Երևան
12 °C
Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին, օրերս «Արմենպրես» լրատվական գործակալության հետ հարցազրույցում անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ընդգծել է՝ «ԱՄՆ-ն ճանաչում է Լեռնային Ղարաբաղի բնակչության դերակատարումը իր ապագան որոշելու հարցում: Միացյալ Նահանգների դիրքորոշումն այն է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռեւս մնում է չլուծված»:
Դեսպանի այս հայտարարությունը տարատեսակ քննարկումների տեղիք է տվել, մասնավորապես, թե ի՞նչ է հասկանում ԱՄՆ-ն ԼՂ բնակչություն ասելով, քանի որ ԼՂ բնակչությունը կարող է ենթադրել նաև ադրբեջանցիների գործոնը:
Քաղաքագետ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ ԱՄՆ դեսպանը սույն հայտարարությամբ մեծ մասամբ արցախահայությանն է նկատի ունեցել:
«Այդ երկու ժողովուրդներից միայն Արցախի հայության իրավունքներն են ոտնահարվել և հաշվի չեն առնվել: Սակայն, եթե դեսպանը երկու երկրներին նկատի ունի, չնայած, կարծում եմ, այդպես չէ, մենք պետք է քարոզչական նպատակով այնպես ներկայացնենք, որ հենց Արցախի հայության մասին է խոսում: Որովհետև մյուս կողմի իրավունքները, հենց ադրբեջանցիների խոսքով, արդեն վերականգնվել են»,- «Հայկական ժամանակի» հետ զրույցում նկատում քաղաքագետը:
Անդրադառնալով Թրեյսիի այն դիտարկմանը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռևս մնում է չլուծված, և իրենք (ԱՄՆ) շարունակում են կարծել, որ տևական լարվածության հիմքում գտնվող և 2020 թ. ռազմական գործողությունների հանգեցրած խնդիրները պետք է կարգավորվեն բանակցությունների միջոցով՝ Սուքիասյանն ընդգծում է՝ ԱՄՆ-ն իր դիրքորոշման մեջ հստակեցում է մտցրել ռուս-ուկրաինական պատերազմից հետո, իսկ մինչ այդ հայտարարություններ չեն եղել կամ եղել են շատ կցկտուր:
«Արցախում եղած պատերազմը ռուս-թուրքական համագործակցություն էր: Ընդ որում, նրանց նպատակը տարածաշրջանում ԱՄՆ-ին և Ֆրանսիային դուրս թողնելն էր: Այսօր Ռուսաստանը խրված է ուկրաինական պատերազմի մեջ, և ԱՄՆ-ն իր լավագույն հնարավորությունն է տեսնում ինչ-որ ճանապարհով վերադառնալու այս տարածաշրջան»,- նշում է զրուցակիցը:
Սուքիասյանի համոզմամբ՝ ԱՄՆ-ի վերադարձը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ Արցախին. «Իհարկե, մենք ժողովրդի մեջ ունենք հատված, որը սեր ունի առ ինչ-որ բևեռներ, սակայն պետք է առաջ շարժվենք միայն Հայաստանի շահերի տեսանկյունից: Այստեղ խորքը աշխարհաքաղաքական է: Թուրքիայի ու ՌԴ-ի դիրքերը մեր տարածաշրջանում ուժեղացել են, սակայն Ռուսաստանի շնչառությունը հիմա այնքան մեծ չէ, որ կարողանա բոլոր ճակատներում ուժ գործադրել: Այժմ մեզ համար կա լավագույն հնարավորություն՝ քիչ թե շատ արցախահայության իրավունքները պաշտպանելու համար: Մեր շահերից է բխում հարցը ամեն գնով Մինսկի խմբի կամ բրյուսելյան շրջանակներ տեղափոխելը, որպեսզի արևմուտքը մասնակից լինի»:
Վերջինիս խոսքով՝ սահմանագծման և սահմանազատման գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավելի շատ միջազգային լեգիտիմություն կունենա. «Եթե հարցը մնա ռուս-թուրքական տիրույթում, այդ դեպքում նոր սպանդ է լինելու»:
Քաղաքագետը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծված չլինելու պարագայում սխալ է համարում Արցախում որոշ երկրների դրոշների տեղակայումը: «Այդպիսով արցախահայերը վիժեցնում են անվտանգության գործընթացները: ՀՀ-ի իշխանությունները փորձում են ամեն գնով ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունը»,- համոզված է նա:
Անդրադառնալով նաև դեսպանի այն հայտարարությանը, որ հանձնառու են օգնել հայ ժողովրդին՝ կառուցելու այնպիսի ապագա, որի հիմքում ընդհանուր ժողովրդավարական արժեքներն են ու այն ճանապարհը, որ հայ ժողովուրդն ընտրել է 2018 թվականին եւ մեկ անգամ եւս վերահաստատել 2021 թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ, և այս հայտարարությանը հաջորդած՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA)՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ուղղված կոչին, ըստ որի՝ հորդորում են հետ կանչել Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսիին՝ պատճառաբանելով, թե դիվանագիտական պաշտոնում ավելի քան երեք տարի գտնվելու ընթացքում վերջինս «վատ ցուցանիշներ է գրանցել՝ քաղաքագետը նկատում է, որ դաշնակցության արած հայտարարությունը միտված է հայ-ամերիկյան հարաբերությունները խարխլելուն:
«Կարծում եմ՝ նրանք ունեն հանձնարարություն Հայաստանը կախած պահել մեկ բևեռից: ՀՀ իշխանությունները, քափ-քրտինք կտրած, ամեն բան անում են արտաքին հարաբերությունների ուղղությամբ, փորձում ապահովել դրանց լայն շրջանակ: Հայաստանի շնչառությունը արտաքին ֆրոնտում բացվում է, հնարավորությունները՝ ևս, իսկ դաշնակցությունը ցանկանում է վիժեցնել ՀՀ իշխանությունների ջանքերը՝ ուղղված երկրի անվտանգությանը»,- ասում է Սուքիասյանը:
Վերջինիս խորհուրդ է տալիս ընդդիմությանը Ֆրանսիայի հրապարակից «փասափուսան» հավաքել և գնալ ՌԴ-ի հրապարակում շարունակել ակցիաները. «Իրենք փչացնում են ժողովրդավարության սիմվոլիկան: Այլ նպատակ չունեն»:
Սուքիասյանը վստահ է, որ դաշնակցության կոչը որևէ ազդեցություն չի ունենա, և դեսպանին հետ չեն կանչի:
«Մեր իշխանությունը այն երկրների հետ, որոնց նկատմամբ հետաքրքրություն ունի, դեսպանների միջոցով պետք է բացատրական աշխատանք տանի՝ հասկացնելով, որ այն զանգվածը, որը այժմ փողոցներում է, այն զանգվածը չէ, որը հետաքրքրված է Հայաստանի ապագայով: Չնայած քիչ թե շատ Արևմուտքը դրա մասին պատկերացում ունի: Եվ այս զանգվածի հայտարարություններն Արևմուտքի մոտ մնալու են անլսելի»,- վստահ է քաղաքագետը:
Անյուտա Աթանեսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մեծ Բրիտանիայի վարչապետը հաստատել է իր հրաժարականի մասին լուրերը
Քուկդ բդի էղնի 120, դու 30 ձայն ես բերել. հմի տար, իրիկունն ապահով է, ցերեկը վտանգավոր է. նոր ձայնագրություն
ՍԴ 2 դատավոր չի մասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման գործի քննությանը
Քրիստոսի արձանից մինչև մասնավոր գազանանոց և բռնաբարության մեղադրանք. The Guardian-ի՝ Ծառուկյանի մասին հոդվածը
3 պատճառ՝ ինչու դառնալ Ամիօ բանկի հաճախորդ
8-րդ օրն է՝ Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները
Պայթյուն Կատարի արդյունաբերական գործարանում․ 54 մարդ տուժել է, 18 անձ կորած է համարվում. տեսանյութ
Քննարկվել են Հայաստանի և Իրանի փոստային ծառայութունների միջև համագործակցության ընդլայնման հարցեր
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների տեմպը բավականին լավն է, կարևորը այն պահելն է. Ավինյան
Մեր նպատակն է, որ մարդիկ շատ օգտվեն հանրային տրանսպորտից, այդպես Երևանում մարդատար մեքենաների քանակը կնվազի
Ուկրաինան պատրաստ է սկսել Patriot հրթիռների արտադրությունը. ԱՄՆ-ն առաջին անգամ հստակ արձագանքել է. Զելենսկի
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Իրանին հաջողվել է լուծել մի շարք հարցեր Կատարի և Պակիստանի շնորհիվ. Արաղչի
Խոշոր ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 11 տուժած, 3-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Երկրաշարժ Իջևան քաղաքի մոտակայքում
Աստղագիտական ամռան առաջին օրը Սևանա լճի մակարդակը հասել է նախորդ տարվա ցուցանիշին
Մարտուն Գրիգորյանի որդին կալանավորվել է. Գյումրու կենտրոնում կրակելու համար նա մեկ տարի հետախուզման մեջ էր
Արագածոտնի մարզում բախվել են մարդատար «Ֆորդ»-ն ու բեռնատար «ԶԻԼ»-ը․ կան 1 զոհ, 9 վիրավոր
Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, որն իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT