Քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություն է ներկայացվել. Հակակոռուպցիոն կոմիտեի արձագանքը՝ դատախազությանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն պարզաբանում է տարածել նախօրեին լրատվական կայքերից մեկին նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և նրա թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանի քրգործի վերաբերյալ՝ ՀՀ գլխավոր դատախազության տված մեկնաբանության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև.

«Նախօրեին «Hraparak.am» լրատվական կայքին տրված պարզաբանմամբ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ 2022թ. մայիսի 20-ին հսկող դատախազի կողմից կայացված՝ Վլադիմիր Գասպարյանի և Արշակ Հակոբյանի վերաբերյալ քրեական գործով քննչական խմբի ղեկավարին վարույթից հեռացնելու մասին որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ քննիչն առանց դատախազի ցուցումի պահանջներն ամբողջությամբ կատարելու հայտարարել է նախաքննության ավարտ, և որ ցուցումի պահանջներն անտեսելու վարքագիծը կրել է պարբերական բնույթ, ինչը «ողջամտորեն վկայել է գործով քննության նկատմամբ առկա կանխակալ վերաբերմունքի մասին»։

Դատախազության վերը նշված պարզաբանման առնչությամբ հայտնում ենք, որ քննիչին վարույթից հեռացնելու որոշման դեմ առարկություններ են ներկայացվել վերադաս դատախազին, քանի որ նշված որոշումը համարում ենք անհիմն և ոչ օբյեկտիվ: Մեր համոզմամբ՝ տևական ժամանակ հիշյալ բարդ և բազմադրվագ գործը քննած քննիչին վարույթից հեռացնելը և այն նոր քննիչի հանձնարարելը դատախազության կողմից միայն մեկ նպատակ է հետապնդում՝ հիշյալ մեծածավալ գործի վրա ժամանակ ծախսելու, երկարատև քննության ընթացքում նախորդ քննիչի կողմից ձեռք բերված ամբողջ տեղեկատվությունը նոր քննիչի կողմից ծանոթանալու և դրա հետ կապված խնդիրների առաջացմամբ խոչընդոտել ու տապալել գործի քննությունը: Ընդ որում՝ հարկ է նկատի ունենալ, որ մեղադրյալներից մեկը գտնվում է կալանքի տակ՝ քրեադատավարական ժամկետների բոլոր սահմանափակումներով:

Անհրաժեշտ ենք համարում հայտնել նաև, որ իրականությանը չեն համապատասխանում դատախազության այն պնդումները, թե հսկող դատախազի կողմից տրված ցուցումներն ուղղված են եղել կոնկրետ մեղադրանքի հիմնավորմանը: Փոխարենը, խիստ սուբյեկտիվ մեկնաբանելով ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի /փողերի լվացում/ վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի 2021 թվականի ապրիլի 14-ի ԵԷԴ/0054/01/15 նախադեպային որոշումը, և, ըստ էության, հակասելով այդ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումներին, դատախազն ընդամենը սահմանափակվել է Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի շուրջ վերացական դատողություններով: Եվ սա այն դեպքում, որ նախադեպային որոշման այս մեկնաբանությամբ դատախազությունը հակասել է Հակակոռուպցիոն կոմիտեում քննված այլ քրեական գործերով փողերի լվացման նմանատիպ դրվագների վերաբերյալ նախկինում իր իսկ արտահայտած դիրքորոշմանը:

Ավելին՝ նշված իրավահարաբերություններում հսկող դատախազն ունեցել է իր որոշմամբ հանցագործությունը որակելու կամ մեղադրանքի ծավալը փոփոխելու առավել քան լայն գործիքակազմ, որից օգտվելու փոխարեն յուրովի ենթատեքստերով անհիմն ձևակերպումներ տալով՝ խուսափել է արտահայտել հստակ դիրքորոշումներ՝ արդյունքում ձգձգելով մեղադրական եզրակացությամբ գործը դատարան ուղարկելու գործընթացը:

Անդրադառնալով քննիչի կողմից կանխակալ վերաբերմունքի վերաբերյալ դատախազության կասկածների ողջամտությանը՝ հարկ է նկատել, որ առնվազն անհասկանալի է կոնկրետ քրեական գործով կոնկրետ մեղադրյալների նկատմամբ դատախազության որդեգրած անորոշ դիրքորոշումներով քննությունը ձգձգելու և այդ կերպ քննության արդյունավետության վրա բացասական ազդեցություն ունենալու «հետևողականությունը»:

Միաժամանակ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն իր մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների մեջ մեղադրվող նախկին մի շարք պաշտոնատար անձանց վերաբերյալ քննվող քրեական գործերով դատավարական փաստաթղթերում հստակ դիրքորոշումներ հայտնելու փոխարեն վերացական ձևակերպումներով դատավարական սուբյեկտների հարաբերությունները հանրայնացնելու դատախազության որդեգրած քաղաքականության կապակցությամբ»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6112 դիտում

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին

Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը

Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են

Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան

Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով

Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ

Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը

Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները

Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է

Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ

Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո

Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր

Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից

Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ

Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը

Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը

Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ