Ողորմելի բոմժ, վիժվածք, գեոպոլիտիկ պուտանկա, փռչոտ, պոռնկածին երևույթ. ՀՌՀ-ն՝ եթերում էթիկայի նորմերի խախտումների մասին

03/06/2022 schedule20:23

Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը ներկայացրել է 1-ին կիսամյակի ընթացքում Էթիկայի կանոնների կիրառման վերաբերյալ իրավիճակը հեռուստաընկեություններում ու ռադիոյում:

Ստորեւ ներկայացնում է հաղորդագրությունն ամբողջությամբ.

«2020թ. ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանվել է նոր հասկացություն՝ էթիկայի կանոնագիր, որը հեռարձակողի կողմից միջազգային չափանիշների համաձայն ինքնուրույն կազմված փաստաթուղթ է սեփական էթիկական նորմերի վերաբերյալ: Բոլոր լիցենզավորված Հեռարձակողները, 2020թ.-ից ի վեր, պարտավոր են ունենալ էթիկայի կանոնագիր, որը ներկայացվում է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման, լսողական ծրագրի հաճախականության օգտագործման լիցենզավորման մրցույթների հայտերին կից և լիցենզիա ստանալու դեպքում հանդիսանում է լիցենզիայի պայման:

Հանձնաժողովը 2022թ. առաջին կիսամյակում բազմիցս դիմել է էթիկայի կանոնների կիրառումն ապահովող մարմիններ, մասնավորապես՝

«ԱՐՄՆՅՈՒԶ» ՓԲ ընկերության (18.02.2022թ. լիցենզիայի գործողությունը դադարեցվել է) կողմից հեռարձակվող «Արմնյուզ» տեսալսողական ծրագրի էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ՝ Հայաստանի զանգվածային լրատվության միջոցների էթիկայի դիտորդ մարմին (այսուհետ նաև՝ Դիտորդ մարմին)՝ դիրքորոշում ստանալու նպատակով Հանձնաժողովը դիմել է երեք անգամ՝ 2022 թ. հունվարի 25-ին, փետրվարի 1-ին և 2-ին: Խնդրո առարկա եղել են «Հայելի ակումբ»-ի հաղորդավար Անժելա Թովմասյանի և հյուրերի կողմից հնչեցված արտահայտությունները, Հանձնաժողովը նախապես ներողություն է խնդրում մեջբերումների, բառամթերքի համար, այդ թվում՝ «վերջին հրաժեշտի օրն էր Ռազմիկ Դավոյանի, Նախագահը չկար, վարչապետը չկար, էդ միաբջիջ ողորմելի բոմժերը որոշում կայացրեցին, որ ինքը պանթեոնում չպիտի թաղվի», «բոմժերը, քրչոտները, որ էդ դրանց ընտրեցին ու դարձրեցին մեր գլխին պատուհաս», «թրքահպատակ վիժվածքները թալանը շարունակում են, զուգահեռ իրենց 50-50-ի կողոպուտը, որովհետև էդ մեր դեգեներատներին մենակ մի խնդիր ա հուզում»։

Հանձնաժողովը 2022թ. փետրվարի 17-ին և 21-ին Դիտորդ մարմին դարձյալ դիմել է «Հայելի ակումբ» հաղորդման ժամանակ էթիկայի նորմերի խախտման վերաբերյալ դիրքորոշում ստանալու նպատակով, սակայն այս անգամ «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի նշված հաղորդման թողարկումների վերաբերյալ: Հարկ է նշել, որ ընկերությունը, թեպետ միայն հեղինակազորված է և հեռարձակում իրականացնում է ցանցային օպերատորների միջոցով, այնուամենայնիվ ստորագրել է Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագիրը, ուստի պարտավոր է պահպանել դրանում ամրագրված էթիկայի նորմերը: Մեջբերենք «Հայելի ակումբ» տեսալսողական հաղորդման ընթացքում հաղորդավարի և հյուրերի կողմից հնչեցված արտահայտություններից մի քանիսը՝ «պարզ ասեք էլի էս դեբիլներին», «էտ այլանդակ վիժվածքը», «զանազան քը․․․անդոնները», «ես չեմ ասում էս բոմժերի դեմ կռիվը», «բա տհա՛ս տականք», «հիմա ինչ-որ դեբիլներ կան՝ դրսում ապրող հայերը, ասում են՝ դե նախկինները ըսենց»։

2022թ. փետրվարի 3-ին Հանձնաժողովը կրկին դիմել է Դիտորդ մարմին՝ «Հայկական երկրորդ հեռուստաալիք» և «Արմնյուզ» տեսալսողական ծրագրերի «Հայելի ակումբ» հաղորդման՝ Հայաստանի լրատվամիջոցների և լրագրողների էթիկական սկզբունքների կանոնագրի դրույթներին համապատասխանության հարցով դիրքորոշում ստանալու նպատակով՝ նշելով նաև, որ «Հայելի ակումբ»-ի ուղիղ միացումների շրջանակներում և՛ հաղորդավարի, և՛ հյուրերի կողմից մշտապես հնչում է ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն և վիրավորանք պարունակող խոսք։

Մասնավորապես՝ «սուտը կովի կղանք ուտի, թե դա էդպեսա եղել», «այդ մարդուն ես կարող եմ համարել գեոպոլիտիկ պուտանկա, գեոպոլիտիկ պուտանկա, ֆիքսեցինք սա՞», «Ալիևի համապատասխան աշխարհաքաղաքական էռոգեն զոնաները բավարարել», «Նիկոլն ասում ա՝ ես, որ չեմ արձագանքում Ալիևին, ասում ա դուք եք մեղավոր, որ վախտին ռազմատենչ եք եղել, ասում ա ես իմպոտենտ էի, դուք սեքս բոմբ էիք», «Ես ներողություն եմ խնդրում հոգեկան խնդիրներ ունեցող մարդկանցից, անբարոյական վարք ունեցող մարդկանցից, որ պարբերաբար Նիկոլին նրանց հետ եմ համեմատում, ասեցի էսօր պուտանկա, կարայի ասեի գեոպոլիտիկ հետույքատու», (մեջբերումները՝ Արմեն Աշոտյանի խոսքից, հեռարձակվել է՝ 25.01.2022թ.), նշվածը արձանագրվել է «Արմնյուզ» տեսալսողական ծրագրի դիտարկման արդյունքում:

«Նա բացի պորտաբուծությունից, պորտաբույծների բուծումից, ոչ մի ուրիշ տնտեսական բարեկեցություն չի պատկերացնում էս երկրի համար», «ուրեմն թող նստի էնքան, մինչև կսատկի ու մենք արդեն կգտնենք մի մարդու, որը պատշաճ ձևով կներկայացնի Հայաստանի Հանրապետության շահերը», «Ալիևի սպառնալիքները ուղիղ կապվածության մեջ են Փաշինյանի՝ ոչնչություն լինելու հետ», «եթե Սերժ Սարգսյանը 2018 թվականին տանկ չմտցրեց քաղաք ու էդ ամբողջ քայլող ժեխին տանկի տակ չտվեց, չի նշանակում, որ միջազգային հանրությունը ցավ ա ապրելու, եթե Ալիևի տանկերը գան, մտնեն ու նույն ժեխին տանկի տակ առնեն» (մեջբերումները՝ Արմինե Ադիբեկյանի խոսքից, հեռարձակվել է՝ 01.02.2022թ.)։ Նշվածը արձանագրվել է «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի դիտարկման արդյունքում։

Նշենք, որ Դիտորդ մարմինը որոշել է «Հայելի ակումբ»-ի մամուլի ասուլիսների հետ կապված բոլոր հաղորդումների դեմ բերված բողոքները քննել իբրև մեկ նախադեպային գործ՝ անկախ նրանից, թե որ ծրագրով և ինչ ձևաչափով են հեռարձակվել, և տալ միասնական եզրակացություն, ուստի վերոնշյալի վերաբերյալ Դիտորդ մարմնի դիրքորոշմանը կարող եք ծանոթանալ նշված հղումով:

Հանձնաժողովը, հիմք ընդունելով Ազգային ժողովի պատգամավոր Լիլիթ Գալստյանի գրությունը՝ «ՖՐԻ ՆՅՈՒԶ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Ֆրի Նյուզ» տեսալսողական ծրագրի «Ազատ շփում Գնել Սարգսյանի հետ» հաղորդման ընթացքում հնչեցված մի շարք արտահայտությունների վերաբերյալ 2022 թ. հունվարի 27-ին դիմել է Դիտորդ մարմին, որի եզրակացությանը կարող եք ծանոթանալ նշված հղումով:

Հանձնաժողովը արձանագրված՝ «5-րդ ալիք» ծրագրի էթիկայի կանոնագրի խախտման հատկանիշների վերաբերյալ նշված ժամանակահատվածում երկու անգամ դիմել է նաև «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողով:

Առաջինը՝ 2022թ. փետրվարի 23-ին` «Հայլուր» հաղորդման 2022թ. փետրվարի 20-ի թողարկման տեսանյութերից մեկում առկա հայհոյանքների վերաբերյալ, երկրորդը՝ 2022թ. ապրիլի 12-ին` «Օրագիր» հաղորդման 2022թ. ապրիլի 7-ի հաղորդման հյուրի` Սայաթ Շիրինյանի կողմից հնչեցված առանձին արտահայտությունների վերաբերյալ, այդ թվում՝ «ես՝ ինքս մշտապես տարանջատել եմ հային բիոզանգվածից», «ընտրությունը ձերն է կամ Նիկոլ Փաշինյան կամ Արցախ, ըստ էության բիոզանգվածը ընտրեց Նիկոլ Փաշինյանին, (հաղորդավարի խոսք՝ եկեք մնանք եթերային բառապաշարի շրջանակում, պարոն Շիրինյան), լավ, ես ներողություն եմ խնդրում, բայց ոչ էտ զանգվածից իհարկե: Այդ մարդ կոչեցյալները դարձյալ գնացին ընտրեցին այն մարդուն, ով իրենց պիտի ծնկի բերի», «և հետո, պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածը այնպիսին է, ինչպիսին իրենք, հայելային նույն պատկերն է, ինչպիսին, որ Նիկոլ Փաշինյանը, այսինքն՝ փռչոտ, կուզիկ, կրծքերը կախ, լաչառ ձայնով»: «ՇԱՐԿ» ՍՊ ընկերության էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումներին կարող եք ծանոթանալ տվյալ հղումներով՝

http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-5-%D6%80%D5%A4-%D5%A1%D5%AC%D5%AB%D6%84-05.03.2022.pdf,

http://tvradio.am/wp-content/uploads/2022/04/5-4.pdf:

2022 թ. մայիսի 3-ին Հանձնաժողովը դիմել է Դիտորդ մարմին՝ «ՀՈՒՍԱԲԵՐ» ՓԲ ընկերության կողմից հեռարձակվող «Երկիր Մեդիա» տեսալսողական ծրագրի՝ «Երկիրն այսօր» լրատվական հաղորդումների ժամանակ հնչեցված ներքոնշյալ և մի շարք այլ արտահայտությունների վերաբերյալ՝ «ցավոք սրտի ոստիկանությունը դարձել է մանկուրտների, անհոգի ստրուկների մի հավաքածու։ ․․․Ոստիկանությունը ղեկավարվում է մի անհոգի ստրուկի կողմից», «դավաճանությունը՝ շաղախված մեր պետությունը հանձնելու մոլուցքով, պատել է էս պոռնկածին երևույթներին, մենք շրջապատված ենք այդպիսի երևույթներով», «մի կատարեք էդ խելագարի ապօրինի հրահանգները», «ժողովուրդ ջան Նիկոլն ում շունն ա, որ դուք իրա համար կռվում եք։ Էտի ում շունն ա, որ մեր ազգին պառակտում ա։ ․․․ Էս սրիկան կարողացել է մարդկանց մոլորեցնել»: Դիտորդ մարմնի դիրքորոշումը նշվածի վերաբերյալ դեռ չի ստացվել։

Հանձնաժողովը 2022թ. մայիսի 23-ին կրկին դիմել է Դիտորդ մարմին՝ հեղինակազորված «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության կողմից հեռարձակվող «Հայկական երկրորդ հեռուստաալիք» տեսալսողական ծրագրի «Հայելի ակումբ» և «Հինգշաբթին Էդիկ Անդրեասյանի հետ» հաղորդումների ժամանակ հնչեցված

http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-%D4%B1%D6%80%D5%B4%D5%B6%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6-%D5%802-09%E2%80%A403%E2%80%A42022.pdf

http://tvradio.am/wp-content/uploads/2022/03/%D4%B4%D5%84-%D5%96%D6%80%D5%AB-%D5%86%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6-12.03.2022.pdf

http://tvradio.am

առանձին արտահայտությունների վերաբերյալ, այդ թվում՝ «Էսպիսի ինչ-որ անասուններ կան՝ Ռազմիկ անունով, էսպիսի անասունները դեռ շարունակում են», «տհաս դեգեներա՛տ, դո՛ւ ի՞նչ ես, եթե բոլորը ասելու ես, նկատի ունես՝ մեկն էլ դու ես, չէ՞, ասենք էս տհաս դեգեներա՛տը, օրինակ՝ Ռազմիկ Հովսեփյան ազգանունով: Ինքը ի՞նչ է, …էս այլանդակությանը պիտի վերջ տրվի, էս թրքացմա՛նը, էս վիժվածքների՛ն», «դուք իրանց թատրոնների ետնաբեմերի թուրք դերասանների կոշիկ լիզողներն եք լինելու, լավագույն դեպքում, ոչ ավել, կոշիկ լիզող», «էդ վիժվածք եսիմինչածնունդը», «թուրքի ծնունդը», «չե՛մ կարծում, որ ԱԳՆ-ում մնացել են բացառապես անբուժելի կրիտինները, չեմ կարծում, որ կառավարության աշխատակազմում աշխատում են Նիկոլի հետ անբուժելի անբարոյականները կամ անբուժելի մտավոր հետամնացները»։ Նշվածի վերաբերյալ Դիտորդ մարմնի դիրքորոշումը ևս ստացված չէ։

Եզրակացնելով՝ Հանձնաժողովը հարկ է համարում նշել, որ թեև Հեռարձակողների ինքնակարգավորման մոդելը կարևոր է՝ խմբագրական անկախության պաշտպանության, պետական միջամտության կրճատման, Հեռարձակողի որակի և մասնագիտության հանդեպ վստահության բարձրացման և Հեռարձակողների հասանելիությունը հասարակության համար ապահովելու տեսանկյունից, սակայն, այն դեռ չի կայացել և ունի բազում թերություններ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4668 դիտում

Խոշոր ու շղթայական ավտովթար Երևան-Մեղրի ճանապարհին. 7 հոգի տեղափոխվել է հիվանդանոց. լուսանկարներ

Վերին Լարսի անցակետը հատելու հերթում սպասում է ավելի քան 1200 հայկական բեռնատար

Անահիտ Մանասյանը մասնակցել է Սլովենիայի նախագահի անունից կազմակերպված պաշտոնական ընդունելությանը

Արշակունյաց պողոտայի կիսակառույցի հոսանքազրկման պատճառով երկու աշխատակից արգելափակվել է ամբարձիչում

Գևորգ Պապոյանը Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի խորհրդի անդամների հետ ամփոփել է ընթացիկ տարվա արդյունքները

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով Բահրեյնում է

Բախվել են 15-ամյա տղայի վարած «Մերսեդես»-ն ու «ՎԱԶ 2107»-ը․ 4 վիրավորից 3-ը անչափահաս է

Հայաստանի մասնակցին կընտրի հանդիսատեսը․ մեկնարկել է «Դեպի Եվրատեսիլ» նախագիծը

Քաղաքացին կիսակառույցի 6-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. դուրս է բերվել նրա դին

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Դա պարզապես համընկել է. Սուրենյանը՝ դեկտեմբերին տաք եղանակի հետևանքով երկրաշարժի հավանականության մասին

«Աննա, տոլմայից պրծանք, հիմա էլ ձվածե՞ղ ես սարքում». վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սպիտակի ավերիչ երկրաշարժից անցել է 36 տարի

Ծանրամարտի աշխարհի առաջնությունում պայքարն են սկսում հայ ծանրորդները․ ՀՀ-ն այսօր ունի 1 ներկայացուցիչ

Մի քիչ աշխատեցի, մի քիչ էլ մարզվեցի, որ մի քիչ էլ աշխատեմ. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Ժողովուրդ ջան, էս ինչքա՜ն նամակ եք գրել. Նիկոլ Փաշինյան

Գևորգ Պապոյանն այցելել է «Լիկվոր» դեղագործական ընկերություն, ծանոթացել արտադրական գործընթացներին

Մեծ պատիվ էր Հայաստանը ներկայացնել ԳԱՎԻ-ի գագաթնաժողովին. Անահիտ Ավանեսյան

Մեքենաներ են բախվել. «Մերսեդես»-ի վարորդը տեղափոխվել է բժշկական կենտրոն

Հորդանանը հայտարարել է Սիրիայի հետ սահմանը փակելու մասին

Հատուկ օպերացիա Երևանում. բերման են ենթարկվել քրեական պատմություններով հայտնի Արտյոմ Կանևսկոն և ուղեկցողները

Քննարկվել են երկկողմ համագործակցության արդյունքները․ ՆԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Դավիթ Խուդաթյանը հետևել է Տավուշում իրականացվող շինաշխատանքներին, եղել Ոսկեպարում, Աճարկուտում, Կիրանցում

Ստուգայցեր Սյունիքում. ձմռանն ընդառաջ հատուկ ուշադրություն է դարձվել փրկարար ծառայության պատրաստվածությանը

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ընտրություններին դառնալու են մրցակից, պայքարեն իրար դեմ. Խալաթյան

Կապեր մաֆիայի հետ. իտալացի միանձնուհին ձերբակալվել է

Կառուցվող էլիտար բարձրահարկ շենքի հորանում օտարերկրացու դի է հայտնաբերվել

Աշխարհի լողի առաջնությանը Հայաստանը երկու մասնակից կունենա

Ահաբեկիչները վերահսկողության տակ են վերցրել Դեր Զորը. տեսանյութ

Թուրք փաշաներից հետո հայրենազրկման 2-րդ փուլը եղել է Քոչարյանի և Սարգսյանի կառավարման տարիներին. Առաքելյան

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին

Դպրոցները տարին ամփոփում են մշակութային երկխոսությամբ

Հյուրընկալել էի ՀՀ-ում Չեխիայի դեսպանին. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Շիրակի մարզպետը հետևել է Գյումրու գլխավոր տոնածառի տեղադրմանը, շրջել քաղաքի կենտրոնական հատվածում

ԵԽ Նախարարների կոմիտեն Ադրբեջանից պահանջել է կատարել Գուրգեն Մարգարյանի գործով ՄԻԵԴ-ի վճիռը

Ադրբեջանի ԱԳ փոխնախարարն ամերիկացի պաշտոնյաների հետ հանդիպմանը «դժգոհել» է Հայաստանից

Սովետաշենի զորամասում զինվորի մահվան մասին լուրը սուտ է. ՊՆ

Մոտ 6 ժամ քննարկում էինք տգիտությանն իր բոլոր դրսևորումներով ձեռնոց նետելու մասին. Աննա Հակոբյան. լուսանկարներ

Նախատոնական և տոնական օրերին հրավառությունների կարգին վերաբերող հարցեր են քննարկվել. հանձնարարականներ են տրվել

Քննարկում էինք հարցը՝ Կրթությունը դարձնել հանրային-հասարակական կյանքի թիվ մեկ թրենդը. Աննա Հակոբյան. տեսանյութ