Երևան
12 °C
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել մայիսի 27-28-ը Կիպրոսում կայացած ԵԱՀԿ ԽՎ համաժողովի ժամանակ:
Ելույթը ամբողջությամբ ստորև.
«Շնորհակալություն դեսպան Հասանի խոսք տրամադրելու համար։
Հարգելի գործընկերներ, ես միանում եմ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատին ուղղված երախտագիտության խոսքերին՝ մեզ այստեղ հյուրընկալելու համար: Շնորհակալ եմ:
Գործընկերս՝ Սարգիս Խանդանյանը, խոսեց կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ընդհանուր առաջընթացի մասին։ Այդ առումով «Թրանսփարենսի Ինթերնեշնլ»-ը Հայաստանին չեմպիոն է որակավորել՝ հենվելով վերջին տարիների առաջընթացի վրա։ Սա, իհարկե, մի կողմից ցույց է տալիս, թե որքան վատն է եղել մեր մեկնարկային կետը մի քանի տարի առաջ, սակայն այն, անշուշտ, նաև ցույց է տալիս կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի ներկայիս կառավարող ուժի վճռականության մասին:
Կցանկանայի առանձնացնել մեկ օրենսդրական փոփոխություն, որը կատարել ենք 2020 թվականի գարնանը։ Երկու տարի առաջ մեր խորհրդարանն ընդունեց ապօրինի գույքի բռնագանձման մասին օրենք, որի շնորհիվ ներկայումս ուսումնասիրվող, քննության փուլում գտնվող մոտ երեք հարյուր գործ կա:
Դրանցից մոտ տասը մտել են դատարան։ Այս տասը գործերը, ընդհանուր առմամբ, կազմում են 125 միլիոն եվրոյին համարժեք պոտենցիալ անօրինական ակտիվներ։ Սա, իհարկե, նախևառաջ տպավորիչ է հայ հանրության համար, սակայն այս օրենքի ընդունման և կիրառման կարևոր մասը ոչ այնքան մեխանիզմն է, որքան այն հնարավորությունը, որ վերջինս ընձեռում է ապօրինի ունեցվածքի համար մեղադրվող կողմին: Այն թույլ է տալիս ապօրինի ունեցվածքի համար մեղադրվող կողմին բանակցել պետության հետ և կամավոր հիմունքներով վերադարձնել ապօրինի ակտիվները՝ այդպիսով նաև հնարավորություն ունենալով պահել դատարանում վիճարկվող գումարի մինչև 25%-ը: Այս օրենքը ոչ թե քրեական պատասխանատվություն է ենթադրում, այլ վարչական, որը նպաստում է այս գործընթացի արագացմանը:
Մեր քննարկման քաղաքական բաղադրիչում Իրենան խոսեց քաղաքական կամքի մասին՝ որպես կոռուպցիայի դեմ պայքարի կարևորագույն բաղադրիչ։ Ես կիսում եմ այդ դիրքորոշումը և կարծում եմ, որ պետք է ձգտենք հասնել նրան, որ կոռուպցիայի դեմ պայքարում քաղաքական կամքը ավելի ու ավելի քիչ դեր խաղա, և փոխարենը լինեն ավելի ու ավելի շատ ինստիտուցիոնալ հնարավորություններ և մեխանիզմներ, որոնք կփոխարինեն մեր անհատական քաղաքական կամքին՝ դրանով հարատև փոփոխություններ կատարելով կոռուպցիայի դեմ պայքարի մեր ճանապարհին: Շնորհակալություն»։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ
Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT