Նախկինում ցուցարարները և կազմակերպիչները մեծահարուստներ չէին, նախկին պաշտոնյաներ չէին. Լևոն Բարսեղյան

Ցուցարարները եւ իրավապահները առաջ և հիմա: Մի քանի համեմատական է «Ֆեյսբուք»-ի իր էջում ներկայացրել ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը:

Գրառման մեջ ասված է.

«Կներեք, բայց ես, որպես ցույցերում ոստիկաններից ծեծ ու քֆուր կերած, ապօրինի մի քանի անգամ ձերբակալված, ոստիկանատներ տարված ու մի քանի անգամ դատարաններում այդ ոստիկանների դեմ գործեր շահած մարդ, ակամա համեմատում եմ իմ մասնակցած ցույցերի եւ երթերի ցուցարարներին, մեր վարքը, այժմյան ցուցարարների վարքի հետ, եւ՝ էն ժամանակվա ոստիկանների գորոծղությունները այժմյան ոստիկանների գործողությունների:

1. Նախկինում ցուցարարները ընդհանուր առմամբ չէին քրֆում ոստիկաններին, չէին հրում կամ խփում: Մի քանի բացառիկ դեպքում այդպես վարվողներին եւ հարյուրավոր խաղաղ ցուցարներին ծեծել են փողոցներում, ոստիկանական մեքենաներում, ծեծել եւ խոշտանգել ոստիկանատներում, ու դատել են մի քանի տարով ազատազրկել: Խաղաղ ցուցարարներին ծեծել են նաեւ ոստիկանական ուժերի աչքի առաջ անհայտ անձինք:

2. Նախկինում ցուցարարները եւ ընդդիմությունները որպես կանոն չեն քրֆել, ծեծել կամ շշերով ու այլ իրերով խփել տարակարծիք մարդկանց, կամ գաղափարական հակառակորդներին կամ չմիացողներին: Հիմա բազմաթիվ օրինակեր կան, երբ ցուցարարները խոսքային կամ ֆիզիկական բռնություն են գործադրել տարակարծիք մարդկանց հանդեպ:

3. Հեղափոխությունից առաջ չկար ցուցարարների տեղեկատվական աջակցության այնպիսի հզոր համակարգ, ինչպիսին հիմա ունեն ցուցարարները. մոտ մեկ տասնյակ հեռուստաալիք եւ ռադիոկայան, ուղիղ հեռարձակում, մի քանի տասնյակ կայք ու կես տասնյակ թերթ: Դրանցով ամենայն մանրամասնությամբ մանիպուլյատիվ ու քարոզչական աջակցություն է ցուցաբերվում ցուցարարներին հօգուտ ցուցարար ընդդիմության: Նախկինում հեռարձակող ԶԼՄ-ները, չնչին բացառությամբ, կամ անտեսում էին ցույցերը կամ հանրային հեռարձակողի հետ միաձայն տված վարկաբեկում էին ցուցարարներին, մանիպուլացնում հօգուտ իշխանության եւ ընդդեմ ցուցարարների: Ի դեպ այս հանգամանքը, այժմյան ցուցարարների անփորձության պատճառով, խոսքային հանցագործությունների դեպքերի է հանգեցնում քեական հետապնդման հետեւանքներով:

4. Հանրային հեռարձակողի առաջին հեռուստաալիքը եւ ռադիոն նախկիում ընդգծված քննադատական եւ վարկաբեկող լրատվություն էին հաղորդում ցուցարարների եւ ընդդիմությունների հասցեին, հնարավորություն չտալով ցուցարարներին հակադարձել, կամ պատասխանել կամ բանավիճել իրենց գաղափարները ներկայացնելու կամ պաշտպանվելու համար: Ռադիոն ավելի քիչ, քան հեռուստատեսությունը: Այժմ հանրայինը ապահովում է ցուցարարների գաղափարների եւ գործողությունների ներկայացումը իր եթերում, բանավեճի հնարավորություններ է տալիս եւ խմբագրության կողմից մանիպուլյացիաներ կամ ապատեղեկատվություն չի անում: Գուցե եղել են բացառություններ, որոնց անտեղյակ եմ, ներողություն:

5. Նախահեղափոխական ցույցերի ժամանակ ոստիկանությանը կից ցուցարարների դեմ գործում էին քրեական խմբերի գործակալներ, ներդրված սադրիչ եւ անհայտ անձինք, որոնք հարձակվում էին ցուցարարների վրա ծեծելու եւ ոստիկանությանն օգնելու նպատակով (Էլեկտրիկ Երեւան, Սարի թաղ եւ այլն): Այսինքն ոստիկանությունը, բացի իր ուժերը, միշտ անօրինական ուժի գործադրման գործիքներ ուներ: Հիմա անհայտ անձինք չեն գործում ոստիկանների հետ:

Չեն երեւում նաեւ իշխանություն կամ ոստիկանության կողմից սադրիչներ:

6. Նախկինում նույնիսկ մի քանի հարյուր հոգու դեմ ոստիկանությունը հատուկ միջոցներ էր գործադրում, ձայնալուսային նռնակներ, ջրցաններ, փշալարեր, մահակներ, ոստիկանները կրում էին սաղավարտներ, վահաններ, զրահաբաճկոններ եւ այլն: Այդ միջոցները հաճախ ունեին հոգեբանական ահաբեկչության նշանակություն: Այժմ նման միջոցներ չեն գործածվում, չնայած ցուցարարների բազմապատիկ ագրեսիվությունն ու սադրիչ գործողությունների առատությունը: Մեկ-երկու բացառիկ դեպք կա առայժմ, երբ հատուկ միջոց է կիրառել ոստիկանությունը:

7. Այժմյան ցուցարարների կորիզը եւ կազմակերպիչները մեծահարուստներ են, որոնց հարստությունը հանրային ընկալումներում բազմաթիվ դեպքերում կասկածելի է եւ քննության առարկա: Նաեւ այդ կորիզի ներկայացուցիչները նախկին պաշտոնյաներ են: Այժմ այդ կորիզի ներկայացուցիչների ձեռնարկատիրական հաստատություններում մի քանի տասնյակ հազար աշխատող կա, որոնց մի մասը պարբերաբար ցույցերի է մասնակցում: Նախկինում ցուցարարները եւ կազմակերպիչները մեծահարուստներ չէին ու նախկին պաշտոնյաներ չէին, կային հատուկենտ բացառություններ:

8. Եւ նախկինում, եւ հիմա ոստիկանությունում կան ծառայողներ, որոնք բռի եւ անհավասարակշիռ վարք են դրսեւորում, անհամաչափ ուժ են գործադրում ցուցարարների նկատմամբ, երբեմն հայհոյում են: Սակայն այս նմանությունը հարկավոր է դիտարկել 1-ին կետի համադրությամբ, ինչը արդարացում չէ:

9. Այս համատեքստում այժմ ցուցարարները անհամեմատ ազատ են օգտվում իրենց հավաքների եւ արտահայտման ազատության իրավունքից, իսկ երբեմն քրեական վարք են դրսեւորում, իսկ նախկինում ցուցրարները ավելի կաշկանդված էին իրենց իրավունքներն օգտագործելու հարցում»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2508 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը