Այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը. Նիկոլ Փաշինյան (լուսանկարներ)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Ժողովրդավարության հայկական ֆորում»-ին: Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, ԱԺ փոխնախագահներ՝ Հակոբ Արշակյանը, Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ, կառավարության անդամներ, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը, քաղաքացիական հասարակության, փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ:

Միջոցառման սկզբում կառավարության ղեկավարը հանդես է եկել ելույթով, որը ներկայացվում է ստորև.

67.jpg (1.09 MB)

«Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Սահմանադրական դատարանի մեծարգո նախագահ,
Կառավարության հարգելի անդամներ,
Դատաիրավական համակարգի հարգելի ներկայացուցիչներ,
Ազգային ժողովի հարգելի պատգամավորներ,
Ձերդ գերազանցություն դեսպաններ,
Freedom House-ի հարգելի ներկայացուցիչներ,
Հարգելի հյուրեր,
Սիրելի հայրենակիցներ,
Տիկնայք և պարոնայք,

Նախ ողջունում եմ «Ժողովրդավարության հայկական ֆորումի» անցկացումը: Կարծում եմ, որ այս վերնագրով ֆորում անցկացնելու ճիշտ վայրն է Հայաստանի Հանրապետութունը, նույնիսկ՝ ճիշտ ժամանակն է այս ֆորումն անցկացնելու: Այն անցկացվում է ճիշտ խորագրի ներքո, որովհետև ես սովորաբար ասում եմ, որ ժողովրդավարությունը Հայաստանի Հանրապետության միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն, որովհետև զեկույցները իրականում ոչ թե պատճառ են, այլ` արդյունք:

68.jpg (785 KB)

Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին ասելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, որովհետև Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության ամենակարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Կարծում եմ, որ այսօր հենց քաղաքացին է Հայաստանի Հանրապետության ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Եվ սա պայմանավորված է նրանով, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, որ ինքը որոշում կայացնող հիմնական և առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ:

Ինչո՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Կարծում եմ՝ մի շատ էական հանգամանքով. ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա և հետևաբար՝ ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում, որովհետև ժողովրդավարական երկրում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար:

69.jpg (1.06 MB)

Հետևաբար՝ ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, շատ մեծ ցնցումների միջով անցավ, և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց ՀՀ պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը: Չգիտեմ, թե ինչքանով է դա մտնում այսօրվա միջոցառման արարողակարգի մեջ, բայց քանի որ համաժողովը կոչվում է «Ժողովրդավարության հայկական ֆորում», կուզենայի, որ մենք ծափահարենք Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքն է, հենասյունն է և անկյունաքարն է:

Կարծում եմ, որ շատ կարևոր երկու հարց կա: Առաջինը՝ որքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի անվտանգությունը: Եվ ինչքանո՞վ է ժողովրդավարությունն ի վիճակի պաշտպանել և պահպանել երկրի ինքնիշխանությունն ու անկախությունը: Երկրորդ հարցի պատասխանը միանշանակ է, և այն ես արդեն տվեցի, որ ժողովրդավարությունն այսօր Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և անկախության երաշխավորման և պահպանման կարևորագույն և առանցքային գործոնն է: Մեր խնդիրն է ապացուցել, որ ժողովրդավարությունը, այո՛, նաև ի վիճակի է ապահովել երկրի արտաքին ու ներքին անվտանգությունը: Այս առումով, ուզում եմ ընդգծել և կարևորել խաղաղության օրակարգը, որը որդեգրել է Հայաստանի Հանրապետության կառավարությունը և որի համար մանդատ է տվել Հայաստանի Հանրապետության քաղաքացին:

70.jpg (567 KB)

Ընդհանրապես՝ կարծում եմ, որ շատ կարևոր է խաղաղության օրակարգի ձևակերպումը և քննարկումը նաև այն տրամաբանությամբ, որ ի վերջո՝ երկրում առանցքային որոշումները, ինչպես արդեն ասացի, ժողովրդավարության կանոններին համապատասխան, Սահմանադրությամբ և օրենսդրությամբ սահմանված կարգով կայացնում է քաղաքացին: Շատ կարևոր է, որ մենք ամբողջական և պատշաճ տեղեկատվություն տանք քաղաքացուն, որպեսզի նա իր որոշումների կայացման ժամանակ լինի բավարար չափով տեղեկացված:

Ընդհանրապես, երբ վերջին շրջանում և շատ հաճախ մենք անդրադառնում ենք խաղաղության օրակարգի հետ առնչվող հարցերին, բանակցային գործընթացներին, պատմությանը, ոմանք դա մեկնաբանում են, թե բանավեճ է տեղի ունենում նախկին և ներկա իշխանությունների միջև: Դա ամենևին կապ չունի դրա հետ: Ես, մեր կառավարությունը, մեր քաղաքական թիմն իր պարտքն է համարում քաղաքացիներին բավարար և պատշաճ տեղեկատվություն տալ մեզ հետ տեղի ունեցածի վերաբերյալ, որպեսզի քաղաքացին պատշաճ խորությամբ տիրապետի խնդիրներին, տեղեկատվությանը և հետագայում նաև կայացնի այն որոշումները, որոնք պիտի կայացնի: Իմիջայլոց՝ այդ տեղեկատվության վերլուծության հիման վրա է նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացին կայացրել այն որոշումները, որը կայացրել է:

71.jpg (754 KB)

Ես պիտի այսօր նաև հրապարակային ասեմ հետևյալը. գիտեք, այսօր մենք խոսում ենք Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության մասին, և այս դահլիճում ներկա են մարդիկ, որոնց հետ մենք ամենատարբեր ժամանակներում, գուցե իրարից անկախ, գուցե իրարից անջատ, երբեմն միասին, պայքարել ենք ՀՀ-ում ժողովրդավարություն հաստատելու համար: Եվ մենք կատարել ենք մեր առաքելությունը, չնայած չենք ավարտել այն: Բայց ուզում եմ արձանագրել. հիմա ժողովրդավարությունն ամրապնդելու համար շատ կարևոր է, որ համախմբվենք մեկ այլ առաքելության շուրջ՝ ինչպես Հայաստանի Հանրապետությանը բերել ենք ժողովրդավարություն, այնպես էլ Հայաստանի Հանրապետությանը բերենք խաղաղություն, որովհետև կարծում եմ՝ մեկն առանց մյուսի շատ դժվարությամբ կարող է գոյություն ունենալ: Եվ առնվազն կարող եմ ուրախությամբ և հպարտությամբ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա քաղաքական իշխանություն, որն այս առաքելության շուրջ համախմբված է:

Կարծում եմ, որ այս առաքելության շուրջ պետք է համախմբվեն Հայաստանի Հանրապետության բոլոր ժողովրդավարական ուժերը, որովհետև մեկը մյուսի շարունակությունն է: Իհարկե, սա չի նշանակում, որ մենք պիտի բոլոր հարցերի շուրջ ունենանք միևնույն տեսակետն ու տեսլականը: Բայց կրկին կարծում եմ, որ այս փուլում չափազանց կարևոր է, որ իրապես անկեղծ, իրար աչքերի մեջ նայելով, վերլուծենք մեր երկրի վերջին 30 տարվա պատմությունը, և կարողանանք սա անել անկեղծության մթնոլորտում, ազնվության մթնոլորտում՝ ուղիղ իրար աչքերի մեջ նայելով, և ժողովրդավարությունը սրա համար ստեղծում է բավարար պայմաններ:

Հետևաբար, ժողովրդավարության մեր առաքելության շարունակությունը խաղաղության մեր առաքելությունն է, որը շատ ավելի ծանր, շատ ավելի դժվար և շատ ավելի մեծ ուժ ու կամք պահանջող առաքելություն է: Ես հավատում եմ և համոզմունք ունեմ, որ մենք իրականացնելու ենք այդ առաքելությունը ևս, որովհետև եթե չլինի համոզմունք, չի լինի նաև այն վերցնելու և կրելու պատրաստակամություն ու պատասխանատություն:

72.jpg (998 KB)

Այնուամենայնիվ, ինչքան էլ մենք խոսենք մեր ժողովրդավարության մասին, պետք է արձանագրենք, որ մեր ժողովրդավարությունն անամպ չէ, որովհետև բախվում ենք երկու խումբ խնդիրների: Առաջին խումբ խնդիրների հետ բախվում են աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրները: Այդ խնդիրը հետևյալն է՝ ժողովրդավարության օգտագործումն ընդդեմ ժողովրդավարության: Գիտեք, որ այսօր աշխարհի բոլոր ժողովրդավարական երկրներն այս մարտահրավերի հետ առնչվում են: Դա այն երևույթն է, երբ ժողովրդավարական սկզբունքներն օգտագործվում ենք ժողովրդավարությունը ոչնչացնելու համար: Եվ այս ճանապարհին մենք պետք է արձանագրենք մեր ռազմավարությունը՝ ինչպես պետք է հաղթահարենք այս մարտահրավերը: Եվ իմ մեծագույն համոզմունքն է, որ այս մարտահարվերը հաղթահարելու լավագույն ձևը ժողովրդավարական ինստիտուտների կայացումն է և պետական ինստիտուտների ժողովրդավարացումը բառիս բոլորիս հայտնի իմասներով՝ պետական ինստիտուտների գործունեությունը պրոֆեսիոնալիզմի, օրինականանության, թափանցիկության և հաշվետվողականության հիման վրա:

Այսօր մեր մեծագույն մարտահրավերներից մեկը, իհարկե, դատական համակարգն է, որի բարեփոխումների հարցում առաջընթաց չունենալու համար այս դահլիճում ներկա բազմաթիվ մարդիկ մեզ քննադատում են: Մենք համարում ենք, որ այդ քննադատությունն օբյետիվ է, արդարացված է, չնայած երևի թե, մենք էլ ենք մեզ քննադատում, բայց մյուս կողմից էլ մենք երևի ավելի խորը գիտենք խնդիրները, որոնց հետ առնչվում ենք: Երևի մեզ քննադատող մեր գործընկերների մի մասը գուցե նույնքան խորը գիտի, բայց միևնույն է, դա արդարացում չեն համարում, մյուս մասն այնքան էլ խորը չգիտի, և միևնույն է դա էլ արդարացում չեն համարում: Բայց մենք, իհարկե, վճռական ենք այս ճանապարհով գնալու իմաստով և պիտի հետևողական լինենք նաև այս առումով:

Հարգելի գործընկերներ,

Եզրափակելով խոսքս, այնուամենայնիվ, ցանկանում եմ հղում անել միջազգային զեկուցներին, որոնցից երկուսը կամ երեքը շատ կարևոր են ինձ համար: Առաջինը պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը միջազգային զեկույցների մեջ ընտրական ավտորիտարիզմից անցում է կատարել դեպի ընտրական ժողովրդավարություն: Սա կարևորագույն փոփոխություն է: Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը ժողովրդավարության երկրորդ կամ առաջին լիգայից անցում է կատարել դեպի ժողովրդավարության բարձրագույն լիգա:

73.jpg (655 KB)

Հաջորդը՝ մամուլի ազատության ցուցիչն է, որտեղ Հայաստանի Հանրապետությունը 2018 թվականից ի վեր շատ մեծ առաջընթաց է գրանցում, և այդ առաջընթացը շարունակվելու է: Մամուլի ազատությունը շատ կարևոր է հենց ժողովրդավարական երկրի քաղաքացուն՝ որոշումներ կայացնելու համար անհրաժեշտ տեղեկատվություն մատակարարելու առումով: Բայց պետք է նաև հոգ տանենք, և այս պրոբլեմի հետ նույնպես բախվում են բազմաթիվ ժողովրդավարական երկրներ, որ կարողանանք մեր քաղաքացիների մեդիագրագիտությունը զարգացնել այն աստիճան, որ նրանք ի վիճակի լինեն առանց վարչական լրացուցիչ գործոնների, սուտ տեղեկատվությունը տարբերել իրական տեղեկատվությունից: Այստեղ էլ քաղաքական խնդիր ունենք և անպայման պիտի լուծենք այդ խնդիրը: Լրատվամիջոցների իրական շահառուների, իրական սեփականատերերի ինստիտուտը պետք է կայանա, որպեսզի մարդիկ իմանան, թե որտեղից է բխում տեղեկատվությունը, և ինչ նպատակ դա կարող է ունենալ: Ընդ որում՝ խոսքը կարող է լինել և՛ իշխանության, և՛ ընդդիմության մասին: Խնդիրն այն է, որ քաղաքացին պետք է հնարավորինս լավ տեղեկացված լինի, թե որ աղբյուրից է սնվում:

Երրորդ հանգամանքը, որ ուզում եմ առանձնահատուկ նշել, վերաբերում է բանտային բնակչության խտությանը, որը կարծում եմ, իրականում, մեծ ուշադրության չի արժանանում, բայց երկրի բնույթի և էության մասին շատ բան է ասում: 2021 թվականի արդյունքներով՝ Հայաստանի Հանրապետությունը բանտային բնակչության խտության առումով զիջում է միայն մեկ եվրոպական երկրի, և այդ եվրոպական երկիրը Մոնակոն է: Սա ինչո՞ւ եմ ասում, որովհետև, կարծում եմ, ցուցիչ է: Նաև ձեզ հայտնի հանգամանքների բերումով փորձ է արվում ներկայացնել, թե ժողովրդավարական ճանապարհով իշխանության հասած քաղաքական թիմը Հայաստանի Հանրապետությունում փորձում է հաստատել բռնապետություն, փորձում է քաղաքական բռնաճնշումներ իրականացնել: Կարծում եմ՝ բանտային բնակչության խտության ցուցանիշն ինքն իր մասին խոսում է, որովհետև բռնապետության ձգտող երկրներում բանտային բնակչությունը խտանում է և ոչ թե նոսրանում, բանտերի թիվը շատանում է և ոչ թե պակասում: Հետևաբար՝ ուզում եմ նաև ասել, որ մենք այս ընթացքում երկու քրեակատարողական հիմնարկ ենք փակել երկու պատճառով: Առաջինը, որ այդ քրեակատարողական հիմնարկների անհրաժեշտությունը չկա և երկրորդը՝ այդ քրեակատարողական հիմնարկները չեն համապատասխանում այն չափանիշներին, որոնք ուզում ենք ունենալ: Իհարկե, մյուսները նույնպես չեն համապատասխանում, բայց, ցավոք, գոնե այսօր չենք կարող բոլորը փակել: Ինչպես մեր Արդարադատության նախարարն է ձևակերպում, խնդիր է դրել, որ մենք Հայաստանում ունենանք երազանքի քրեակատարողական հիմնակ: Իհարկե, տարօրինակ է հնչում, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ՝ բացահայտում է մեր մտքերի ընթացքը:

Ուզում եմ ավարտել իմ ելույթը մի բառակապակցությամբ, որն էքսպրոմտով վերջերս ծնվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում՝ կեցցե հայկական ժողովրդավարությունը:

Շնորհակալ եմ»:

Տպել
1259 դիտում

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. վարչապետի աշխատակազմ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ