10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելն անընդունելի է, 5 հազարի կողմից փակելը՝ լեգիտիմ. Իոաննիսյանը՝ օրենքի մասին

Եթե 10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելը անընդունելի է, ապա, ասենք, 5 հազար մարդու կողմից փակելը՝ ամբողջությամբ լեգիտիմ: Ըստ այդմ՝ պետք է, որ որևէ մեկը չկարողանա արհեստականորեն ավելացնել հավաքի մասնակիցների թիվը՝ ապահովելով լրացուցիչ իրավունքներ, որոնց արդյունքում անհամաչափորեն կխախտվեն այլ քաղաքացիների իրավունքները:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ նշելով, որ հարցին անդրադառնում է որպես ցույցին մասնակցելու համար փող տալը քրեականացնելու մտքի ու Քրեական օրենսգրքի այդ (163-րդ) հոդվածի համահեղինակ՝ պարզաբանելու համար այդ կետի իմաստը:

«Ժողովրդավարական հասարակությունում հավաքը (ցույցը, երթը) ժողովրդի կամարտահայտման գործիք է, որով ժողովրդի մի մասը դե ֆակտո կարող է ազդել հանրային կարծիքի ձևավորման և որոշումների կայացման վրա: Դա նաև սահմանադրական իրավունք է, որը հնարավորություն է տալիս հավաքն անցկացնելուց որոշակի չափով խոչընդոտել այլոց իրավունքների իրացմանը (օրինակ՝ փողոցը փակելով):

Ըստ էության՝ հավաքին մասնակցությունը ընտրությունների ժամանակ այս կամ այն ուժին (կամ հանրաքվեի ժամանակ այս կամ այն հարցին) կողմ քվեարկելու նման մի բան է. որքան շատ մարդ տվյալ կարծիքը արտահայտի (քվեաթերթիկով կամ հավաքին մասնակցելով), այնքան մեծ հավանականությամբ այդ հարցը կընդունվի:

Հավաքի մասնակիցների քանակը խոսում է նաև տվյալ հարցի կամ քաղաքական հոսանքի պոպուլյարության մասին: Եթե ընտրության կամ հանրաքվեի ժամանակ պարզում ենք այդ գաղափարի (քաղաքական հոսանքի) բոլոր կողմնակիցների քանակը, ապա հավաքի ժամանակ պարզում ենք դրա ակտիվ կողմնակիցների քանակը:

Այդ պատճառով կարևոր է, որ ընտրությունների ժամանակ մարդիկ ընտրակաշառքով կամ պարտադրանքով չքվեարկեն, իսկ հավաքների ժամանակ «հավաքակաշառքով» կամ պարտադրանքով չարտահայտեն իրենց կարծիքը:

Բայց, բացի այդ, կա ևս մեկ՝ ինչ-որ առումով երկրորդային պատճառ: Հավաքի մասնակիցների իրավունքների ծավալը որոշակիորեն կախված է դրանց քանակից (այդ դիրքորոշումն ունի ՄԻԵԴ-ը): Այսպես, օրինակ, եթե 10 հոգու կողմից միջպետական ճանապարհ փակելը անընդունելի է, ապա, ասենք, 5 հազար մարդու կողմից փակելը՝ ամբողջությամբ լեգիտիմ: Ըստ այդմ՝ պետք է, որ որևէ մեկը չկարողանա արհեստականորեն ավելացնել հավաքի մասնակիցների թիվը՝ ապահովելով լրացուցիչ իրավունքներ, որոնց արդյունքում անհամաչափորեն կխախտվեն այլ քաղաքացիների իրավունքները:

Այսինքն՝ գաղափարի համար հավաքի դուրս եկած մի քանի հազար մարդու կողմից փողոց փակելը նորմալ է, բայց չպետք է թույլատրել, որ մեկը մարդա մի քանի հազար դրամ բաժանի մեծաթիվ մարդկանց ու, ըստ էության, փողով փակի փողոցը:

Հ.Գ. Իմիջիայլոց, քրեականացված է ոչ միայն հավաքին մասնակցելու, այլ դրան չմասնակցելու համար փող տալն ու հավաքին մասնակցել կամ չմասնակցել պարտադրելը (այդ թվում՝ գործատուի կողմից)»,- մանրամասնել է Իոաննիսյանը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3962 դիտում

Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը

Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում

Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները

ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ

Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ

ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները

Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը