիկլինիկաներին չվստահելու հիմնական գործոններից են նաև դեռ սովետական տարիներից մնացած սարքավորումները։ Այդ պատճառով «պոլիկլինիկա» բառը երևանաբնակների շրջանում նեգատիվորեն է ընկալվում։
Այս ֆոնին առողջապահության նախարարությունը, այդ թվում՝ Երևանի քաղաքապետարանի առողջապահության համապատասխան բաժինը, պոլիկլինիկաների բարելավման և բարեփոխման ծրագրեր է իրականացնում։ Նպատակը՝ վերականգնել քաղաքացիների վստահությունը պոլիկլինիկաների հանդեպ և նվազեցնել բժշկական կենտրոնների ծանրաբեռնվածությունը։
Մասնավորապես՝ քաղաքապետարանը նախատեսում է ընթացիկ տարում ավարտին հասցնել 7 պոլիկլինիկայի խոշորացման և առողջացման գործընթացը, քաղաքային բյուջեի հաշվից դրանց հատկացնել շուրջ 237 մլն դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներ:
Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսում պարզաբանեց՝ քաղաքապետարանը առաջնային օղակի բարելավման գործընթացի շրջանակներում, օրինակ, որոշում է կայացրել Երևանի 7 պոլիկլինիկաները միացնել մոտակա ավելի խոշոր պոլիկլինիկաներին։ Այսինքն՝ այդ պոլիկլինիկաները մնալու են նույն վայրում, պարզապես վերածվելու են մեկ խոշորագույն իրավական ֆինանսական միավորի։
Խոսքը Սարի թաղի, Նուբարաշենի, Նորագավթի, Նորք-Մարաշի պոլիկլինիկաների մասին է։
«Պոլիկլինիկաները իրենց աշխարհագրական դիրքը պահպանելու են, և ծառայության տեղափոխում չի քննարկվում: Ավելին՝ այս տարի Նորք-Մարաշ վարչական շրջանի պոլիկլինիկայում, որը միացավ 4-րդ պոլիկլինիկային, կսկսենք հիմնանորոգման աշխատանքները, հետագայում նաև ամբողջությամբ կվերազինվի: Այսինքն՝ բնակիչները, որտեղ որ սովոր են, նույն տեղն էլ այցելելու են: Թիվ 1 և «Արաբկիր» մանկական պոլիկլինիկաների առումով հաշվի առնելով շենքային պայմանները՝ կա քննարկում՝ ծառայությունը մեկ այլ վայր տեղափոխելու համար: Բայց դա որոշում կդառնա այն դեպքում, եթե մենք թե՛ գործող պոլիկլինիկայի սպասարկած բնակչությանը, թե՛ բուժանձնակազմին ավելի լավ պայմաններ առաջարկենք մեկ այլ տեղում»,- մանրամասնեց Սիմոնյանը:
Ըստ նրա՝ պոլիկլինիկաների փակվող շենքերի հետագա կարգավիճակի մասին քաղաքացիները կտեղեկացվեն, և որևէ ծածուկ քննարկում չի արվելու․ «Շենքերի «ճակատագիրը» գտնվում է ավագանու լիազորությունների շրջանակում: Եթե դրանց շուրջ ծավալվի որևէ քննարկում, ապա ցանկացած որոշում հաստատվելու է ավագանու որոշմամբ: Մտավախությունը, թե ծածուկ կամ ստվերային գործարք կարող է լինել, ես բացառում եմ»։
Մյուս պոլիկլինիկաների առումով փոխքաղաքապետը նշեց՝ մեկ-երկու խոշորացում հնարավոր է, բայց որոշումը դեռ վերջնական չէ։
Միավորման հետևանքով բուժաշխատողների կրճատում չի լինի, ընդգծեց նա: Քաղաքապետարանը մտադիր է առողջապահության նախարարության հետ քննարկել նաև բուժաշխատողների աշխատավարձի դրույքաչափերի փոփոխությունը:
Անդրադառնալով ընդհանուր կադրային քաղաքականությանն ու վերջերս Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենի ազատմանը՝ Գևորգ Սիմոնյանը նշեց. «Կարծում ենք, որ նույն մարդը նույն տեղում պետք է երկար չկառավարի, որովհետև դա բերում է մի շարք օբյեկտիվ բացասական հետևանքների: Այդ իսկ պատճառով պոլիկլինիկայի տնօրենին առաջարկվել է մեկ այլ աշխատանք, ինչից նա հրաժարվել է, և աշխատանքային պայմանագիրը խզվել է»:
Իսկ թե ինչո՞ւ են ընտրել նշված 7 պոլիկլինիկաները, փոխքաղաքապետը պարզաբանեց՝ հիմնական խնդիրը դրանց շենքային պայմաներն են, պոլիկլինիկաների ֆինանսական խնդիրները, որոնք աշխատավարձերը վճարելու մասով նույնիսկ ունեն որոշակի պարտքեր։ Այս միավորման արդյունքում առաջնային օղակի աշխատակիցները պահպանելու են նաև իրենց աշխատանքը, սակայն Սիմոնյանը ընդգծեց՝ խոշորացված կոլեկտիվում իրեն լավ որակներով դրսևորած աշխատակիցը կխրախուսվի, չարդարացրած աշխատակցի հետ էլ կվերանայվեն աշխատանքային հարաբերությունները։
Ընթացիկ տարում Երևանի քաղաքապետարանը նախատեսում է մեկնարկել Երևանի Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների պոլիկլինկաների կապիտալ վերանորոգման և բարեկարգման աշխատանքները, ինչի համար քաղաքապետարանի բյուջեից կհատկացվի շուրջ 500 մլն դրամ։ 2023թ-ին նախատեսվում է սկսել ևս 5 պոլիկլինիկաների կապիտալ վերանորոգման և բարեկարգման աշխատանքներ։ Նաև որոշակի վերլուծություններ են արվում, քննարկվում այլ պոլիկլինիկաների խոշորացման հարցը։
«Այս տարի նախատեսում ենք պոլիկլինիկաները համալրել շուրջ 237 մլն դրամի ժամանակակից բժշկական սարքավորումներով, ինչի արդյունքում չենք ունենա սովետական միությունից ժառանգած, օրինակ, հին ռենտգեն սարքերը։ Մինչև տարեվերջ բոլոր չափիչ սարքավորումները, օրինակ՝ ջերմաչափ, կշեռք, կփոխարինվեն թվային նոր ժամանակակից սարքավորումներով, և սովետական ժառանգություն ստացած հին սարքավորումներից կազատվենք»,- ասաց նա։
Սիմոնյանի խոսքով՝ նաև աշխատանքներ են տարվում՝ պոլիկլինիկաներում վերջ դնելու թղթային գործողություններին՝ բոլոր գործընթացները դարձնելով թվային։ Փոխքաղաքապետը նշեց՝ առողջապահության նախարարության գործընկերների հետ քննարկում են 2023թ-ից պոլիկլինիկաների և Շտապօգնության ծառայության ֆինանսավորման մեխանիզմների և գործակիցների վերանայման հարցը, որը կբերի բուժաշխատողների աշխատավարձերի բարձրացմանը։ Պոլիկլինիկաներում հերթերի նվազեցման համար սկսվել է նաև թվայնացման գործընթաց։
«Պոլիկլինիկայում ցանկացած գործընթաց պետք է լինի թվային. թղթի շարժը պետք է մինիմալի հասցնենք։ Ընթացիկ տարվա ընթացքում նախատեսում ենք շուրջ 600 համակարգիչների ձեռք բերում, ինչպես նաև հերթերի նվազմանը կնպաստի նոր սարքավորումների ձեռք բերումը»,- հավելեց նա՝ շեշտելով՝ պոլիկլինիկաները պատրաստ են արդեն նաև հուլիսի 1-ից սահմանված կարգով ուժի մեջ մտած անկանխիկ գործարքներով սպասարկմանը։
Սիմոնյանի խոսքով՝ քաղաքապետարանի ռազմավարության վերջնական նպատակը հետևյալն է՝ քաղաքացիների շրջանում առաջնային օղակի հանդեպ վստահության վերականգնում, բժշկական որակյալ ծառայությունների մատուցում։ Ըստ նրա՝ այս ծավալի կապիտալ ներդրումներ քաղաքի առողջապահության համակարգում չեն եղել:
Փոխքաղաքապետի վստահեցմամբ՝ Երևանը առաջիկայում կունենա ամբողջությամբ վերազինված ու նոր բրենդի տեսքով հանդես եկող պոլիկլինիկաներ։ Այժմ քաղաքապետարանը բրենդինգային կազմակերպությունների հետ է աշխատանք տանում, և չի բացառվում պոլիկլինիկաների անվանափոխությունը՝ պոլիկլինիկա բառից հրաժարվելը․ այն նեգատիվ տարրեր է պարունակում։
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT