Երևան
12 °C
Կառավարությունն այսօր հերթական նիստի ժամանակ 4 միլիարդ 267 միլիոն դրամ հատկացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ մոտ 53.1 կմ ճանապարհի նորոգման աշխատանքներն ավարտելու համար:
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ խոսքը տարբեր մարզերում միջպետական, հանրապետական և տեղական նշանակության ճանապարհների մասին է:
«53.1 կմ-ից 35.4 կմ-ը նախորդ՝ 2021 թվականի անավարտ մնացած ճանապարհներն են, որոնք հիմա ավարտում ենք և պետք է վճարենք շինարարներին, իսկ 17.7 կմ-ը հիմա ենք սկսում, այս տարի կանենք, կավարտենք»,- վստահեցրեց Սանոսյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հարցը քննարկելիս անդրադարձավ մի շարք նոր կառուցված ճանապարհների, որոնց գործարկման ընթացքում խնդիրներ են առաջացել:
«Պետք է հստակ լծակներ դրվեն, որովհետև միլիարդներ ենք դրել ճանապարհաշինության մեջ, հետո էլ պարզվում է, որ որակով չեն արել, մենք էլ ժամանակը կորցնում ենք, նրանք վերականգնում են, մենք նորից նույն գումարը տանում վճարում ենք: Ինչո՞ւ պետք է որևէ աշխատանքի որակի խնդիր լինի: Ի՞նչ է նշանակում՝ աշխատանքը գնանք իրականացնենք, պետությունն այդքան փող դնի, ռեսուրս օգտագործի, վերջում պարզվի, որ աշխատանքը որակյալ չէ»,- նշեց Կառավարության ղեկավարը՝ հավելելով.
«Եվ այդ կազմակերպությունն ասի՝ դե, որակյալ չէ, բա «ներողությունը» ինչի՞ համար է, փողը տվեք կանենք: Չի կարող այդպես լինել, մենք նաև որոշակի վարքագիծ պետք է պարտադրենք ընկերություններին: Ժամկետներ են ձգձգում, չգիտեմ՝ օբյեկտիվ-սուբյեկտիվ պատճառներով: Այդ ամենը պետք է ռեյտինգավորում անցնի, որ մենք տեսնենք՝ այս ընկերության հետ Կառավարությունն ուզո՞ւմ է գործ ունենալ, թե՞ ոչ»:
Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն էլ հայտնեց՝ ուշացումների համար տուգանքներ կան նախատեսված շինարարների համար: ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն էլ նշեց, որ 2022 թվականին 47 մլրդ դրամ է բյուջեից հատկացվել ճանապարհաշինության համար, իսկ շինարարներին գումարները վերջնական չեն տալիս, քանի դեռ թերությունները չեն շտկվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT