Երևան
12 °C
ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի է ունեցել ՀՀ արդարադատության ակադեմիայում ուսումնառության ծրագիրն ավարտած և դատախազների, այդ թվում՝ նաև «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքով նախատեսված գործառույթներ իրականացնող դատախազների թեկնածությունների ցուցակները համալրած 25 անձանց դիպլոմների հանձնման արարողություն:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
Միջոցառմանը մասնակցել են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ Գևորգ Բաղդասարյանը, ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը:
Դիպլոմներ ստանալու և դատախազության համակարգի համալրման հայտ ներկայացնելու կապակցությամբ շնորհավորելով ակադեմիայի շրջանավարտների հերթական խմբին՝ ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանը համոզմունք է հայտնել, որ ուսումնառության ընթացքը մեծապես նպաստել է առաջիկա ծառայողական պարտականությունների կատարման համար բավարար գիտելիքներ և հմտություններ ստանալուն, նաև՝ դատախազական գործունեության ամբողջ պատասխանատվությունը, հետագայում քրեական արդարադատության իրականացման գործում ստանձնելիք առաքելությունը գիտակցելուն:
Ռեկտորը նաև շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազությանը ուսումական գործընթացի արդյունավետության բարձրացմանն ուղղված ջանքերի համար:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ևս հաջողություններ է մաղթել ապագա դատախազներին: Նա նշել է, որ, որպես դատախազ, պետական ծառայությունը երբեք չի եղել և չպետք է ընկալվի որպես շարքային վարձատրվող աշխատանք, և համակարգ մուտք գործող ցանկացած անձ պետք է հստակ գիտակցի, որ գալիս է պետությանն ու հայրենիքին ավելին տալու և դրա դիմաց միայն պատիվ ձեռք բերելու համար:
«Դուք գալիս եք դառնալու մասը մի համակարգի, որը պետության և պետականության ողնաշարն է: Եվ որքան այդ մասը, բաղադրիչը առողջ է, այնքան առողջ է պետականությունը: Հետևաբար ընտրելով բարդ, զոհողություններ պահանջող այս մասնագիտությունը՝ ցանկացած ոք պետք է առաջնորդվի իրավական պետության, ներքին իրավական անվտանգության հենապատին նոր աղյուս դնելու, ինչ-որ բան ավելացնելու նվիրումով, արդարության, անաչառության, հումանիզմի արժեքներով:
Դուք ձեր մասնագիտական պարտքի նկատմամբ վերաբերմունքով, բարեխղճությամբ, կենցաղավարմամբ, մարդկանց հետ հաղորդակցման մշակույթով պետք է ձևավորեք ոչ միայն դատախազի, այլ ընդհանուր առմամբ արժանապատիվ պետական ծառայողի կերպարը»,- նշել է Արթուր Դավթյանը:
Նա նաև նշել է, որ դատախազությունն ունի կայունության, անկաշկանդության ամուր հենք և համակարգ մուտք գործող յուրաքանչյուր երիտասարդից ակնկալում է նորարական մոտեցումներ՝ ժամանակի պահանջներին, իրավական մտքի զարգացմանը զուգընթաց զարգացում ունենալու համար:
ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է ՀՀ արդարադատության ակադեմիային դատախազության համար կադրերի պատրաստման, որակյալ ուսումնառություն ապահովելու համար:




Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT