Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝ արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ կապված․ Նազելի Բաղդասարյան

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Գյումրու համայնքապետարանում՝ անդադրադառնալով համայնքում իրականացված և ընթացքի մեջ գտնվող սուբվենցիոն ծրագրերին և արձանագրված բացթողումներին։

Այս մասին տեղեկացնում է մարզպետարանի ֆեյսբուքյան էջը։

Հանդիպմանը մասնակցել են Գյումրի համայնքի ղեկավար Վարդգես Սամսոնյանը, մարզային ու քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, ոլորտային պատասխանատուներ։

Կարևորելով կառավարություն-համայնք համագործակցությունը և պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի մշտադիտարկումը` մարզպետը նշել է․ «Խնդիրը պետական բյուջեից ֆինանսավորվող ծրագրերի ընթացքի վերահսկողությունն ու թերացումների բացառումն է և սուբվենցիոն ծրագրերի մասով, և կապիտալ շինարարության առումով։

Ես, որպես մարզպետ, ունեմ դժգոհություն՝  կապված արդեն իսկ ձեռքբերված միկրոավտոբուսների շահագործման հետ։ Կառավարության միջոցներից շուրջ կես միլիարդ դրամ է ներդրվել և  արդեն մեկ տարի է՝ շահագործման չեն հանձնվել»։

Գյումրու ավտոբուսային նորաստեղծ պարկի  ղեկավարը ներկայացրել է, որ գրությամբ դիմել է համայնքապետին` ֆինանսական միջոցներ հատկացնելու խնդրով,  ինչին ի պատասխան համայնքի ղեկավարը վստահեցրել է, որ ֆինանսական և տեխնիկական խնդիրները սեղմ ժամկետներում կլուծվեն և մեքենաները առաջիկայում կշահագործվեն։

Մարզպետն անդարադարձ է կատարել Մուշ 2/2 թաղամասի հարապարակի բարեկարգման աշխատանքներին, որոնք ձգձգվում են արդեն 3 տարի և մտահոգիչ համարել աշխատանքների ընթացքը։

Ծրագրի ընդհանուր արժեքը 105 մլն 484 հազար դրամ է, որից կառավարության համամասնությունը կազմում է 30%, կառավարության համամասնությունը մարզպետարանի կողմից ի պահ տրամադրվել է Գյումրի համայնքին, քանի որ շինարարական աշխատանքներն ավարտված չեն։ Ոլորտային պատասխանատուներից  այս  և մյուս թերացումներով ծրագրերի ընթացքի և ավարտի հետ կապված հարցերի մասին պարզաբանումներ լսելուց հետո` մարզպետը հորդորել է հետևողական լինել և անել հնարավորն աշխատանքների արագ ու որակով ավարտի համար։

«Պետք է զգոն լինենք, որ անբարեխիղճ շինարարների նկատմամբ լինի համապատասխան վերաբերմունք։ Լիահույս եմ, որ կառավարության վերջին նիստում  ՀՀ վարչապետի հանձնարարականն ի գիտություն կընդունվի և գործուն մեխանիզմներ կներդրվեն, որի արդյունքում անբարեխիղճ կազմակերպությունները հնարավորություն չեն ունենա մրցույթներին մասնակցելու»,-ասել է Բաղդասարյանը։

Այնուհետև անդրադարձ է կատարվել Գյումրի համայնքի սեփական եկամուտների հավաքագրմանը,  գործընթացը գնահատվել է բավարար, համայնքը հաշվետու ժամանակաշրջանում արձանագրել է դրական արդյունքներ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ փաստացի 190 մլն դրամ ավել գումար է հավաքագրվել,  ինչն, ըստ մարզպետի, խոսում է այն մասին, որ գոյացած ստվերը դուրս է եկել։

Նազելի Բաղդասարյանը գոհունակություն է հայտնել բնակկոմունալ ծառայության վերջին ամիսների աշխատանքից` նշելով, որ արձանագրված հաջողությունները պետք է պահպանել և առավելապես հետևողական լինել ձմռան ամիսներին պատրաստ լինելու հարցում։

Խոսելով համայնքային ծառայության ժամանակավոր պաշտոնների և ՀՈԱԿ-ներում ԺՊ-ների հարցի մասին` փաստվել է, որ համայնքային ծառայողների շուրջ մեկ երրրոդը ժամանակավոր պաշտոն են զբաղեցնում, իսկ ՀՈԱԿ-ներում ղեկավար պաշտոննեիի համար տարիներով մրցույթներ չեն հայտարարվում։

Մարզպետը նշել է, որ հարցը պետք է լուծում ստանա և կառավարության հաստատած կարգի համաձայն մինչև ընթացիկ տարվա օգոստոս-սեպտեմբեր ամիսները բոլոր թափուր հաստիքների համար պետք է մրցույթներ հայտարարվեն։

Ինչ վերաբերում է ինքնակամ շինություններին, ապա վստահեցվել է` այս հարցում լինելու է զրո հանդուրժողականություն,  համայնքապետարանը պետք է լիարժեք իրականացնի լիազորությունները։

Քննարկվել են նաև փողոցային լուսավորության ժամերի երկարաձգմանը, պաշտոնական գրություններին ժամկետներում և բարեխղճորեն պատասխանելուն առնչվող հարցեր։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1648 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ