Երևան
12 °C
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է մի շարք լրատվամիջոցների բոյկոտին՝ կապված ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ասուլիսի ձևաչափի հետ:
Մարուքյանը տարակուսանք է հայտնել, որ նույն լրատվամիջոցներին, օրինակ, չեն հետաքրքրում ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ խաչատրյանի՝ կոռուպցիոն մեղադրանքով այս օրերին ընթացող դատական նիստերը, և լրագրողները ոչ մի հարց չեն ուղղում վերջինիս:
Մարուքյանը գրել է.
«Հայաստանյան մի շարք ԶԼՄ-ներ հայտարարել են, որ բոյկոտում են վարչապետի մամուլի ասուլիսը՝ հարցեր չուղղելով՝ այն պատճառաբանությամբ, որ ասուլիսի համար սխալ ֆորմատ է ընտրված։
Ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ներն սպասարկում են տվյալ հասարակությանը։ Վստահ եմ, որ կան բազմաթիվ սուր հարցեր, որոնք հուզում են մեր հասարակությանը, և դրանք կարելի է բարձրաձայնել։ Սակայն մեր մի շարք ԶԼՄ-ներ որոշել են բոյկոտել, և, ինչ խոսք, դա իրենց իրավունքն է։ Ժողովրդավարական հասարակությունում ԶԼՄ-ները իրավունք ունեն նաև հարց չտալու:
Այս օրերին Երևան քաղաքի դատարանում ընթանում է ՊԵԿ նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի դատավարությունը։ Նա հանգիստ նստած է դատարանի դահլիճում, ու իրեն ոչ մի ԶԼՄ ներկայացուցիչ չի մոտենում ու որևէ հարց չի տալիս։
Այս նույն ԶԼՄ-ները որևէ կերպ չեն լուսաբանում այդ դատավարությունը և կրկին բոյկոտում են՝ հարցեր չեն ուղղում, մինչդեռ խոսքը մի մարդու մասին է, ում կոռուպցիայի մեջ թաթախված լինելու վերաբերյալ այդ նույն ԶԼՄ-ները տասնյակ տարիներ լուսաբանել են։
Վերջերս տեղեկացանք, որ ԱՄՆ-ում Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող 63,5 մլն դոլարանոց առանձնատունն արգելանքի է վերցվել, և հետաքննություն է ընթանում։ Ըստ ԱՄՆ արդարադատության նախարարության հաղորդագրության՝ առանձնատունը ձեռք է բերվել Հայաստանում «կոռուպցիոն սխեմայից ձևավորված եկամուտներով»։
Հետաքրքիր է, որ հայաստանյան ԶԼՄ-ները չեն գնում դատարան և Գագիկ Խաչատրյանին մասնավորապես հարց չեն տալիս, թե այդ ինչպե՞ս է նա, տասնյակ տարիներ համեստ աշխատավարձով ապրող պետական ծառայող լինելով, իր հարազատների հետ միասին դարձել դոլարային միլիոնատեր։ Չեն հարցնում, թե նա արդյո՞ք այլ պաշտոնյաների էլ է ճանաչում, որ դոլարային միլիոնատեր են դարձել։ Ինչպե՞ս է, օրինակ, միլիոնավոր դոլարները հանել Հայաստանից անշարժ գույք ձեռք բերելու և/կամ այլ նպատակներով։
Ինչքա՞ն գումար է Հայաստանից թալանվել, և քանի՞ «Искандер»-ի, «Точка-У»-ի, քանի՞ կմ առաջնագիծ ամրացնելու հնարավորություն է Հայաստանից դուրս հանվել։
Լավ, վարչապետի ասուլիսին չեք ուզում հարց տալ, բա ամբողջ Հայաստանին հետաքրքրող այս կոռուպցիոն հարցերով դատավարությունը ինչո՞ւ չեք ուզում լուսաբանել, թե քանի՞ հարյուր մլն դոլար են դուրս հանել Հայաստանից, հայտնաբերված առանձնատունը միա՞կ խնդրահարույց գույքն է, թե՞ էլի կա։
Վերջին հաշվով չի բացառվում, չէ՞, որ կոռուպցիայի վերաբերյալ ձեր հարցերին ի պատասխան՝ գուցե Գագիկ Խաչատրյանը նույնպես պատասխանի, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում»։
Հիշեցնենք՝ օրերս «Հայկական ժամանակ»-ը, իր տեղեկություններով, հայտնել էր, որ առաջիկայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց մամուլի ասուլիս է տալու: Երեկ արդեն Կառավարության ղեկավարը հաստատեց մեր տեղեկությունները՝ «Ֆեյսուք»-ի պաշտոնական իր էջում իրազեկելով այդ մասին:
Երեկվանից որոշ լրատվամիջոցներ համատեղ հայտարարություն են տարածել, որի համաձայն՝ հրաժարվում են վարչապետին հարցեր հղել՝ պատճառաբանելով, թե՝ ուղարկված հարցերը խմբավորվում և խմբագրվում են, ինչի արդյունքում հաճախ փաստացի աղավաղվում են, որոշ հարցեր չեն հնչեցվում։
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ երկրի ղեկավարի՝ նման ձևաչափով շփումը լրատվամիջոցների հետ խտրական է, ոչ արդյունավետ և հակասում է ժողովրդավարության առանցքային՝ թափանցիկության և հաշվետվողականության սկզբունքներին, ուստի hորդորում են վարչապետ Փաշինյանին վերադառնալ լրատվամիջոցների հետ ազատ շփման պրակտիկային:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ է արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT