Երևան
12 °C
Պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության սահմանադրական լիազորության շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են ուսումնասիրվել ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող խրախուսանքների, տույժերի, նրանց պատժի կրման պայմանների վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանությունը օրենսդրության պահանջներին:
ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ այդ շրջանակում, ի թիվս այլոց, ուսումնասիրվել են ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ում պահվող երկու կին դատապարտյալների անձնական գործերը:
Համապատասխան փաստաթղթերի, անձնական գործերի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ հանցանքներ կատարելու համար 4 տարի 1 ամիս 27 օր ժամկետով ազատազրկման դատապարտված և 2019թ. հունվարի 24-ից պատիժը կրող Ն. Մ-ն, ինչպես նաև 6 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված և 2016թ. հունվարի 12-ից պատիժը կրող Ա. Ս-ն մասնակցել են հիմնարկի չվարձատրվող, նաև տեխնիկատնտեսական սպասարկման ոլորտի վճարվող աշխատանքներին:
Նրանք նաև ընդգրկվել են ՔԿՀ-ում անցկացվող մի շարք դասընթացներում, և հանդիսացել ինքնագործ միավորումների անդամ:
Ա. Ս-ն նաև պատժի կրման ընթացքում կամովին մասամբ կատարել է դատավճռով 1 մլն ՀՀ դրամի չափով սահմանված քաղհայցի մարում, նաև հեռախոսազանգերի, տեսակցությունների միջոցով կապ է պահպանել Գավառի մանկատանը գտնվող իր 3 անչափահաս երեխաների հետ:
Թեև ըստ վտանգավորության աստիճանի, երկու դատապարտյալների կատարած հանցավոր արարքները դասվում են ծանր հանցագործությունների շարքին, սակայն նրանք արդեն իսկ կրել են օրենքով նշանակված պատժի կեսից ավելին: Ուսումնասիրությունից պարզվել է նաև, որ նրանք ընդունել են կատարած հանցանքը, զղջացել: Թեև պատժի կրման ընթացքում չեն խրախուսվել, սակայն նաև տույժի չեն ենթարկվել:
Նշված փաստական տվյալները ընդհանրության մեջ վկայել են, որ պատժի կրման ընթացքում դատապարտյալները դրսևորել են դրական վարքագիծ, նշանակված պատիժը, ըստ էության, նպաստում է նրանց ուղղմանը:
Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչությունից գրություններ են ուղարկվել ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ պետին՝ քննարկելու նշված դատապարտյալներին մեկուսացվածության առավել ցածր աստիճանի ուղղիչ հիմնարկ տեղափոխելու համար ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովին միջնորդություն ներկայացնելու հարցը:
Հետագա գործըթնթացի ընթացքում, սակայն երկու դատապարտյալներն էլ իրենց դիմումների համաձայն հրաժարվել են տեղափոխվել բաց ուղղիչ հիմնարկ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ
Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ
Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան
Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց
Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել
Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի
Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին
Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը
Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ
ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ
Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ
Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ
Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը
Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում
«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ
Ավետիք Չալաբյանը կալանավորվել է
«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է
Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս
Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի
Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել
Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք
Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին
Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ
Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը
ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes
ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ
Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար
Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը
ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան
Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը
ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով
Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ
Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT