Ցուգցվանգի մեջ են. ընդդիմադիր պատգամավորները խանութից թող սաղավարտ գտնեն՝ մանդատը գլուխները չի պաշտպանելու. քաղաքագետ

Ընդդիմադիրները նախարարներից կարծիք իմանալու համար կարող էին չորեքշաբթի ներկայանալ խորհրդարան, Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանին մասնակցել և իրենց հուզող հարցերը տալ, ոչ թե գնալ, նրանց աշխատասենյակներում այդ հացերը պարզել, դա անլուրջ է:

Անդրադառնալով ընդդիմության՝ Կառավարության երրորդ մասնաշենքի մոտ կազմակերպած այսօրվա գործողություններին՝ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը:

«Քաշքշում են ոստիկաններին, որ ոստիկանն էլ պատգամավորի նկատմամբ ուժ կիրառի, իրենք էլ ասեն՝ այ, տեսեք, ես պատգամավոր եմ, անձեռնմխելի եմ, ինձ մի՛ կպեք: Եթե իրենք այդ մանդատը ստացել են ոստիկանին քաշքշելու ու պատասխան չստանալու համար, ավելի լավ է՝ շինանյութի խանութից մի սաղավարտ գնեն, դնեն գլխներին, քանի որ մանդատը գլուխները չի պաշտպանելու: Հասկացել են, որ ոչինչ չեն հաջողելու, որոշել են ագրեսիվ քայլերի գնալ: Ցանկանում են իշխանություններին դրդել ուժ կիրառել, որ իրենք էլ կարողանան ասել՝ այ, ուժ կիրառեցին, դրա համար էլ մեզ մոտ ոչինչ չհաջողվեց»,- նկատում է քաղաքագետը՝ հիշատակելով, որ վերջերս էլ ընդդիմությունը կեղծ լուրեր էր տարածել, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀԱՊԿ-ին խնդրել է զորք տրամադրել ՀՀ-ին՝ ներքին խնդիրները լուծելու համար:

Վերջինիս համոզմամբ՝ դրանով ընդդիմադիրները տպավորություն էին փորձում ստեղծել, թե իրենց ճնշեցին, դրսից ուժ բերեցին, դրա համար էլ ակցիաները ավարտեցին:

«Այն էլ չգիտեն, որ դրա կարիքը չկա, քանի որ հասարակությունն իրենց չի սատարում: Ասում են՝ հասարակական պահանջ է, որ Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա: Մարդիկ էլ ասում են՝ եթե կա այդպիսի պահանջ, ինչո՞ւ մարդիկ դուրս չեն գալիս փողոց: Հետո էլ ասում են՝ չէ, հասարակական պահանջ է՝ մենք ենք հասարակությունից պահանջում, որ Նիկոլ Փաշինյանին պաշտոնանկ անեն: Երևի լավ չեն ընկալում, թե ինչ է նշանակում հասարակական պահանջ»,- նկատում է զրուցակիցը:

Քաղաքագետի խոսքով՝ եթե ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, ասում են՝ ոստիկանապետություն է, իսկ երբ մեղմացնում է գործողությունները, ընդդիմությունն սկսում է իրեն ավելի լկտի պահել, սադրել թե՛ մարդկանց, թե՛ ոստիկաններին:

Անտինյանը նկատում է՝ ընդդիմությունն ասում է՝ չեն կարող ստիպել, որ վատ համբավ ունեցողները չգան Ֆրանսիայի հրապարակ, այդ դեպքում լավ համբավ ունեցողներին ինչպե՞ս են ստիպելու, որ լեղապատառ գնան այնտեղ:

«Հիմա իրենցը մարդիկ շանսատակ չեն անում միայն նրա համար, որ Նիկոլ Փաշինյանը չի թողնում: Երբ իրենք գնան մարդկանց տները, հակահարված են ստանալու ու հասկանան, թե ժողովուրդն ինչ է մտածում իրենց մասին»,- նշում է նա:

Վերջինիս խոսքով՝ ընդդիմությունն այլևս ո՛չ կարողանում է փողոցում մնալ և պայքարել, ո՛չ էլ կարող է վերադառնալ խորհրդարան. «Խաղը չհաջողվեց: Մեջները մի շախմատիստ կա՝ Սերժ Սարգսյանը, ինքն ամենալավն է հասկանում, որ այս խաղը հաջողված չէ: Սերժ Սարգսյանը լավ գիտի, թե շախմատում ցուգցվանգն ինչ է՝ երբ կողմերից մեկը օգտակար քայլ չունի, և ցանկացած քայլ հանգեցնում է մատի: Հիմա իրենք ցուգցվանգի մեջ են հայտնվել»:

Նաև ընդդիմադիրների խոսքերն են հակասում միմյանց, նկատում է Անտինյանը, սկզբում ասում էին՝ 50 հազար մարդ ոտքի կանգնի, իշխանափոխություն կանեն, մի քանի օր հետո ասում են՝ մեր հանրահավաքներին 55 հազար մարդ է գալիս. «Այդ դեպքում ինչո՞ւ չկարողացան հեղափոխություն անել: Իրենց ասած թվից 5 հազար հոգի էլ ավելի եկել էին իրենց ասելով, հապա ո՞ւր է իշխանափոխությունը: Հենց սա էլ ցուցիչ է, որ իրենք թվերը ուռճացնում են»:

Քաղաքագետը, անդրադառնալով նաև ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի՝ արտերկիր գնալուն և այնտեղ բուժում ստանալուն, նշում է՝ բոլորն էլ կարող են առողջական խնդիրներ ունենալ և գնալ արտերկրում բուժվելու, սակայն չմոռանանք, որ Վանեցյանը քաղաքական հայտարարություն էր արել՝ մինչև չհաղթեն, հրապարակից ոչ մի տեղ չի գնալու:

«Մարդիկ նրան ծաղրում են ոչ թե նրա համար, որ գնացել է բուժվելու, այլ նրա, որ խոստումը չկարողացավ պահել: Իրենք այնքան վստահ էին՝ մի քանի օրում իշխանափոխություն են անելու, որ սկսեցին էժան հայտարարություններ անել՝ տպավորիչ երևելու համար: Սակայն այդ մի քանի օրն անցավ, ոչինչ էլ տեղի չունեցավ, իրենք էլ սկսեցին իրենց նորմալ կյանքով ապրել, իրենց գործերով զբաղվել, դրա համար էլ ենթարկվում են ծաղրի»,- ասում է նա:

Անյուտա Աթանեսյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
6959 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը