Թանկարժեք մեքենաներով, թիկնապահներով, ծեծող բրիգադներով ասպատակում են Հայաստանում և «փրկում Արցախը». Վահան Վարդապետյան

Հայաստանում դարձյալ ծավալվել է «փրկչական» շարժում, այն էլ աշխարհաքաղաքական փոթորիկ-ալեբախումների օրերին։ Ռևանշիստ-փրկիչները փրկել են ուզում Արցախը, Հայաստանը, մեզ՝ բոլորիս, թրքացումից, ինչպես Քոչարյան կրտսերն էր ասում․ «Մեր հայ մնալու հարցն են լուծում»։ Օր օրի դառնում են ավելի ագրեսիվ ու չարացած, իրենց չհամակրող և զսպող քաղաքացիներին հայհոյում, թուրք ու դավաճան անվանում։

Թանկարժեք ավտոմեքենաների շարասյուներով, հաղթանդամ թիկնապահներով, հարձակվող ու ծեծող բրիգադներով ասպատակում են մարզերում և Երևանի փողոցներում՝ «փրկելու Արցախը»։ Ահա այսպես են փրկում մեզ, Արցախն ու Հայաստանը։

Հայաստանի ներքաղաքական գործընթացներում նաև արցախցիներին ընդգրկելով՝ ուղղակի հարվածում են մեր պետականության և Արցախի ողնաշարին։ Չհասկանալո՞վ, չգիտակցելո՞վ․․․ իհարկե՝ ոչ։

Միշտ էլ դեմ եմ եղել, երբ ժողովրդի մի հատվածի թուրք ու ալբանացի անվանեն, առավել ևս՝ այսօր, նամանավանդ՝ ո՞վ է ո՞ւմ թուրք անվանում՝ առավել հայեցի լեզվամտածողությամբ, հոգևոր-մշակութային ավելի բարձր արժեքներ կրող, ավելի բարոյական ու ազնիվ, խաղաղության և երկրի կայունության վրա դողացող քաղաքացիների մեծամասնությա՞նն են անվանում, այսպե՞ս են երկիր փրկում և Արցախ պաշտպանում, թե՞ ապրելով ու աշխատելով Արցախում, շենացնելով Հայաստանն ու ամրապնդելով մեր պետականությունը։

Աշխարհում մեր ժողովրդավարության բարձր վարկանիշը և իշխանության լեգիտիմությունը վարկաբեկելու ու նսեմացնելու իրենց համառ ջանքերը հաստատ չեն նպաստում Արցախի փրկությանն ու Հայաստանի պետականության ամրապնդմանը։ Այս մտքով ու դաստիարակությամբ, կեղծ ու հակասական վարքագծով դժվար է համակիրների թիվն ավելացնել։

«Ղրիմը մերն է» հանրահայտ ֆոլկլորային արտահայտության հեղինակը և լիդերների լիդերը, որը «պատրաստ է քննարկել միութենական պայմանագրի հարցը», առաջնորդում են «ազատ, անկախ, Հայաստան» վանկարկող երթի մասնակիցներին։ Եթե փոքր-ինչ անկեղծ լինեն, ապա իրենց կոչերն ու վանկարկումները համարժեք կդարձնեն իրական նպատակներին՝ «ձեռքներդ հեռու մեր թալանից», «աջակցե՛ք մեզ, որ նորից օգտվեք», «ո՛չ բռնագանձման օրենքին», էլ ի՜նչ Արցախ, ի՜նչ Հայաստան, ի՜նչ ազատ ու անկախ․․․

Հանրահավաքի հռետորներից մեկն էլ Հայաստանն ու հայ ժողովրդին պաշտող անձին՝ Ռ․ Քոչարյանին է մատնացույց անում։ Նո՞ր է սկսել պաշտել, թե՞ անցած քսան տարվա պես շարունակելու է պաշտել։ Ցինիզմ, անլրջություն, ամբարտավանություն, մեղմ ասած․․․

Մեր բոլոր պարտությունների, ձախողումների պատճառը սահմանադրական կարգի խախտումն ու իշխանության ոչ լեգիտիմությունն է եղել։ Վերջին ավելի քան 20 տարիների մեր ամենամեծ ձեռքբերումը եղել է սահմանադրական կարգի վերականգնումն ու լեգիտիմ իշխանության ձևավորումը (ինչը անհավանական թվացող մի երազանք էր դարձել), որի շնորհիվ հետպատերազմական շրջանում հաջողվեց պահպանել երկրում կայունությունն ու կանխել պետականության փլուզումը ներքին ցնցումներից։

Մեր հասարակությունն այնքան է հասունացել ու լրջացել, որ անգամ ծանր պարտությունից հետո չտրվեց տեղատարափ սադրանքների ու ճնշումների (նախկին նախագահների, հոգևոր առաջնորդների, մտավորական կոչեցյալ խավի և այլն), մերժեց իշխանության բռնազավթումը և նախընտրեց իշխանության ձևավորման սահմանադրական ճանապարհը։ Այսօր էլ մեր հասարակության գերակշիռ մեծամասնությունն իր հասուն, լրջախոհ գիտակցությամբ և քաղաքացիական կեցվածքով անհանգստանալու տեղիք չի տալիս։ Ուստի սույն հոդվածիս շարադրման շարժառիթը մի քանի ընկեր-մտերիմների արդարացումն է, թե՝ «մենք դրանց հետևից չենք գնում, այլ գնում ենք երկիր փրկելու»։ Այսօր ով ինչ անի, «արդարանալու» հիանալի ձև կա՝ «երկիր ենք փրկում»։

Քաջ գիտակցելով, որ ընտրություններով հաղթել երբեք չեն կարող, քաղաքական մեծամասնություն դառնալ օրինական ճանապարհով բացառված է, ուստի ամեն ինչի դիմում են՝ իշխանությունը բռնազավթելու համար։ Փրկիչների նպատակը՝ ձևավորել ժամանակավոր կառավարություն, կեղծել ընտրությունները և դառնալ իշխանություն։

Ավելորդ չեմ համարում ևս մեկ անգամ հաստատել, որ եթե անգամ հույս չեն կապում և չեն հավատում իշխանությանը, միևնույն է, ձեր հետևից չեն գալու, ձեր կողքին չեն կանգնելու, մի՛ չարացեք։ Որքան կարելի է ատել սեփական երկիրն ու ժողովրդին և ստանձնել հինգերորդ շարասյան դերակատարությունը։ Համոզված եմ՝ սրանք չեն էլ սպասում տիրոջ հրամանին, բնազդով են զգում՝ երբ և որքան ինքնամատուցվեն ու ինքնաառաջադրվեն և որպես մահակ ծառայեն ոչ միայն սեփական իշխանության գլխին, այլև վտանգեն ինքնիշխանությունն ու անկախությունը։

Իշխանության փոփոխություն Հայաստանում պետք է տեղի ունենա միայն ու միայն սահմանադրական ճանապարհով՝ քաղաքացու ընտրությամբ։ Փաշինյանը պարտավոր է սրբորեն հետամուտ լինել, և ոչ մի նահանջ այս հարցում։

Կարծում եմ՝ հավատարիմ մնացի իմ այն սկզբունքին, որ հոդվածիս մեջ և, առհասարակ, իրենց դեպքում չգործածեմ «ընդդիմություն» տերմինը։ Տեղին է ռևանշիստ-փրկիչներ անվանումը: Իրենք մշտապես եղել են ու կան ընդդիմություն՝ սահմանադրական կարգին, օրինակարգ իշխանության ձևավորմանը, օրինականությանը, կայունությանն ու ներքին խաղաղությանը։ Գոնե ինքնապաշտպանական բնազդը հուշի, որ պապանձված ու ծակուծուկ մտած՝ քարշ տան իրենց գոյությունը։

Բայց քանի որ հեղափոխական գործընթացները լիարժեք ու խորությամբ չեն ծավալվել, ամենուր առկա է կիսատ-պռատ, ոչ արդյունավետ ընթացք, հակահեղափոխությունը հերթական անգամ գլուխ է բարձրացրել՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնելով, ոչնչից չխորշելով, համաճարակի և պատերազմի կորուստների հանգամանքը համարելով հարվածի, ապակայունացման ու լարվածության լավագույն պահը, էլ չեմ ասում սրված աշխարհաքաղաքական վայրիվերումների ընթացքում սեփական նավը ճոճելու նենգ և խելացնոր պահվածքը։

Այս «փրկիչներից» է պետք օր առաջ փրկել մեր երկիրը։ Հասարակության գերակշիռ մեծամասնությունն անդրդվելիորեն անհաղորդ է «փրկչական» շարժման հանդեպ, իշխանությանն էլ կարծես թե հաջողվում է ժողովրդավարության լուրջ շեղումներ թույլ չտալով՝ կարգ ու կանոն հաստատել երկրում (տողերիս հեղինակը ներկա և մասնակից է եղել նախկին իշխանությունների ժամանակ անհամաչափ ուժի կիրառման բոլոր դեպքերին և իրադարձություններին, չթվարկեմ գործադրված ողջ արսենալը)։  

Հայաստանի ժողովրդավարական բարձր վարկանիշը, կոնսոլիդացված Արևմուտքի հետ, արդյունավետ հարաբերությունների գրավականն է։ Կարծում եմ՝ մոտ ապագայում բավականաչափ հստակություն կմտնի ՌԴ-Արևմուտք հարաբերություններում, ինչը էականորեն կանդրադառնա տարածաշրջանային խնդիրների հանգուցալուծման վրա։ Մինսկի խմբի համանախագահ որոշ երկրների դերակատարությունը կարող է կտրուկ փոխվել և նպաստավոր պայմաններ ստեղծել ներկայումս անհավանական ու վտանգավոր համարվող Արցախի կարգավիճակի քննարկման հարցում։

Եվս մեկ անգամ՝ սթափություն, զգոնություն, փոխադարձ հանդուրժողականություն, համերաշխություն և աշխատանք. երկիրը փրկում են աշխատանքով։

Բժիշկ, հասարակական գործիչ

Վահան Վարդապետյան

Տպել
12858 դիտում

ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները

Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան

Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)

Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև

Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին

Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները

Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից

Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները

Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև

Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում

Ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը

Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն

Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել

Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան

Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)

Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին

Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. Ռուսթավելիի պողոտան փակվել է (տեսանյութ)

Մեքենաներ են բախվել, «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)

Վրաստանում ուժեղացվել է խորհրդարանի շենքի անվտանգությունը. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրել են լքել այն

Տնտեսության դիվերսիֆիկացում և ոչ միայն. ինչ են քննարկել Գևորգ Պապոյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը

30-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է ներկայացվել 29-ամյա համագյուղացուն. ինչ է կատարվել Մեղրաշենում

Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին

Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Քիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը․ նա աճուրդում այն գնել է 200 հազար դոլարով

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին

Ագարակցիները նշեցին Ագարակ քաղաքի 75-ամյակը

Երգող շատրվանի սիրահարը պետք է գնա Գյումրի՝ տեսնի, պատմական քաղաքը բոլորովին նոր տեսք է ունենալու․ Պապոյան

Հրատապ ծրագրերում Փարաքարից մինչ Զվարթնոց ընկած համայնքների ճանապարհի նորոգումը կա՞. Մանավազյանը՝ Սանոսյանին

5-ի փոխարեն՝ 2 րոպեում․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով գնված սարքերը արագացրել են աշխատանքը, բարձրացրել որակը

Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ

Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունները

Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 4-ին

Հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը

Սպասվում են ուժգին քամու պոռթկումներ, 0-ից ցածր ջերմաստիճան, ձյան տեղումներ

Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է

Սիմոնյանը Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հարցեր

ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին

Քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի ու այդ նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է. Չախոյան

Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին