Երևան
12 °C
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրել է մշակույթի ոլորտի ձեռքբերումները, որոնք տեղ են գտել նախարարության 2021 թ. բյուջեով նախատեսված աշխատանքների հաշվետվության մեջ:
Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ նախարարի ներկայացրած հաշվետվության համաձայն՝ 2021 թ․ իրականացված քաղաքականությունը նպատակաուղղված է եղել ՀՀ կառավարության գործունեության ծրագրով նախանշված հիմնական խնդիրների լուծմանը:
«Մշակութային ժառանգության ծրագրի շրջանակում շարունակվել են պահպանության և հանրահռչակման աշխատանքները՝ ուղղված ՀՀ տարածքում և արտերկրում գտնվող մշակութային արժեքների ու պատմամշակութային հուշարձանների հաշվառմանը, գիտական ուսումնասիրությունների իրականացմանը, մշակութային ժառանգության (նյութական և ոչ նյութական) պահպանմանն ու վերականգնմանը»,- ընդգծել է Վ. Դումանյանը:
ՀՀ կառավարության 2021 թ․ ապրիլի 21-ի N 644-Ն որոշմամբ ստեղծվել են «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Ուսումնասիրվել և վկայագրվել է արտերկրում գտնվող հայկական մշակութային անշարժ ժառանգության մաս կազմող 200 հուշարձաններ: Իր հերթին ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման ուղղությամբ իրականացվել է 18 ծրագիր, որից երկուսը՝ միջազգային:
«ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում գրանցման ներկայացնելու համար «Գյումրիի դարբնության ավանդույթը» թեմայով հայտ է պատրաստվել, որի վերաբերյալ նաև ֆիլմ է նկարահանվել: Հայտը ներկայացվել է ՅՈՒՆԵՍԿՕ և ներկայումս քննարկումների փուլում է»,- ասել է նախարարը:
Վահրամ Դումանյանն իր զեկույցում անդրադարձել է ոլորտի տարբեր ճյուղերում իրականացրած կարևոր միջոցառումներին. «Պետական թանգարանների ֆոնդը համալրվել է 10 հազարից ավելի միավոր թանգարանային առարկաներով: Ժամանակակից արվեստի, գրահրատարակչության ոլորտների զարգացման և հանրահռչակման նպատակով 2021 թ․ իրականացվել է ավելի քան 181 ծրագիր, որից 68-ը՝ ժամանակակից արվեստի ոլորտում (33 ստեղծագործական, 12 կրթամշակութային, 23 հոբելյանական): Կինեմատոգրաֆիայի ոլորտում նույնպես առաջընթաց կա. իրականացվել է 14 ծրագիր, որի շրջանակում նկարահանվել է 6 խաղարկային, 1 վավերագրական, 2 մուլտիպլիկացիոն կինոնկար, որից 3-ը՝ համատեղ արտադրության: Թատերարվեստի բնագավառում 2021 թ. բեմադրվել է 56 նոր ներկայացում, իսկ երաժշտարվեստի և պարավեստի բնագավառում համերգների ընդհանուր թիվը կազմել է 391, որից 28-ը՝ նոր համերգային ծրագրեր: Առանձնակի կարևորվել է ինքնազբաղ արվեստագետների ստեղծագործական ներուժի ներկայացումը: Աջակցություն է ցուցաբերվել 216 արվեստագետի և 44 ծրագրի»:
Մշակութային քաղաքականության գերակայություններից է սահմանափակ ֆիզիկական կարողություններ ունեցող անձանց ներգրավումը մշակութային ծրագրերին, հասանելիության և մատչելիության ապահովումը:
Մշակութային կրթության որակի բարձրացման, ներառական ծրագրերի աջակցման, մանկապատանեկան տարիքի երեխաների, կրթության իրականացման պայմանների մատչելիության և որակի ապահովման նպատակներով 2021 թ. ընդլայնվել է աշակերտների շրջանում կրթամշակութային նպատակային ծրագրերի շրջանակը, այդ թվում՝ «Դասարան + Դասական», «Քո արվեստը դպրոցում», «Դպրոցականի ֆիլհարմոնիա», «Զարդագիր», «Բաժանորդային համակարգի ծրագիր», «Քույր-դպրոցներ» ծրագրերը, որոնց մասնակցել են ավելի քան 220 հազար մանուկներ և պատանիներ։
Անդրադառնալով մարզերում մշակութային կյանքի և մշակութաստեղծ գործունեության ակտիվացմանը՝ Վ. Դումանյանն ասել է, որ համայնքներում մշակույթի հասանելիության և մշակութային կյանքին մարզային բնակչության ընդգրկվածության ընդլայնմանն ուղղված միջոցառումներից հիշարժան է «Թիկունքը՝ մշակույթ, սահմանը՝ կենտրոն» ծրագիրը՝ 28 միջոցառումներով, ավելի քան 5050 հանդիսատեսով։
«Տարին հագեցած էր արտերկրում հայկական մշակույթի հանրահռչակմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներով: Այս շարքում շահեկանորեն առանձնանում են Անրի Վերնոյի և Ալեքսանդր Սպենդիարյանի հոբելյանները, որոնք ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և նշանավոր իրադարձությունների հոբելյանական ցանկում: Մասնավորապես մեծ շուքով է նշվել աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր Անրի Վերնոյի 100-ամյակի միջոցառումը ՅՈՒՆԵՍԿՕ–ի կենտրոնակայանում՝ դառնալով համավարակից հետո առաջին մշակութային միջոցառումը»,- ամփոփել է նախարարը:
Իրականացվել են նաև շուրջ 701.4 մլն դրամի կապիտալ ներդրումներ՝ ուղղված մշակութային հաստատությունների և պատմամշակութային ժառանգության ոլորտի 26 կառույցների պահպանմանը, նյութատեխնիկական և գույքային բազայի արդիականացմանը: Այս շարքում էականորեն ընդլայնվել են պատմամշակութային անշարժ հուշարձանների ուսումնասիրման, ամրակայման և վերականգնման աշխատանքներին հատկացված պետական միջոցները՝ կազմելով ավելի քան 320 մլն դրամ և ընդգրկելով 10 հուշարձան, այդ թվում՝ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից հավելյալ 252 մլն դրամ է հատկացվել «Անվերջության ժապավեն» և «Արձագանք» արձանների վերականգնմանը ու հարակից տարածքների բարեկարգմանը:
Միաժամանակ, «Հայաստանի ազգային պատկերասրահ» և «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ների նյութատեխնիկական բազայի արդիականացման համար ՀՀ պետական բյուջեից շուրջ 1 մլրդ դրամ հատկացվել, որի շնորհիվ 2021 թ. մասնավորապես Հայաստանի ազգային պատկերասրահում տեղադրվել է ժամանակակից օդափոխության համակարգ: Ամբողջապես արդիականացվել է Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի լուսաձայնային համակարգը: Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնին հատկացվել է շուրջ 168 միլիոն դրամ՝ նորակառույց շենքի գույքի և նյութատեխնիկական բազայի ձեռքբերման նպատակով, գրեթե նույն ծավալով հատկացումները շարունակվում են նաև այս տարի:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT