Շիրակցի գերիների ծնողները բողոքի ակցիա են անցկացրել ՌԴ հյուպատոսարանի շենքի մոտ, հանդիպել հյուպատոսի հետ (լուսանկարներ)

Խծաբերդում գերեվարված շիրակցի զինվորականների հարազատները վաղ առավոտից բողոքի ակցիա են իրականացնում Գյումրիում գտնվող ՌԴ հյուպատոսարանի շենքի դիմաց:

Նրանք առավոտյան պահանջում էին հանդիպում ՌԴ հյուպատոս Ռուսլան Կանդաուրով հետ, լրագրողների հետ զրույցում, սակայն, չմանրամասնելով, թե ինչի՞ համար են եկել հյուպատոսարան և ի՞նչ են ուզում քննարկել: Կեսօրին կայացած հանդիպումից հետո ևս գերիների հարազատները ասելիք չունեին:

Սակայն վստահ են՝ Ռուսաստանը ցանկության դեպքում կարող է գերիների վերադարձը կազմակերպել: Նրանք մեկ անգամ ևս հնչեցրին իրենց հիմնական պահանջը՝ վերադարձնել գերիներին:

«1,5 տարի խնդրել ենք, հմի արդեն կպահանջենք՝ վերադարձնեն մեր երեխեքին, թե ի՞նչղ, արդեն իրանց պրոբլեմն է: Առանց մեր երեխանցը բերելու ի՞նչ դեմարկացիայի ու դելիմիտացիայի մասին է խոսքը, առանց գերիների վերադարձի ի՞նչ խաղաղություն: 1 օր չէ, 2 օր չէ, 1,5 տարի ամեն վայրկյան սպասումով ենք, հետո՞: Կապ էլ ունինք, նամակ էլ, բայց ինչ կպատկերացնեք, գլխներին կանգնած են, էդ ի՞նչ բդի ըսեն որ, ինչ կարո՞ղ են խոսան: 4 րոպեում ինչ բդի ըսեն: Մեր երեխեքն էլ սպասողական վիճակի մեջ են»,- նշեցին գերիների հարազատները:

Նրանք նաև ասացին, որ չեն վստահում այն փաստաթղթերին, որոնք վկայում են իրենց որդիների առողջական նորմալ վիճակի մասին: «Դուք չեք պատկերացնե, ամեն վիդեոն նայելուց էդ երեխեքը օր օրի կփոխվին, ոսկորն ու կաշին է մնացել: Կնայես՝ ծերացած, մեծացած, հեչ չես ըսե, թե 29 տարեկան տղա է»,- ասացին գերիների հարազատները:

Նշենք, որ շիրակցի գերեվարվածների հարազատներից ոմանք մինչ այս ակցիան՝ մեկ-երկու օր առաջ, նույն պահանջով եղել էին Ախուրիկում՝ ռուսական սահմանապահ ուղեկալում:

2.jpg (383 KB)

 

1.jpg (361 KB)3.jpg (273 KB)4.jpg (359 KB)

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1432 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը