Վանաձորի նախկին քաղաքապետի կողմից չարաշահումներ կատարելու դեպքով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից չարաշահումներ կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ասլանյանին մեղադրանք է առաջադրվել մի քանի հոդվածներով, նա շարունակում է մնալ կալանքի տակ:

Մեղադրանքներ են առաջադրվել նաև Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին և իրավաբանական բաժնի պետին:

Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հսարակայնության հետ կապերի բաժնից՝ մանրամասնելով.

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մ. Ասլանյանի կողմից իր պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, դիտավորությամբ ակնհայտորեն իր լիազորությունների շրջանակից դուրս գալու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի բոլոր հանգամանքները:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ վերջինս, 2016թ. հոկտեմբերից մինչև 2021թ. հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով նշված պաշտոնը, ՀՀ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող՝ 0,94955 հա ընդհանուր մակերեսով երկու հողամասերը բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման հողերից՝ էներգետիկայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների՝ կոմունալ ենթակառուցվածքների հողերի փոխելու նպատակով, երեք անգամ առաջարկություն է ներկայացրել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողով, սակայն բոլոր երեք դեպքերում էլ հանձնաժողովի կողմից փաթեթը վերադարձվել է համայնքապետարան՝ լրամշակելու նպատակով:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, նշված փաթեթը լրամշակման վերադարձվելուց հետո չկատարելով միջգերատեսչական հանձնաժողովի կողմից ներկայացված պահանջները և գիտակցելով, որ համայնքի ղեկավարը չունի հողամասերի նպատակային նշանակությունը միանձնյա, իր որոշմամբ փոփոխելու լիազորություն, ձեռք բերված հանցավոր պայմանավորվածությունների շրջանակում, համայնքապետարանի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և աշխատակազմի իրավաբանական բաժնի պետի օժանդակությամբ, կազմել և իրենց ստորագրություններով հաստատել են համայնքի ղեկավարի համապատասխան որոշումների նախագծերը, 2021թ. հունիսի 9-ին կայացրած որոշումներով վերոհիշյալ հողամասերը՝ բնակավայրերի նպատակային նշանակության հողերից փոփոխել են էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման հողերից փոփոխել են կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նշանակության հողերի։ Բացի այդ, 2021թ. օգոստոսի 12-ին կայացրած որոշումներով նշված հողերի գործառնական նշանակությունը սահմանվել է որպես կոմունալ ենթակառուցվածքների (մասնավոր գերեզմանատների) գործառնական նշանակության հողեր: 

Քննությամբ պարզվել է նաև, որ Մ.Ասլանյանը, Վանաձոր համայնքի Ուսանողական, Վարդանանց և Աղայան փողոցներում գտնվող՝ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված սահմանափակումների ցանկում ընդգրկված և չմասնավորեցվող հողերի շարքին դասվող՝ ընդհանուր 7 հողատարածք օտարելու նպատակով, անցնելով իր պաշտոնեական լիազորությունների սահմանները,  ստորագրել է համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմած, վերջինիս հետ միասին նաև իրավաբանական բաժնի պետի կողմից ստորագրված որոշման նախագծերը, որոնցում ներառվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ, իբր, հիշյալ փողոցներում  գտնվող  հողատարածքները բնակավայրերի այլ հողերից փոխվում են հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

Այնուհետև, համայնքի նախկին ղեկավարն իր ստորագրությամբ հաստատել է Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի հողաշինարարության և ճարտարապետության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի կողմից կազմված՝ բովանդակությամբ կեղծ տեղեկանքներն այն մասին, թե իբր, հիշյալ հողատարածքներն ընդգրկված չեն ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված սահմանափակումների ցանկում: Նշված փաստաթղթերի հիման վրա՝ գրանցվել է Վանաձոր համայնքի սեփականության իրավունքը նշված հողատարածքների նկատմամբ, որոնց նպատակային նշանակությունը ձևակերպվել է բնակելի, իսկ գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման: Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը դրանք ընդգրկել է համայնքի կողմից օտարվող հողատարածքների ցանկում, և համայնքապետարանում կազմակերպված աճուրդների, ինչպես նաև ուղիղ վաճառքի արդյունքում նշված հողամասերը  օտարվել են տարբեր քաղաքացիների և ՍՊ ընկերության:

Բացի այդ, Վանաձոր համայնքի նախկին ղեկավարը, ի պաշտոնե պարտավոր լինելով հետևել, որպեսզի իր մտերմի կնոջ մորը սեփականության իրավունքով  պատկանող՝ Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում գտնվող հասարակական կառուցապատման գործառնական նշանակությամբ հողամասն օգտագործվի ըստ նպատակային նշանակության, չի կատարել իր պաշտոնեական պարտականությունները. 2020 թվականի հունվարի 20-ի դրությամբ հիշյալ հասցեում արդեն իսկ 14 գերեզմանների և առանց համապատասխան թույլտվության պարսպի կառուցված լինելու պայմաններում՝ սահմանափակվել է միայն գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորություն իրականացնելու համար՝ իր մտերմի կնոջ մորն ընդամենը մեկ վարչական պատասխանատվության ենթարկելու մասին որոշում կայացնելով: Ավելին, շարունակելով դրսևորել կողմնակալ վերաբերմունք՝ Մ.Ասլանյանը համապատասխան միջոցներ չի ձեռնարկել նույն տարածքում 2020-2021թթ. ընկած ժամանակահատվածում շուրջ 15 նոր հուղարկավորությունների կատարումը և գերեզմանների կառուցումը կանխարգելելու, հողատարածքը նպատակային նշանակությամբ օգտագործելու և ապօրինի շինարարության հետևանքները վերացնելու ուղղությամբ:

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի, համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետի և իրավաբանական բաժնի պետի հանցավոր գործողությունների արդյունքում պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին պատճառվել է էական վնաս:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վանաձոր համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 309-րդ հոդվածի 1-ին մասով (8 դրվագ) (պաշտոնեական լիազորություններն անցնելը, ր)  և 314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ)  (պաշտոնեական կեղծիքը) :

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Վանաձորի համայնքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետ-գլխավոր ճարտարապետին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելու փորձ)և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (7 դրվագ) (պաշտոնեական կեղծիք կատարելու փորձ), իսկ իրավաբանական բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-309-րդ հոդվածի 1-ին մասով (5 դրվագ) (պաշտոնեական լիազորություններն անցնելու փորձ):

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին:

Հիշեցնենք՝ Մամիկոն Ասլանյանի նկատմամբ քրեական գործը հարուցվել է դեռևս այս տարվա սեպտեմբերի 14-ին, այնուհետ նրան առաջադրված մեղադրանքը լրացվել և նոր մեղադրանք է առաջադրվել:

Մամիկոն Ասլանյանն անազատության մեջ է նախորդ տարվա դեկտեմբերի 15-ից:

Հիշեցնենք նաև, որ Մամիկոն Ասլանյանի գլխավորած «Մամիկոն Ասլանյան դաշինք»-ը հաղթանակ էր տարել նախորդ տարվա դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայացած ՏԻՄ ընտրություններում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5594 դիտում

Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա

ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել

Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է

Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է

ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ

Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու

Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել

Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել

Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին

Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով

Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ

Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը

Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով

Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ

Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը

Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է

Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը

Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է

Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ

Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում

Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում

Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ

Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե

Պաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսին

Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը

Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն

ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը

Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը

3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ

8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները

Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ

Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր

Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան

Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի

Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի

Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում