Երևան
12 °C
Ժամեր առաջ ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը, Քրիստինե Վարդանյանը և «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը ներս են խուժել Կառավարության 3-րդ մասնաշենքում գտնվող առողջապահության նախարարության շենք։
Վերջիններս, չենթարկվելով շենքում անվտանգության ծառայություն իրականացնող ոստիկանների օրինական պահանջներին, նրանց խնդրանք-հորդորներին, անցնել են անվտանգության երկաթե ձողերի տակով, շարժվել դեպի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի աշխատասենյակ: Ընդդիմադիր պատգամավորները նշել են, թե ցանկանում են հանդիպել նախարարի հետ։
Երբ ոստիկանության աշխատակիցները փորձել են կանխել նրանց գործողությունները, վերջիններս ասել են, թե ԱԺ պատգամավորներ են, և ոստիկանները իրավունք չունեն իրենց ձեռք տալու: Հասնելով նախարարի ընդունարան՝ աշխատակիցները նրանց տեղեկացրել են, որ նախարարը նիստ է անցկացնում, սակայն պատգամավորները ներխուժել են նիստերի սրահ:
Տեսնելով Անահիտ Ավանեսյանին՝ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը նախ գրպանից հանել է ինչ-որ թղթեր և դրանք նետել նախարարի ուղղությամբ: Այնուհետև վերջիններս սկսել են վիրավորել Ավանեսյանին և մեղադրել ոստիկաններին պաշտպանելու համար:
Առողջապահության նախարարը լուռ հանդուրժել է վերջիններիս անկանոն վարքագիծը՝ թույլ տալով նրանց արտահայտվել:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը, «Հայկական Ժամանակի» հետ զրույցում անդրադառնալով ընդդիմադիր պատգամավոր կանանց այս քայլին, այն բնութագրեց ճվճվոցներ։
«Ինչպես արդեն տեղյակ եք տարածված տեսանյութից, ընդդիմադիր պատգամավորները բառի բուն իմաստով ներխուժեցին առողջապահության նախարարություն և խաթարեցին կոլեգայի դահլիճում ընթացքող քննարկումը, որը անցկացնում էր նախարարը։ Որակավորումներ չեմ կարող տալ, բայց արձանագրել ու փաստել պարտավոր եմ՝ պատգամավորները միայն ճվճվացել են, թղթեր շպրտել ու գնացել։ Այլ բառերով բնորոշել չեմ կարող նրանց արարքը։ Այստեղ զուտ հարց է առաջանում՝ արդյոք նման վարքագիծը պատգամավորներին կամ ժողովրդի կողմից մանդատ ստացածին հարի՞ր է»,- հավելեց Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ երեկ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել էր, որ ՀՀ ոստիկանությունը գործում է ժողովրդավարական սկզբունքներին համապատասխան՝ իր ծառայությունը պատշաճ իրականացնելով. «Իսկապես երբեմն զարմանում ես մեր ոստիկանների համբերության և նրանց պինդ նյարդերի վրա, նրանք իրոք փայլուն ծառայություն են իրականացնում: Ինձ համար անհասկանալի են Կառավարության շենք մուտք գործելու մղումները և ոչ օրինաչափ գործողությունները: Նաև օրենքի գերակայության սկզբունքին պետք է հետևենք»:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ջրահեղձ եղած 131 մարդ, անտառային հրդեհներ, տարհանումներ․ Ֆրանսիան շարունակում է մնալ շոգի ճիրաններում
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
Կանանց ակումբների և «Նոր մեկնարկ» կրթաթոշակային նախագծի մասին․ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկայացրել
Մահացել է Հարավային Աֆրիկայի հավաքականի կիսապաշտպան 25-ամյա Ջեյդեն Ադամսը
Երդվում ենք, որ վրեժ կլուծենք, այս հարցը կախված չէ իմ կամ որևէ այլ պաշտոնյայի ներկայությունից․ Մոջթաբա Խամենեի
ԿԳՄՍ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնյան քննարկել են կրթության ոլորտում համագործակցության ընդլայնումը
Երասխ գյուղում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. կա վիրավոր
Հրամանները տրված են, ԱՄՆ զինված ուժերը պատրաստ են․ ասել եմ՝ ինչ անեն, եթե Իրանը սպանի ինձ․ Թրամփ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մինչև պատերազմի ավարտը Ուկրաինայի համար Patriot-ի որսացող հրթիռները կարտադրվեն Գերմանիայում
Բլոկավորեք հեռախոսահամարը կամ ուղարկողի էլ.փոստը․ ՃՈ անունից կեղծ հաղորդագրություններ են տարածվում
Ինչպես դիմել շենգենյան վիզայի համար․ ԱԳՆ-ն խորհրդատվական տեսանյութ և ուղեցույց է հրապարակել
Հայաստանը վերահաստատել է մինչև 2030-ը ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
Օդի ջերմաստիճանը կնվազի, այնուհետև կբարձրանա․ հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև
Ուրուգվայի Փոստի նախագահի հետ քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները
24-ամյա կինը Սևանում վրաերթի է ենթարկել 5 տարեկան տղային
«ՏՈՐՔ» հաուբից, «ՄԻՀՐ» ինքնագնաց հրետանային կայանք, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ»․ մարզումներ են անցկացվել
Գտա Հայաստանի ամենամեծ սնկերից մեկը․ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել ծաղկաշատ Սյունիքից
Այս թանգարանը գտնվում է Աբովյանի պուրակում՝ Խաչատուր Աբովյանի արձանից ձախ, շատ հետաքրքիր է․ վարչապետ
Starlink-ը ՀՀ-ին նվիրաբերել է արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունության ամրապնդման ևս 56 սարքավորում
Հիմնանորոգվում է Սառնաղբույր բնակավայր տանող ճանապարհը. Խուդաթյան․ տեսանյութ
Վարչապետը հայցեր է ներկայացրել Էդմոն Մարուքյանի և նախկին պատգամավոր Սոֆիա Հովսեփյանի դեմ
Դեյվիդ Ալենը ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցներից տեղեկացել է Հայաստանում ձեռք բերած նրանց փորձի մասին
«Արարատցեմենտ»-ն աշխատում է ողջ հզորությամբ․ Պապոյանը տեսանյութ է հրապարակել
Նախատեսվում է միավորել Վանաձոր և Փամբակ համայնքները, ձևավորել մեկ համայնք՝ 22 բնակավայրով
ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի լիագումար նիստին
Մայակովսկի բնակավայրի տներից մեկում հրդեհ է բռնկվել
Պատրաստվում եմ դատական հայցեր ներկայացնել․ հետո չասեք մամուլին ճնշում են, դուք եք սկսել․ Հարությունյան
Օրը սկսեցինք հեծանվային զբոսանքով․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT