ՌԴ տրանսպորտի նախարարությունն աշխատում է Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ

Ռուսաստանի Դաշնության տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ ռուս-վրացական սահմանի Վերին Լարսի անցակետի թողունակության մեծացման ուղղությամբ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից՝ մանրամասնելով, որ այժմ Ռուսաստանից դեպի Վրաստան ելքի մոտ կա ավելի քան 900 բեռնատար, որոնց գրանցման միջին ժամանակը չի գերազանցում 2-3 օրը։

«Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունն աշխատում է անցակետերի, այդ թվում՝ Վերին Լարսի թողունակությունն ավելի արագ տեմպերով ավելացնելու ուղղությամբ։ Այս տարվա հուլիս ամսին կներդրվի լրացուցիչ 12 գիծ, մինչև տարեվերջ՝ ևս 12։ «Վերին Լարս» անցակետի ընդհանուր երթուղիների թիվը կհասնի 39-ի: Այժմ անցակետի վերակառուցման աշխատանքներում ներգրավված է ավելի քան 120 մարդ»,- մանրամասնել են նախարարությունից։

Նշվում է, որ երթևեկության ավելացված ծավալի պատճառով Ռուսաստանից Վրաստան մտնող անցակետում այժմ մոտ 900 բեռնատար է սպասում:

Տրանսպորտի նախարարությունից պարզաբանել են, որ ավելի վաղ պիկ ժամանակահատվածներում այս անցակետով անցել է մինչև 1500 ավտոմեքենա։ Այս տարվա սկզբին տրանսպորտային միջոցների միջին թիվը օրական կազմում էր մինչև 900:

«Մինչ օրս ձեռնարկված միջոցառումներով հնարավոր է դարձել անցակետի թողունակությունը հասցնել 2,3 հազար ավտոմեքենայի (որից 1000-1100-ը՝ բեռնատար)»,- ընդգծել են նրանք։

Ավելի վաղ «Վեդոմոստի» թերթը հայտնել էր «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետում հազարավոր բեռնատարների կուտակման մասին։ Պարզաբանվել էր, որ մինչև 3000 բեռնատար սպասում էր Ռուսաստանի Դաշնություն մուտք գործելուն, որոնք Վրաստանից, Թուրքիայից և Հայաստանից բեռներ էին տեղափոխում Ռուսաստան։ Լոգիստիկ խոշոր ընկերությունում «Վեդոմոստի»-ի աղբյուրի համաձայն՝ բեռնափոխադրողների կորուստները միջինում օրական 600-700 եվրո են կազմել:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
38888 դիտում

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել

Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ

Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա

Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ

Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից

Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ

Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը

Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար

Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե

Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին

Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել

Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար

Գործարկվելու է էլեկտրական շչակ

ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ

Վթարային ջրանջատում

Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին

Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը

Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է

Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի

Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն

ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ

Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ

Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից

Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ

Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով

Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա

Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը

Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ

Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին

Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել

Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում

Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա

Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը

Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին