Երևան
12 °C
Վերջին շրջանում Հայաստանում կարծես թե օձերի ակտիվություն է նկատվում։ Փրկարարները նրանց դուրս են բերում բնակարաններից, նկուղներից կամ բնակելի տների բակերից։
2022 թվականի հունիսի 1-7-ը ԱԻՆ փրկարարական ծառայության կենտրոն օձերի հայտնաբերման և նկատման դեպքերի վերաբերյալ ստացվել է 112 ահազանգ, որի արդյունքում փրկարարները հայտնաբերել են 57 օձ, որոնցից թունավոր է եղել 14-ը։
ԱԻՆ փրկարարական ծառայության կենտրոնի փրկարարական ուժերի վարչության, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասում է՝ օձերի շատ նկատելիությունը մարդկանց շրջանում պայմանավորված է և՛ մարդու գործունեությամբ, և՛ շոգ եղանակով։ Երևանում շատ է հայտնաբերվում հատկապես թունավոր տեսակի գյուրզա օձը։
«Մարդիկ քանդում են օձերի բները, քաղաքաշինական և գյուղատնտեսական աշխատանքների արդյունքում տարածքներ ենք ընդլայնում։ Օձերն էլ կեր հայտնաբերելու նպատակով դուրս են գալիս քաղաք կամ մարդկանց տեսադաշտում են հայտնվում։ Հայաստանի հյուսիսում իժ և լորտու տեսակն է շատ հայտնաբերվում, նաև՝ սահնօձը, որը մարդիկ հաճախ շփոթում են գյուրզա տեսակի օձի հետ, սակայն սահնօձը գյուրզայի հետ համեմատած ավելի ճարպիկ է»,- նկատում է Ավետիսյանը։
Օձերին բնակելի տներում գրավում են տնային կենդանիները, թռչունները, մասնավորապես՝ թութակները։ Նրանց համար կեր կարող է լինել նաև հավի ձուն։ Այսինքն՝ օձը միայն սնվելու նպատակով է տուն ներս մտնում։ Երևանում նրանց ամենից շատ կարելի է հանդիպել Թումոյի այգու տարածքում, Հանրապետական հիվանդանոցի մոտակայքում։
Փրկարար ծառայության փոխգնդապետ Կարեն Ավետիսյանը նաև նշում է՝ ահազանգի հետևից օձին գտնելու մեկնած փրկարարը սողունին չի կարողանում գտնել հետևյալ պատճառներով. «Քաղաքացիները օձը տեսնում են ու վախենում, հեռու գնում այն տարածքից, որտեղ տեսել ու ահազանգել փրկարարական ծառայություն։ Փրկարարը գնում և օձ է ման գալիս, սակայն կարող է այդ օձին չգտնել, գտնել այլ տեսակի օձ։ Եթե ահազանգելու ժամանակ օձին պահեն տեսադաշտում, բայց մոտ չգնան, փրկարարին մոտավոր ցույց տան օձի գտնվելու վայրը, այն ավելի հեշտ կգտնվի»:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարության և ԲՀՊՏ և կենսաբազմազանության քաղաքականության վարչության գլխավոր մասնագետ Արամ Աղասյանն էլ «Հայկական Ժամանակի» հետ զրույցում նշում է՝ Հայաստանում առկա է օձերի 23 տեսակ, որոնցից թունավոր է 4-ը։
«Մարդու համար վտանգավոր է երկու տեսակը՝ հայկական իժն ու գյուրզան։ Մյուս տեսակները լեռնատափաստանային իժն է և հյուսիսում՝ Արփի լճի շրջակայքում ապրող դարևսկու իժն է։ Մնացած բոլոր տեսակները Կարմիր գրքում են գրանցված։ Իր չափերով ու թունավորվածությամբ Երևանում և մայրաքաղաքի շրջակայքում միայն գյուրզան է հանդիպում։ Մեկ մետրանոց գյուրզան հատակի փայտից ավելի հաստ է։ Գյուրզայի նման է նաև սահնօձը, դրա համար մարդիկ երբեմն շփոթում են»,- ասում է մասնագետը։
Աղասյանը, սակայն, նկատում է՝ օձերի ակտիվություն, որպես այդպիսին, այս պահին չկա։ Վերջինիս խոսքով՝ այժմ մարդիկ օձերի շատ են հանդիպում՝ պայմանավորված մարդկային գործունեության հետ՝ շինարարությունների, գյուղատնտեսական աշխատանքների սկտիվացմամբ:
Մասնագետի խոսքով՝ շոգ ամիսներին օձերը հիմնականում նախընտրում են ստվերոտ հատվածներում պատսպարվել:
«Օձերի օպտիմալ ջերմաստիճանը կյանքի ակտիվ գործունեության համար 25-27 ջերմաստիճանն է։ Ջերմաստիճանի բարձրացման դեպքում նրանք թաքնվում են, սողուններին կտեսնենք աղբյուրների մոտ կամ նկուղներում։ Այսինքն՝ թաքնվում են արևի ուղիղ ճառագայթներից։ Օձերը սառնարյուն սողուններ են։ Իսկ այժմ շատենք հանդիպում, քանի որ մարդը յուրացնում է օձի տարածքը»,- ասում է նա։
Զրուցակցի խորհրդով՝ օձ տեսնելիս պետք է զգույշ լինել, սակայն նաև հիշել՝ օձերը խուսափում են մարդկանց հետ ընդհարումից. «Նրանք կծում են, ոչ թե խայթում, այսինքն՝ իրենց մեկ կծոցը ընդամենը պաշտպանական ռեակցիա է»։
Առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից էլ մեզ հետ զրույցում հայտնեցին՝ հունիսի 1-ից մինչ այս պահը արձանագրվել է օձի կծելու 12 դեպք։ Համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ՝ դեպքերը 2․5 անգամ նվազել են։
Մասնագետները օձի խայթոցից խուսափելու համար հորդորում են հետևել մի քանի պարզ կանոնների․
Մերի Խաչատրյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ
Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ
Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար
Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է
Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել
Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ
Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում
Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին
«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ
Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր
Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը
«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է
Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT