Երևան
12 °C
Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի աշխատակիցներն ու այցելուները հավաքվել են պոլիկլինիկայի բակում և բողոքում այն որոշման դեմ, որի համաձայն՝ Երևանի քաղաքապետարանն աշխատանքից ազատել է պոլիկլինիկայի տնօրեն Աննա Սիսոյանին:
Վերջիններիս խոսքով՝ տնօրենի աշխատանքից ազատման մասին տեղեկացել են հունիսի 3-ին. ժողով է հրավիրել տնօրենը, որի ժամանակ էլ աշխատակիցներին ներկայացրել է, որ իրեն առաջարկվել է տեղափոխվել այլ պոլիկլինիկա՝ որպես փոխտնօրեն:
«Մենք շատ վրդովվեցինք: Այսօր՝ ժամը 12-ին, ստացանք հրաման, որը կնքվել է հունիսի 2-ին քաղաքապետի կողմից, և որով հայտնում էին, որ մեր տնօրենը ազատված է աշխատանքից»,- նշեց աշխատակիցներից մեկը:
Ըստ նրա՝ գործադուլ ցանկանում էին կազմակերպել հունիսի 3-ին, երբ տեղեկացան լուրի մասին, սակայն որոշել էին՝ սա քաղաքակիրթ երկիր է, և պետք է մնան իրենց երդմանը հավատարիմ: Սակայն այսօր հրամանը ստանալուց հետո խաթարվել է պոլիկլինիկայի աշխատանքը:
Պոլիկլինիկայի Արհմիության նախագահ Արմինե Հարությունյանի խոսքով էլ՝ նրանք պահանջում են քաղաքապետարանից բացատրություն՝ ինչո՞ւ է ազատվում տնօրենը: Ըստ նրա՝ տնօրենի պայմանագիրն այդ պաշտոնի համար լրանում է նոյեմբերի 3-ին: Նամակով դիմել են ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին, պատգամավորներին և Մարդու իրավունքների պաշտպանին:
«Բոլորից պատասխանը ստացել եմ: Վերջին նամակը ստացել եմ քաղաքապետարանից, որտեղ բացատրում են, որ Սիսոյանին այլ աշխատանք է առաջարկված, և վերջ»,- ասաց նա:
Չնայած այն հանգամանքին, որ տնօրենին չեն ազատում, այլ տեղափոխում են այլ պոլիկլինիկա՝ աշխատակիցներն ասում են՝ առանց հիմքի մարդուն աշխատանքից ազատելը անօրինական է ժողովրդավար երկրում:
Նրանց խոսքով՝ այս ամենի մասին տնօրենը կարծիք չի արտահայտում, ասում է, որ ինքը գործ չունի:
Հարցի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից «Հայկական Ժամանակ»-ին հայտնեցին՝ ներկայիս տնօրենի տեղափոխման հիմքում առաջնային օղակի արդյունավետության բարձրացումն է, սակայն տնօրենը անձնական թե այլ խնդիրների պատճառով չի ցանկանում տեղափոխվել:
«Այսինքն՝ այն պոլիկլինիկաներից, որի արդյունքներից մենք գոհ ենք, պարզապես հաջողված փորձով ու մասնագիտական գիտելիքներով հարուստ տնօրենին տեղափոխում ենք այլ պոլիկլինիկա, որպեսզի նույն արդյունքը գրանցվի նաև այնտեղ: Սակայն տնօրենը անհասկանալի պատճառներով դեմ է, ինչից հետո էլ սկսվել է այս աղմուկը»,- պարզաբանեցին քաղաքապետարանից:
Քաղաքապետարանից նաև նշեցին, որ սովորաբար նման դեպքերում աշխատակիցները առանց փաստ ունենալու պարզապես չեն ուզում բաժանվել հին տնօրենից՝ վստահեցնելով, որ տնօրենին փոխարինողը բազմափորձ մասնագետ է, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր:
Թե որտե՞ղ է տեղափոխվում Երևանի Կառլեն Եսայանի անվան պոլիկլինիկայի տնօրենը, պարզ կլինի առաջիկայում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT