Երևան
12 °C
Եվրահանձնաժողովը հունիսի 17-ին խորհուրդ կտա Ուկրաինային Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ շնորհել։ Այս մասին հինգշաբթի հայտնել է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Միևնույն ժամանակ, առաջարկությունները կպարունակեն Ուկրաինայում օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ պայքարի միջոցներ ձեռնարկելու պահանջ։ Այս տեսքով դրանք կներկայացվեն հունիսի 23-24-ը կայանալիք ԵՄ գագաթնաժողովին։ Թեկնածուի կարգավիճակ ստանալու համար ուկրաինական հայտը պետք է հաստատեն դրա մասնակիցները, ինչը կարող է դժվար լինել, քանի որ մի շարք երկրներ դեմ են նման որոշմանը։
Եթե գագաթնաժողովում հայտը հաստատվի, և Ուկրաինան ստանա ԵՄ թեկնածուի կարգավիճակ, անդամակցության գործընթացը դեռ կարող է տևել մոտ 10 տարի, նշում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ անդամ մի շարք երկրներ, այդ թվում՝ Նիդեռլանդները, դեմ են արտահայտվել Ուկրաինային ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ շնորհելուն։ Դանիան, ըստ Bloomberg-ի, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ուկրաինան «լիովին չի համապատասխանում ժողովրդավարական ինստիտուտների կայունության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների հարգման, փոքրամասնությունների նկատմամբ հարգանքի և պաշտպանության չափանիշներին։
«ԵՄ երկրների մեծ մասը, այդ թվում՝ Իտալիան, աջակցում են Կիևի հայտին»,- նշում է Bloomberg-ը։
Ապրիլի 8-ին Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին է հանձնել հարցաթերթիկ, որի լրացումը թույլ կտա ԵՀ-ին առաջարկել ԵՄ խորհրդին՝ սկսել բանակցությունների մեկնարկի հարցը Ուկրաինայի՝ համայնքին միանալու մասին։
Ապրիլի 18-ին Կիևը Բրյուսել է վերադարձրել լրացված հարցաթերթիկը։ ԵՀ-ի հանձնարարականը ԵՄ խորհրդին՝ սկսելու բանակցություններ համայնքին անդամակցելու շուրջ, անդամակցության առաջին քայլն է: Հաջորդ քայլն այն է, որ երկիրը պետք է եվրոպացի բանակցողների հետ համաձայնեցնի մի շարք պայմաններ կամ, այսպես կոչված, պետք է համապատասխանի բանակցային գլուխներին:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT