Երևան
12 °C
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել դասարանների կազմավորման կարգի նախագիծը, որով փորձում է լուծել տևական ժամանակ բարձրաձայնվող մի քանի կարևոր խնդիր՝ միաժամանակ այդ խնդիրների լուծումը կապելով նոր չափորոշչի ամբողջական ներդրման հետ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը:
Փոխնախարարը հայտնում է, որ դասարանների կազմավորման համար նոր չափորոշչի ներդրմանը զուգընթաց նախատեսում են պարտադիր դարձնել դասարաններում տարրական և միջին մակարդակում առավելագույնը 25 և ավագ մակարդակում առավելագույնը 20 սովորող ունենալը. «Միաժամանակ, մինչև այս մոտեցման ներդրմանը՝ ընկած ժամանակը կօգտագործվի՝ դպրոցների ֆիզիկական ենթակառուցվածքների, ուսուցիչների թվի հետ կապված հարցերը վերլուծելու և ըստ առանձին դպրոցների իրավիճակների կարգավորումները պլանավորելու համար»:
Անդրեասյանը նշում է՝ նոր չափորոշչի ամբողջական ներդրմանը զուգընթաց կկարգավորվի նաև բազմահամակազմ դասարանների խնդիրը երկու բաղադրիչով.
«Առաջին՝ կհստակեցվի, որ բազմահամակազմության սկզբունքն օգտագործելի է միայն արհեստ և արվեստ և ֆիզիկական կրթություն և անվտանգ կենսագործունեություն բնագավառների համար։ Մյուս բնագավառների և առարկաների դեպքերում պետք է գործի առանձնացված ուսուցման սկզբունքը։ Պարզ ասած՝ երեխաները կարող են խմբավորվել արվեստի, ֆիզկուլտուրայի ժամերին, բայց բնագիտական առարկաները, մաթեմատիկան, լեզուները և պետք է ուսումնասիրեն յուրաքանչյուրն իր դասարանի ծրագիրն առանձին:
Երկրորդ՝ կկարգավորվի բազմահամակազմ ուսուցման դեպքում ուսուցչի վճարման հարցը հետևյալ ձևով. ուսուցիչը հավելյալ վարձատրվում է երկու դասարանի միավորման դեպքում՝ դրույքաչափի 50%-ի չափով, երեք դասարանի միավորման դեպքում՝ դրույքաչափի 75%-ի չափով: Քառահամակազմ ուսուցում չի նախատեսվում»:
Ըստ Անդրեասյանի՝ այս մոտեցումը նախատեսում են փորձարկել Սյունիքի մարզում՝ կրթական որակյալ ծառայությունների կազմակերպման ծրագրի շրջանակներում: Միջնակարգ դպրոցների ավագ դասարաններում սովորողների մասնագիտական նախասիրություններն ու կողմնորոշումը զարգացնելու նպատակով ձևավորվում են միևնույն առարկան կամ միևնույն բնագավառում միևնույն առարկայական ծրագիրն ուսումնասիրող առանձին խմբեր։ Սրանով միջնակարգ դպրոցները հնարավորություն են ստանում իրականացնել երեխաների անհատական մասնագիտական կողմնորոշմանը նպաստող ուսուցում, ինչից մինչ այժմ զրկված են եղել:
«Այս տարի այս մոտեցումը փորձարկել ենք Տավուշի մարզում՝ նոր չափորոշչի շրջանակներում»,- գրել է փոխնախարարը:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում». շահառուների անհատական պլանների մշակման փուլն է
Երեխաների առցանց անվտանգության ապահովմանն ուղղված նոր համագործակցություն. ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր
Հայաստանում հավատարմագրված դիվանագետները վառել են ԱԳՆ տոնածառի լույսերը. լուսանկարներ, տեսանյութ
Սրբուհի Գալյանը Դոհայում մասնակցել է ՄԱԿ-ի Կոռուպցիայի դեմ կոնվենցիայի մասնակից պետությունների համաժողովին
Վարդան Ղուկասյանի՝ Գյումրու փոխքաղաքապետ փեսան մեղադրյալի կարգավիճակ ունի. հայտնի է խափանման միջոցը
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լյուքսեմբուրգում
Supermicro-ի ներկայացուցիչները բարձր են գնահատել ՀՀ-ի՝ տարածաշրջանային տեխնոլոգիական կենտրոն դառնալու ներուժը
Հայտնի է 2027 թվականի երիտասարդական մայրաքաղաքը. ամփոփվել են քվեարկության արդյունքները
Քոչարյանի գլուխը պետք է ջախջախել քաղաքականապես. սրանք ՀՀ քաղաքացիների վրա կրակելու հրաման են տվել. տեսանյութ
237-ից կընտրվեն լավագույնները․ ՆԳ նախարարը հետևել է ընդունելություն-մրցույթի հարցազրույցի փուլի ընթացքին
Մայրական կաթի փոխարինիչի՝ «NAN»-ի վտանգավոր խմբաքանակները Հայաստան չեն ներմուծվել. ՍԱՏՄ
«Մշակութային ճամփորդություն Հայաստանում» ծրագրի 51 հետաքրքրասեր փոքրիկները՝ Մատենադարանում. «Իմ քայլը»
Գարեգին Բ-ի հետևից բղավել են՝ «դժոխք ես գնալու, սատանա՛». եկեղեցին կործանվում է. Տեր Արամ. տեսանյութ
Մրցունակ արտադրանք ստեղծելու համար կարևոր է առաջնորդվել ոչ թե փորձարկումով, այլ վերլուծությամբ, հետազոտությամբ
Կարևորվել է խաղաղության հետագա ամրապնդումը և ինստիտուցիոնալացումը
Կարապետյանը միջուկային տերության նախագահի աշխատակազմի ղեկավար էլ լիներ, չէր կարող պետության սահման որոշել
Երևան է տեղափոխվել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու կամ ներգրավելու մեղադրանքով հետախուզվողը
Կառավարությունը պատրաստ է ներդրումներ կատարել. հանդիպել են Ջրային կոմիտեի նախագահը և «Վեոլիա ջուր» ՓԲԸ տնօրենը
Վերին Լարսի անցակետում 2000-ից ավելի բեռնատար կա կուտակված
Հայաստանը խստորեն դատապարտում է ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով. ԱԳՆ-ն՝ Սիդնեյի միջադեպի մասին
Կադրային փոփոխություններ դատախազությունում
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Լուվրը փակ է. 400 աշխատակից անժամկետ գործադուլ է հայտարարել. տեսանյութ
Ազդարարվել է ARTEMIS-ի մեկնարկը. բարեփոխումներն ամրապնդում են ընտրական գործընթացները և հանրային վստահությունը
Ձեր ճակատագիրը տեսանելի է․ մեկ տարի հետո նորից փորձելու եք բացատրել, թե ինչու չստացվեց, և պատրաստվել 2031-ին
Հարցեր Տաշիրի Սամվել Կարապետյանի զարմիկին. Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել
ԵՄ անդամ երկրների գործընկերներն աջակցություն են հայտնել խաղաղության հետագա կոնսոլիդացիային ուղղված ջանքերին
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան դեկտեմբերի 15-ին
Քրիստոսն ու նրա առաքյալները շրջիկ քարոզիչներ են եղել. Ղազարյանը՝ ընդդիմության խոսույթին ի պատասխան
ԱԱՀ-ից կազատվեն, եթե ներմուծեն մինչև փետրվարի 1-ը. Պապոյանը` էլեկտրոմոբիլների մասին
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները՝ Վարդան Աղաբեկյան և Լիլիթ Մարտիրոսյան
Մի դերասան կար՝ մորս «մամ ջան»-ով էր դիմում, հիմա փողի դիմաց բողոքում է իր ՅոՅո մակարդակին համարժեք. Սիմոնյան
Առևտրային գաղտնիք է․ Գևորգ Պապոյանը՝ ադրբեջանական նավթամթերքը Հայաստան ներմուծելու մասին
Կամո Ցուցուլյանը ՀԲ ներկայացուցիչների հետ քննարկել է ՓԾ կարողությունների զարգացմանն առնչվող հարցեր
Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Թրամփն անկեղծորեն ցանկանում է խաղաղություն Ուկրաինայում. Պեսկով
Հոգևոր դասը պետք է որոշման գա՝ պահպանում է կուսակրոնության ինստիտուտը, թե ոչ. Փաշինյանը՝ նոր Կանոնագրքի մասին
Ucom-ը և Armflix-ը ներկայացրին «13 վայրկյան» բազմասերիանոց ֆիլմը
ԱԱԾ փոխտնօրենն անդրադարձել է պատարագների ընթացքում կաթողիկոսի անունը զեղչելու հանգամանքին
Ինչ միջադեպ է եղել «Զվարթնոց» օդանավակայան ժամանած քաղաքացու և ՊԵԿ աշխատակիցների միջև. պարզաբանում
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT