«Փող չեք տալիս՝ կոչում տվեք, գերեզմանում՝ ձրի տեղ... նեխա՛ծ ժառանգություն». արվեստագետները՝ կոչումների մասին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության՝ ՀՀ պետական պարգեւներն ու պատվավոր կոչումները չեղարկելու մասին առաջարկը արվեստագետների եւ մշակույթի գործիչների շրջանում ոչ միանշանակ է ընդունվել: Նախագծի մասին խոսակցություններն ի հայտ գալուց եւ այն հրապարակելուց հետո իրարամերժ քննարկումներ են տարբեր հարթակներում:

Նկատենք, որ տարիների ընթացքում տարակարծության տեղիք տվող կոչումների թեման մեր երկրում վերջին գրեթե 20 տարիներին ժամանակ առ ժամանակ բուռն քննարկումների առիթ է դառնում: Կոչում ստացողները հաճախ պիտակավորվում են, ընկալվում որպես իշխանությանը ծառայողներ, չստացողներից շատերն էլ՝ դժգոհում, թե՝ անտեսված են եւ իրենց փոխարեն վաստակ չունեցող մարդիկ են վաստակավորի կոչման արժանանում: Այս երկու բեւեռների կողքին կան նաեւ արվեստագետներ, որոնք լուռ իրենց աշխատանքն են կատարում՝ չսպասելով որեւէ կոչման:

Դերասան Բաբկեն Չոբանյանը ՀՀ վաստակավոր արտիստի կոչումն ստացել է 2019 թվականին: Արտիստի վստահեցմամբ՝ այնպես չէ, որ կոչում ստանալուց հետո իր կյանքում որեւէ էական բան է փոխվել: «Եթե մինչ այդ կոչում չունեի, այնպես չէ, որ պակաս եռանդով էի աշխարհում կամ այնպես էլ չէ, որ ստացա ու դրանից հետո սկսեցի եռանդով աշխատել»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է Չոբանյանը:

Դերասանն ասում է՝ ամեն դեպքում հաճելի ժեստ է, բայց ընդամենը գնահատական՝ ո՛չ ավելին, ո՛չ պակաս. «Պարզապես մոտեցումն է վիճելի, որը նախարարության ներկայացրած նախագծի հիմնավորման մեջ է: Այդ ինչպե՞ս են հիմնավորում արվեստի վաստակավոր գործիչն ու վաստակավորը, մի խոսքով: Այնպես չէ, որ բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր այդ «կարեւոր» հարցը: Մի խոսքով, առանձնապես հետաքրքիր էլ չէ, թե ինչ են անում»:

Վերջինիս դիտարկմամբ՝ կոչումներն ունեցել են իրենց դրական եւ բացասական կողմերը: «Դրականն այն է, որ դա գնահատման փաստ է, եւ բոլորովին այլ հարց է, թե կոչումներ տվողներն ինչքանո՜վ էին օբյեկտիվ, եւ արդյոք արժանի մարդի՞կ էին ստանում»,- նշում է նա:

Երգիչ, երգահան Ռիչարդ Մադլենյանի կարծիքով էլ՝ այս կոչումները անկախ Հայաստանում լրիվ անտրամաբանական են։

«Հայաստանում մարդու վաստակն ու ներդրումը չափելու կամ արժեւորելու համար այլ մեխանիզմներ ու տարբերակներ կան, քան այդ կոչումներն են: «Դեմ եմ սովետական արժեհամակարգից ժառանգություն մնացած ցանկացած երեւույթի: Իսկ սա տիպիկ սովետական, մարդուն սուտ արժեւորելու կեղտոտ սովորություն է, որը նորանկախ Հայաստանում հասավ իր բարձունքին: Հնից մնացած, նեխած ժառանգություն»,- ասում է նա:

Երաժշտի համոզմամբ՝ նախկինում այդ կոչումները հիմնականում տրվում էին՝ հիմնված լինելով ինչ-ինչ կապերի ու կոռումպացված համակարգի վրա: «Իհարկե, շատ կարեւոր է, որ արտիստը գնահատված լինի իր հասարակության շրջանում, բայց սա այնքա՜ն բաց ու թափանցիկ պետք է լինի, որ որեւէ կասկած ու թյուրըմբռնում չառաջացնի: Ամենալավ գնահատողը հասարակությունն է, որը այսօր գնահատման շատ ավելի հետաքրքիր ու ճիշտ գործիքներ ունի»,- նկատում է նա:

Ռիչարդ Մադլենյանը նաեւ շեշտում է՝ բնականաբար, նախկինում կոչումներ ստացած շատ արժանավոր անձիք ունենք, բայց ժամանակի հետ բազմաթիվ պատճառներով այդ ամենն այնքա՜ն է արժեզրկվել, որ հասել ենք մի կետի, երբ կոչումները, որպես մարդուն գնահատելու գործիք, այլեւս իրենց չեն արդարացնում։

«Մենք տեսանք, թե ինչ «խայտառակ» մարդիկ ստացան այդ կոչումները: Այս կոչումները իրենց վերջնական մահկանացուն կնքեցին այն ժամանակ, երբ երկրի նախագահ Սերժ Սարգսյանը դրանցով զարդարեց տարբեր կենդանական ձայներ արձակող, կոռումպացված եւ իրենց մեջ հիմնականում գողաբոզական մշակույթ կրող երգիչ-երգչուհիների, եւ սրանով ավարտվեց ժողովրդի վստահությունը դեպի այս կոչումները:

Մադլենյանի խոսքով՝ թող սա մեզ համար լինի դաս, որ այլեւս նման սխալ բաներ չանենք։ «Երբ մենք արժեւորում ենք ու վաստակավորի կոչում տալիս անվաստակ մարդկանց, հասարակությանը դեգրադացնող անձանց, դրանով առաջին հերթին վնասում ենք մեր գալիք սերնդին, քանի որ նրանց համար այդ կոչումը ստացած մարդիկ են դառնում կարեւոր, եւ սերունդը սկսում է վազել՝ ձգտելով նմանվել նրանց, անել բաներ, որոնք մեր մշակույթին ընդհանրապես պետք չեն»,- շեշտում է նա:

Երգահանը հարց է հնչեցնում՝ իսկ ի՞նչ ասեն մարդիկ, որոնք իրոք մեծ ավանդ ու վաստակ են ունեցել Հայաստանի մշակութային կյանքում, բայց քանի որ չեն ունեցել գեներալ կամ որևէ այլ ծանոթ պաշտոնյա կամ լավ կապեր վերեւների հետ, չեն ստացել կոչումներ կամ չեն ընդունվել թատրոններ. «Սրանք հարցեր են, որոնք մեզ մտածելու տեղիք են տալիս: Մի խոսքով, վատ է, զզվելի է եւ ոչ արդար»:

Դաշնակահար, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահագն Հայրապետյանն էլ ասում է՝ վաղուց է եկել այն համոզման, որ կոչումները պիտի վերացվեն, որովհետեւ այդ անվան տակ շատերը այլ բան են ընկալում կամ պահանջում: «Ես էլ ունեմ այդ կոչումներից: Կոչումն ընդամենը արժեւորելն է այդ արվեստագետին, բայց վերջին հաշվով արվեստագետին արժեւորողը ժողովուրդն է, այն՝ նա ունկնդիր ունի՞, թե՞ ոչ»,- ասում է երաժիշտը:

Վերջինիս խոսքով՝ իր համար այդ կոչումը արժեքը կորցրեց այն ժամանակ, երբ մեր երկրում համատարած սկսեցին բաժանել այն. «Ես կողմ կլինեի՝ ազգային արժեք կամ նմանատիպ մի բան լիներ: Այսինքն՝ երբ արվեստագետն իսկապես արժեք է ներկայացնում, երկիր է ներկայացնում, դա ինչ-որ կերպ գնահատվեր: Ի դեպ, կապ չունի՝ Հայաստանո՞ւմ, թե՞ Հայաստանից դուրս: Իսկ այսօրվա մեր կոչումները, իհարկե, ծիծաղելի են, բայց միակ առավելությունը գերեզմանում ձրի տեղն է»:

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ նշում է՝ 20 տարի շարունակ տարբեր առիթներով ասել է՝ կոչում տալը անիմաստ, միապետական երկրներին բնորոշ եւ արվեստագետին կախվածության մեջ դնող երեւույթ է: Վերջինս նաեւ նկատում է՝ նախարարության վերոնշյալ նախաձեռնությունն էլ դեռ լիարժեք չէ. «Իմ ասածը վերաբերում էր բոլոր տեսակի կոչումներին, ոչ թե միայն վաստակավոր եւ ժողովրդական, քանզի մենք ունենք արվեստի, մշակույթի վաստակավոր գործիչներ եւ այլն, եւ այլն»:

Նրա համոզմամբ՝ այս կոչումները մարդկանց շեղում են իրենց հիմնական խնդրից, եւ մարդիկ սկսում են մտածել միայն դրանց մասին:  

«Ես շնորհակալ եմ նախկին իշխանություններից, որովհետեւ ինձ կոչում են տվել», «Ես սպասելիք ունեմ, որ կարող է ինձ կոչում տան». ցավոք, նման խոսակցությունները մեզանում շատ արդիական են, արատավոր երեւույթ, որը արվեստագետին կախվածության մեջ է դնում»,- ասում է նա:

Բաբայանը նաեւ նկատում է՝ կա մեկ այլ կարեւոր հարց եւս, թե՝ ինչո՞ւ հանկարծ այդ կոչումները վերադարձան. չէ՞որ 1990-ականներից հետո, մինչեւ 2003 թվականը, Հայաստանում կոչումներ չէին տրվում: «Այն ժամանակ էլ արվեստի գործիչներն ասում էին՝ փող չեք տալիս, գոնե կոչում տվեք: Սա ընդհանուր քաղաքակրթական տենդենց է՝ վերադառնալ դեպի այդ սովետական միապետական համակարգը»,- հավելում է ՀՀ վաստակավոր գործիչը:

Բաբայանի կարծիքով՝ իրականում իշխանությունները պիտի շահագրգռված լինեն կոչումները պահպանելու հարցում, որովհետեւ դրանով կարողանում են ամբողջ արվեստի ոլորտը թելերի վրա պարեցնել:

«Բայց ես հիմա լրիվ այլ բան եմ ուզում ասել, եկեք, նայենք մեր անվանի արվեստագետներն՝ ի՞նչ վիճակում են ապրում: Գուցե այդ ուղղությա՞մբ նայենք, փորձենք ապահովել մարդկանց սոցիալական վիճակը: 40-50 տարի ծառայել են երկրին, բեմին, բարձրացրել հայկական արվեստը եւ այժմ ունեն բազմաթիվ հիվանդություններ: 50-60 հազար դրա՞մն է մեր շնորհակալությունը, գուցե մենք սրա՞ վրա կենտրոնանանք, այլ ոչ թե փուչիկ կոչումների»,-շեշտում է Բաբայանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
44129 դիտում

Հունիսի 1-ը՝ Ազատության հրապարակում. լուսանկարներ

Անվտանգ պետությունում երեխաները պետք է համարձակորեն բացահայտեն աշխարհը և վստահությամբ նայեն ապագային․ Սարգսյան

Էկոնոմիկայի փոխնախարարները ԱՄԷ-ի, Քուվեյթի, Իրաքի և Կատարի դեսպանների հետ քննարկել են առևտրատնտեսական հարցեր

Երևանում վթարի է ենթարկվել Մհեր Սահակյանի անչափահաս որդին

300 հազար ադրբեջանցիների մասին ստեղծած տեսանյութերը ահաբեկչություն են. Խառատյան. տեսանյութ

Հունիսի 2-ից «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից կորիզավոր մրգերի և խաղողի ներմուծումը

Գազի վերաբերյալ կան ավելի ցածր գներով առաջարկներ․ Խաչատուր Սուքիասյան

Հայտնի է վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի անունը. խափանման միջոցը՝ կալանք

Ինչու է սպառնում Պուտինը. եթե Ռուսաստանը թանկացնի գազի գինը, Հայաստանն ունի այլընտրանք. Ղևոնդյան. տեսանյութ

Մեծ ծրագրեր՝ փոքրերի համար․ ինչպես է Կառավարությունն աջակցում երեխաներին

Կշարունակենք աջակցել ՀՀ-ին․ ԵՄ-ն դատապարտել է Ռուսաստանի կողմից Հայաստանի նկատմամբ ճնշումները

Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձներ են հղել տարբեր երկրների ղեկավարներ և գործընկերներ

Միկա Բադալյանի կազմակերպած ընտրողները Հայաստան են ժամանելու հունիսի 4-ին. հաղորդում է ներկայացվել

Ինչի համար է կալանավորվել Արթուր Օսիպյանը. Սիմոնյանը գրառումներ է հրապարակել

Սամոյին ըսինք՝ կարգին փող տայիր, հելնեինք օբյեկտի վերևից ըդրան գյուլեինք պրծնեինք. ձայնագրություն

Այսօր երեկոյան տեղի է ունենալու նախընտրական առաջին՝ «Հայաստանն ընտրում է» բանավեճը. ովքեր են մասնակցում

Վարչապետի նկատմամբ սպանություն պլանավորած անձանցից մեկի նկատմամբ կհայտարարվի հետախուզում. նա ՌԴ-ում է

Անհամբեր սպասում ենք ՀՀ-Ադրբեջան արդյունավետ քննարկումներին․ Թրամփ

«Ուժեղ Հայաստան»-ից 8 հոգի ձերբակալվել է. մանրամասներ

Նա Մոսկվայում է. Զախարովան՝ Կոպիրկինի մասին

Բնակարանային աջակցություն 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքներին․ Կառավարության նոր ծրագիրը

Մեր պարտականությունն է ստեղծել պայմաններ, որտեղ յուրաքանչյուր երեխա կկարողանա լիարժեք բացահայտել իր տաղանդները

Քոչարյանականները սրացման են գնում. ասում են՝ Հոկտեմբեր գյուղում մահամերձ վիճակի էին հասցրել ՔՊ համակրին

Փաշինյանի ու Պուտինի միջև ջերմ զրույց է եղել, առկա բոլոր հարցերը կլուծվեն. Պապոյան

Հանդիպել են Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները

Հուշարձանի կարգավիճակ են ստացել 12 պատմամշակութային կառույցներ

ԱԺ-ում հունիսի 8-ից կմեկնարկեն 2025-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության նախնական քննարկումները

Դրա համա՞ր էր տղեդ նախարարություն բացում, ծալապակա՛ս սուտասաններ. Չախոյան

Հզոր պայթյուն է տեղի ունեցել Մալթայի հրավառության միջոցներ արտադրող գործարանում. կան տուժածներ

Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար

Գագարինում բացվում է հայկական Eleveight AI ընկերության կառուցած ԱԲ առաջին գործարանը

Նաիրի Հոխիկյանի և Գևորգ Խաչատրյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Մարտի 1-ի գործով հանրային քրեական նոր հետապնդումներ են հարուցվել մի շարք անձանց նկատմամբ. մանրամասներ

Ավել փողը փորդ չի ծակի, չլնի-չլնի, 100 մանեթը ջեբդ ա, եթե վիզ դնես. ԲՀԿ աջակիցներին առնչվող նոր ձայնագրություն

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել, քննարկել ԵԱՏՄ նիստի արդյունքները

ԲԸՏՄ-ն կասեցրել է 10 ապօրինի հորի շահագործում

Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

«Սիրում ենք քեզ, վարչապետ ջան, ծնունդդ շնորհավոր». քաղաքացիները կրկին տորթով են դիմավորել Փաշինյանին

Ավարտվել է ՀՀ ԱԱԾ շենքի մոտ ահաբեկչություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը