Խոսուն էր, որ Սարգսյանն ու Քոչարյանը այդպես էլ կողք կողքի չկանգնեցին. ինչ կլինի ընդդիմության հետագա քաղաքական ճակատագիրը

Ընդդիմությունը փողոցային փուլից անցնում է մեկ այլ՝ նոր փուլի, իսկ գլխավոր նպատակը, իմ գնահատմամբ, ոչ թե իշխանության հասնելն է, այլ ընդդիմադիր դաշտում սեփական դիրքերի ամրացումը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմության՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հանելու որոշմանը՝ ասում է քաղաքագետ Հակոբ Բադալյանը:

Նրա համոզմամբ՝ խորհրդարանական ընդդիմությունը խնդիրներ ունի թե՛ իր դիրքերը ամրապնդելու, թե՛ ներսում:

«Ընդդիմությունը հիմա պատրաստվում է քաղաքական նոր շրջափուլերի, դա կլինի նոր ընտրությունների տեսքով կամ միջազգային այնպիսի զարգացումներով, որը ՀՀ-ում կարող է տարբեր իրավիճակների հանգեցնել»,- կարծում է Բադալյանը:

Հարցադրմանը՝ ՀՀ-ում նոր ընտրությունների կարի՞ք տեսնում է, քաղաքագետը նշում է. «Հաջորդ ընտրությանը պատրաստվում են տեղի ունեցած ընտրությունից անմիջապես հետո: 2021-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին թե՛ «Հայաստան» դաշինքը, թե՛ «Պատիվ ունեմ»-ը իրավիճակային դաշինքներ էին: Ընտրություններից հետո նրանք արդեն իրենց առջև պետք է դնեն նոր փուլերին պատրաստվելը և մարտահրավերներ ընդունելը: Այս քաղաքական դաշինքները պետք է հայտնվեին վերանայումների հրամայականի առջև»:

Բադալյանի խոսքով՝ կապ չունի, թե ինչպես է հասարակությունը վերաբերվում Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին. վերջիններս իրենց հնարավորությունները բավական սթափ գիտակցող գործիչներ են: «Նրանք պատկերացնում էին, որ այսօր գալ իշխանության, այն էլ՝ փողոցային պայքարի միջոցով, գործնականում անհնար է: Չեմ էլ կարծում, թե նրանց նպատակը փողոցով իշխանության գալն էր»,- ասում է զրուցակիցը:

Անդրադառնալով այն նկատառումներին, թե այս պայքարի ձախողմամբ ընդդիմությունը հուսախաբ արեց իրեն վստահողներին և հնարավոր է, որ հաջորդ խորհրդարանում այլևս չլինեն, քաղաքագետը նկատում է՝ կլինեն. «Իրենց ընտրազանգվածը կայուն է, և դա  թույլ է տալու նվազագույն շեմը հաղթահարել: Ամեն դեպքում այս հարցն էլ կախված է նրանից, թե վաղը կամ մի քանի տարի անց Հայաստանի քաղաքական դաշտում ինչ նոր ուժեր կհայտնվեն ու կլինե՞ն կենսունակ, թե՞ ոչ: Եթե այս պահի դրությամբ ենք խոսում, ապա՝ այո՛, նրանք ի վիճակի են կրկին հայտնվել խորհրդարանում»:

Սերժ Սարգսյանի՝ Իշխան Սաղաթելյանին շարժման լիդեր կարգելու հայտարարության մասին խոսելիս էլ՝ զրուցակիցը նշում է՝ Սարգսյանը սրանով ակնարկում է, որ ինքը որևէ կերպ չի խանգարել «Հայաստան» խմբակցության և դրա առանցքը կազմող ուժերի հավակնություններին լինել առաջնորդի դիրքում:

«Սերժ Սարգսյանը ցույց տվեց, որ ինքը պատասխանատվություն չի կրում այդ դաշինքի առաջնորդած շարժման անարդյունավետության կամ անհաջողության համար: Շարժման մեջ այսպիսի դիրքորոշումները շատ են եղել: Հիշում ենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայտարարեց, թե շարժման մեջ կան մարդիկ, որոնց ներկայության հետ ինքն այդքան էլ համամիտ չէ: Արմեն Աշոտյանի տելեգրամյան ալիքում ձայնագրություն տարածվեց, որտեղ Նաիրա Զոհրաբյանն ասում էր, թե մարդկանց վանում է Ռոբերտ Քոչարյանի ներկայությունը: Այս ամենը վկայում է՝ ընդդիմության ներսում հարաբերությունները չափազանց բարդ են: Խոսուն էր նաև այն փաստը, որ Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը այս երկամսյա պայքարի ընթացքում այդպես էլ կողք կողքի չհայտնվեցին»,- նկատում է նա:

Խոսելով ընդդիմության՝ խորհրդարան վերադառնալու մասին՝ քաղաքագետը ասում է՝ կապ չունի կգնա՞ն, թե՞ ոչ, դրանից քաղաքական կյանքի որակը գրեթե չի փոխվելու:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5062 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին