Արձանագրվել են հավաքներին մասնակցելու համար քաղաքացիներին նյութապես շահագրգռելու կամ հարկադրելու մի քանի դեպքեր

Քրեական հետապնդման մարմիններում նախաձեռնված քրեական համապատասխան վարույթների նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ արձանագրվել են Երևան քաղաքում վերջին օրերին տեղի ունեցող հավաքներին, երթերին, դրանց շրջանակներում կազմակերպվող բողոքի, անհնազանդության գործողություններին մասնակցելու համար ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ առանձին մարզերում բնակվող քաղաքացիներին առերևույթ հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու մի քանի դեպքեր:

Դրանցից 3-ով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, որոնցից մեկով երկու անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Իսկ մեկ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ դատախազությունը:

Մասնավորապես՝ 2022թ. մայիսի 5-ին համացանցում տարածվել է երկու անձի հեռախոսային խոսակցության ձայնագրություն, որը վերաբերել է հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հանգամանքներին: Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Դրա շրջանակներում իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել է նշված 2 անձանց ինքնությունը, տվյալներ են ստացվել Երևանում իրականացվող հավաքներին մասնակցելու նպատակով Արմավիրի մարզի հիշյալ բնակիչներից մեկին նյութապես շահագրգռելու, վերջինս կողմից իր հերթին այլ անձանց նյութապես շահագրգռելու վերաբերյալ:

Ապացույցների համակցությամբ Արմավիրի մարզի՝ արդեն իսկ ձերբակալված վերոհիշյալ երկու բնակիչներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը), նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կիրառվել է կալանավորումը:

Համացանցում հրապարակվել է այլ ձայնագրության վերաբերյալ մեկ այլ տեսանյութ՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոս Էմմա Սարգսյանը դրդում է ուսխորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ:

Ոստիկանությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձայնագրության ուսումնասիրությամբ պարզվել է, որ չորս անձանց մասնակցությամբ տեղի ունեցող խոսակցության ընթացքում նրանցից երեքը Ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ անունով ներկայացած անձին առաջարկում են ՀՀ-ում տեղի ունեցող ցույցերին 2000 ուսանողի մասնակցելու և որոշակի գործողություններ՝ անհնազանդության ակցիաներ կատարելու դիմաց տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար:

Դեպքերի առթիվ 2022թ. մայիսի 10-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ (hավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը): Քրեադատավարական ողջ գործիքակազմի կիրառմամբ սեղմ ժամկետներում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով հսկող դատախազի կողմից վարույթն իրականացնող մարմնին տրվել է կոնկրետ գործողություններ կատարելու ցուցում, նախաքննությունը շարունակվում է:

Մեկ այլ դեպքում Երևան քաղաքի դատախազության հանձնարարությամբ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվել ԶԼՄ հրապարակման կապակցությամբ, ըստ որի՝ 2022թ. մայիսի 4-ին վարորդներին ստիպել են բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել Երևան քաղաքի «Կիևյան» և «Դավթաշեն» կամուրջները:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ 4 անձինք իրենց կողմից վարվող «Էյ ԴԻ Էյ Թեք» ՍՊԸ-ին պատկանող տարբեր մակնիշների բեռնատար, բետոնախառնիչ ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի Կիևյան և Դավթաշեն կամուրջների երթևեկելի մասերը, ինչի հետևանքով խաթարվել է նշված հատվածների բնականոն երթևեկությունը:

Դեպքի առթիվ 2022թ. մայիսի 5-ին ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 163-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը, հավաքին մասնակցելուն հարկադրելը): Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ստացվել են տվյալներ «Էյ Դի Էյ Թեք» ՍՊԸ-ի վարորդներին 2022թ. մայիսի 4-ին Երևանի տարբեր հասցեներում անհնազանդության ակցիաներ իրականացնելու և երթևեկությունը արգելափակելու հանձնարարություն տրվելու վերաբերյալ: Կատարվածի ամբողջական հանգամանքները պարզելու ուղղությամբ նախաքննությունը շարունակվում է:

Բացի նշվածները, 2022թ. մայիսի 4-ին Ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ  դեռևս ինքնությունը չպարզված անձը հարկադրել է երկու քաղաքացիների մասնակցել նույն օրը Երևան քաղաքում անցկացվող հավաքներին, նյութապես շահագրգռել նրանց, ինչի արդյունքում վերջիններս «Մերսեդես» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով փակել են Երևան քաղաքի «Հաղթանակ» կամուրջի երթևեկելի ուղղությունները: Նշված դեպքի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստվում են նյութեր:

Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ գլխավոր դատախազությունը հարկ է համարում հիշեցնել, որ հավաքներին, երթերին, դրանց ընթացքում կատարվող գործողություններին մասնակցելու նպատակով անձանց հարկադրելու կամ նյութապես շահագրգռելու դրսևորումները քրեական օրենքով արգելված արարքներ են, որի համար, որպես պատիժ, նախատեսված է ընդհուպ ազատազրկում մինչև 5 տարի ժամկետով:

Հորդորում ենք զերծ մնալ նման արարքներ կատարելու փորձերից, ՀՀ դատախազության կողմից հստակ հետևողականություն է դրսևորվում և դրսևորվելու յուրաքանչյուր նման դեպքի, փորձի արձանագրման պարագայում դրանցում ներգրավված անձանց գործողություններին համարժեք իրավական գնահատական տալու, բավարար հիմքերի պայմաններում նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցում:

Միաժամանակ քաղաքացիներին կոչ ենք անում նման հանցավոր ոտնձգությունների առերեսվելու կամ այդպիսի երևույթների վերաբերյալ կոնկրետ տվյալներ ունենալու պարագայում դրանք տրամադրել իրավապահ մարմիններին:    

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2334 դիտում

Երևանի Վարդաշենի շենքերից մեկից 1,5-ամյա երեխան ընտանիքի անդամների հետ տեղափոխվել են հիվանդանոցներ

Գյումրուն հստակ կառավարում է պետք․ կվերցնի՞ պատգամավորական մանդատը Շիրակի մարզպետը, թե՝ ոչ․ տեսանյութ

Կիրանցը անկլավ համարող սուտ փրկիչները իրական փորձանք են Հայաստանի համար․ Չախոյան

Կալիֆոռնիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Նոր Հաճընի կամրջի վրա 5 ավտոմեքենա է բախվել․ հղին տեղափոխվել է հիվանդանոց

Երևանն այս գիշեր․ Ազիզյանը տեսանյութ է հրապարակել

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը Երևանը կընդունի 13 երկրի ավելի քան 170 ըմբիշի

Ապարանի ջրամբարի ջրի մակարդակը հասել է առավելագույն նիշին՝ կիսով չափ ծածկելով Սբ Պողոս-Պետրոս եկեղեցին

Մարդկանց վրա խաղադրույք են անում. Քոչարյանի որդին հորը թող ասի՝ հայրի՛կ, քոքը վերջապես մաշեցրել ես. տեսանյութ

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՎԶԵԲ պատվիրակությանը

Իրանը Հորմուզի նեղուցով անցման տուրքեր չի գանձում, եթե սխալ տեղեկություն է, բանակցությունները կավարտվեն․ Թրամփ

ՌԴ-ն մեծ գումարներ է ծախսել, հիմա հաշիվ է պահանջում Քոչարյանից ու Կարապետյանից. պատասխան պետք է տան. տեսանյութ

Խցանման դեպքում խաչմերուկ մտնելն արգելված է․ կանոնի խախտումը կառաջացնի տուգանք և տուգանային միավորի կորուստ

Ուրախությամբ արձանագրում ենք՝ Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ 50%-ը կանայք են․ ԱԳՆ

Կալուգացի միկրոսուլթանին խաբեցին. ինչ կատարվեց, և ինչու վերընտրվեց Նիկոլ Փաշինյանը

Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և տնօրենը

Ընդգծվել է ագրոպարենային համակարգերի առանցքային դերը պարենային անապահովության հաղթահարման գործում

«Կրթվելը նորաձև է» շարժման աջակից ծրագրի շրջանակում Հայաստանի չորս մարզում գործում են կանանց ակումբներ

Ավետիք Չալաբյանը կալանավորվել է

«Կաթնառատ» ապրանքանիշի «Լոռի պանիր 50%» արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Գողթ գյուղում «Նիսսան»-ը բախվել է երկաթե խողովակներին, գլխիվայր հայտնվել երթևեկելի գոտուց դուրս

Տևական ժամանակով Էրեբունի վարչական շրջանում ճանապարհահատված կփակվի

Մեզ անհրաժեշտ են պատասխանատու լրատվամիջոցներ․ Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԽԽՎ-ում․ տեսանյութ

AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները

Վահագն Խաչատուրյանն ու ՀԾԿՀ նախագահը Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող հարցեր են քննարկել

Կասեցվել է «Դիլի» ընկերության գործունեությունը․ արտադրվել է վտանգավոր սննդամթերք

Խաղաղ օվկիանոսը մտնում է մինչ այժմ չտեսնված փուլ․ Նինյո 3.4 ինդեքսը հասել է պատմականորեն բարձր արժեքի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 24-ին

Հայաստանի անդամակցության հետագա հարցը մանրակրկիտ կքննարկվի. ՀԱՊԿ

Փաշինյանն ու Մոդին անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով փոխգործակցության հարցերին, համագործակցությանը

ՀՀ-ն փորձում է էլեկտրաէներգիան, ինժեներական տաղանդը և ենթակառուցվածքները վերածել արտահանման արտադրանքի. Forbes

ԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը

Սիմոնյանն «առաջարկել է» Փաշինյանի օգտին քվեարկած հայերին բացահայտել սոցցանցերով և արգելել նրանց մուտքը ՌԴ

Ամառը չի սպասում․ AMIO Mobile-ի օնլայն վարկը՝ քո պլանների համար

Պապոյանը հանդիպել է ՀՀ-ում հավատարմագրված ԵՄ դեսպանների հետ. քննարկվել են արտահանման աջակցության ծրագրերը

ՀՀ ընտրություններին ՌԴ միջամտության բոլոր գիտակցված մասնակիցները պետք է կանգնեն դատարանի առաջ. Իոաննիսյան

Սեդա Սաֆարյանը կմասնակցի ընտրությունների արդյունքների վիճարկման քննությանը

ՌԴ-ն հույս ունի, որ Երևանը վերջնական հաշվով ընտրություն կկատարի հօգուտ Եվրասիական տնտեսական միության. Պեսկով

Երևանում բացվել է ընտանի շների համար նախատեսված 13-րդ առանձնացված զբոսայգին. տեսանյութ

Փոխվարչապետ Գրիգորյանը ՎԶԵԲ-ի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը