Երևան
12 °C
ՀՀ վճռաբեկ դատարանը ՀՀ դատախազության բողոքի քննության արդյունքում հերթական կարևոր և ուղղորդիչ որոշում է կայացրել: Այն կարևոր նշանակություն է ունենալու անչափահասների սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված հանցագործությունների դեպքերով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետների հաշվարկման համար:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:
2015թ. հունիսի 24-ին հարուցված քրեական գործով Վ. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 1-ին մասով (երեխայի թրաֆիկինգը), 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով (անչափահասին ապօրինի ազատությունից զրկելը), 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (նույն անձի կողմից անչափահասի նկատմամբ պարբերաբար անառակաբարո գործողություններ կատարելը):
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ վերջինս իր հետ փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող կնոջ անչափահաս որդուն ստիպել է 2013-2014թթ. ընթացքում Արմավիր քաղաքում զբաղվել մուրացկանությամբ: Իսկ կնոջ՝ ակնհայտ 14 տարին չլրացած, 2000թ. դեկտեմբերին ծնված դստեր նկատմամբ 2013թ. օգոստոսից մինչև 2014թ. դեկտեմբերը կատարել է անառակաբարո գործողություններ, որոնք շարունակել է նրա 14 տարին լրանալուց հետո՝ մինչև 2015թ. մայիս ամիսը: Բացի այդ, վերոնշյալի առնչությամբ վիճաբանելով աղջկա՝ այդ պահին անչափահաս ավագ քրոջ հետ, Վ.Ս.-ն վերջինիս պատժելու նպատակով նրան ապօրինի զրկել է ազատությունից՝ մեկ գիշեր պահելով Արմավիր քաղաքի տներից մեկում:
Դատական քննության ընթացքում Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2020թ. հուլիսի 16-ի որոշմամբ բավարարել է պաշտպանության կողմի միջնորդությունը և 133-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով Վ. Ս.-ի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցրել է քրեական պատասխանատվության ենթարկվելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով (միջին ծանրության հանցագործությունների համար նախատեսված է վաղեմության 5 տարի ժամկետ):
ՀՀ վերաքննիչ դատարանը, քննության առնելով վերոնշյալ ակտի դեմ դատախազության ներկայացրած բողոքը, մերժել է այն՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի որոշումը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ վաղեմության ժամկետի հաշվարկման ելակետ է դիտարկվում քրեական գործի հարուցման ( 2015թ. հունիսի 24) և տուժողի ներգրավման պահը: Դիրքորոշման հիմքում, ըստ էության ընկած է այն մոտեցումը, որ անչափահաս տուժողի լավագույն շահից բխում է, որպեսզի գործը քննվի ողջամիտ ժամկետներում, ապա վաղեմության ժամկետները պետք է սկսեն հոսել քրեական գործի հարուցման և անձին որպես տուժող ներգրավվելու պահից: Ըստ էության այս կերպ ՀՀ վերաքննիչ դատարանը գործի քննության ողջամիտ ժամկետները նույնացրել է վաղեմության ժամկետներին:
Վերաքննիչ դատարանի այս որոշման դեմ 2021թ. մայիսի 14-ին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացրել է վճռաբեկ բողոք: Գլխավոր դատախազը գտել է, որ քրեական հետապնդումն այդ հիմքով դադարեցնելով՝ ստորադաս դատարանների դատական ակտերը խաթարում են արդարադատության բուն էությունը, օրինական և հիմնավորված չեն և ենթակա են բեկանման: Հիմնավորումն այն է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրվող հանցանքների համար վաղեմության ժամկետի հաշվարկը, ըստ 2013թ. ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունների, սկսվում է տուժողի չափահաս դառնալու օրվանից, տվյալ դեպքում՝ 2018թ. դեկտեմբերի 29-ից և լրանում է միայն 2023թ. նույն օրը:
Քննության արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանը հիմնավորված է համարել ՀՀ գլխավոր դատախազի բողոքը: Դատարանը, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածի 7-րդ մասում ամրագրված նորմի մեկնաբանման արդյունքում եզրահանգել է, որ որոշ հանցատեսակների, այդ թվում նաև անչափահաս տուժողի նկատմամբ սեռական անձեռնմխելիության և սեռական ազատության դեմ ուղղված՝ ՀՀ քրեական օրենսգրքի 138-142-րդ հոդվածներով նախատեսված հանցանքներ կատարած անձի նկատմամբ վաղեմության ժամկետը սկսում է հոսել տուժողի 18 տարին լրանալու, այլ ոչ թե հանցանքն ավարտված համարելու պահից, ինչպես մյուս դեպքերում: Ըստ դատարանի՝ դա պայմանավորված է նրանով, որ անչափահաս տուժողը, տարիքային գործոնով պայմանավորված, որոշակի հանգամանքներից ելնելով, ավելի հակված է տևական ժամանակ գաղտնի պահել իր նկատմամբ կատարված հանցագործության փաստը: Եվ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետը պետք է բխի այս առանձնահատկությունից:
ՀՀ Վճռաբեկ դատարանը շատ կարևոր իրավական դիրքորոշում է արտահայտել նաև առ այն, որ գործի քննության ողջամիտ ժամկետի պահպանումը, անձի արդար դատաքննության իրավունքի առանցքային բաղադրիչներից է, որը միտված է հնարավորինս սեղմ ժամկետներում գործի քննության ապահովմանն ու վերջնական դատական ակտ կայացնելուն՝ անկախ նրանից, թե վաղեմության ինչպիսի ժամկետներ կամ դրանց հաշվարկման ինչպիսի կարգ է սահմանված: Եվ եթե որոշ հանցանքների համար սահմանված են վաղեմության ավելի երկար ժամկետներ, կամ դրանց հաշվարկման ավելի խիստ կարգ, դա չի նշանակում, որ այդ գործերով քննությունն էլ կարող է երկար տևել:
Այս իմաստով Վճռաբեկ դատարանը գտել է, որ գործի քննության ողջամիտ ժամկետները փոխկապակցված չեն վաղեմության ժամկետների հետ և հաշվարկվում են՝ հաշվի առնելով գործի կոնկրետ հանգամանքներ՝ գործի բարդությունը, դատավարության մասնակիցների վարքագիծը, դատավարության մասնակցի համար գործի տևական քննության հետևանքները և այլն:
Ելնելով այս հիմնավորումներից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը մասնակի բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի բողոքը, ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 4-րդ կետերով, 142-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով բեկանել և փոփոխել ստորադաս դատարանների որոշումները և մերժել պաշտպանի՝ նշված հոդվածներով վաղեմության ժամկետն անցնելու հիմքով անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը:
Արդյունքում՝ դատարանը գործը կքննի առաջադրված մեղադրանքի ամբողջ ծավալով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT