Երևան
12 °C
Մեղրի համայնքի սահմանամերձ Նռնաձոր գյուղում մայիսի 8-ին տեղի ունեցավ դպրոցին կից վերակառուցված բացօթյա մարզադաշտի բացման արարողությունը: Աշխատանքներն իրականացվել են «Յունիբանկ» ԲԲԸ-ի ֆինանսական աջակցությամբ:
Մարզադաշտի բացման արարողությանը ներկա էին Մեղրի համայնքի ղեկավար Բագրատ Զաքարյանը, տարածաշրջանի հոգևոր հայր տեր Ռաֆայելը, Նռնաձոր գյուղի վարչական ղեկավար Ալեքսան Բոյաջյանը, Մեղրիի Զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը, Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը, տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցիչները և գյուղի բնակիչները:
«Տևական ժամանակ է, ինչ Յունիբանկը սահմանամերձ շրջաններում իրականացնում է դպրոցների աջակցման իր ծրագիրը: Մեր անմիջական մասնակցությամբ մարզերի դպրոցներում բացվել են տասնյակից ավելի համակարգչային դասարաններ, «Արմաթ» լաբորատորիաներ, վերակառուցվել են մարզադաշտեր, և այլն: Այս անգամ մեծ սիրով ընդունեցինք Մեղրիի զարգացման հիմնադրամի առաջարկը՝ աջակցել Նռնաձորի մարզադաշտի վերակառուցմանը: Երիտասարդ սերնդի մասին հոգ տանելը մեզանից յուրաքանչյուրի պարտքն է»,- նշեց «Յունիբանկ» ԲԲԸ-ի Վարչության նախագահի տեղակալ Գուրգեն Ղուկասյանը:
«Անգամ փոքր ուշադրությունը կարևոր է և ոգևորիչ: Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, մասնավորապես «Յունիբանկ» ԲԲԸ ղեկավարությանը, ովքեր աջակցեցին այս նախագծի կյանքի կոչմանը: Փոքր քայլերով, բայց հաստատակամ գնում ենք մեր նպատակաների իրագործմանը, այն է՝ հզոր ու շեն սահմանամերձ գյուղեր, հաղթանակած Հայրենիք»,-բացման հանդիսավոր արարողությանը նշեց Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սաքապետոյանը:
Ծրագրի նպատակն էր՝ Նռնաձոր գյուղում ունենալով ժամանակակից ու հարմարավետ մարզադաշտ՝ զարկ տալ մասսայական սպորտին, ստեղծել երեխաների ժամանցի համար ևս մեկ հնարավորություն: Ծրագիրը կրում էր նաև սոցիալական բաղադրիչ՝ շինարարական աշխատանքներում ներգրավված էր Նռնաձոր գյուղի բնակչությունը:
Միջոցառումն ավարտվեց Մեղրիի Մարզամշակութային կենտրոնի սաների երաժշտական համարներով ու հյուրասիրությամբ:

Ջրասուզակը դուրս է բերել ջրահեղձ եղած անչափահաս տղայի մարմինը, ով իր 2 ընկերների հետ գետում լողալիս է եղել
Մեծ Բրիտանիայի վարչապետը հրաժարական կտա. նա խայտառակ կերպով ձախողվել է. Թրամփ
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումներից հետո Մոսկվայում թանկացել է բենզինը
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա
Մենք երբեք չենք հրաժարվի ուրանի հարստացման իրավունքից. Իրանի նախագահ
Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում Նիկոլ Փաշինյանը մասնակցել է սուրբ և անմահ պատարագի. տեսանյութ
Սպասվում է առանց տեղումների եղանակ․ որոշ մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Ադրբեջանից Հայաստան է արտահանվել նավթամթերքի և ցորենի հերթական խմբաքանակը
Պակիստանի պատվիրակությունը ժամանել է Շվեյցարիա՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների համար
Այսօր ամառային արևադարձ է․ հունիսի 21-ին ցերեկվա տևողությունը կկազմի 15 ժամ 2 րոպե
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Նոյեմբերյան համայնքում հորդառատ անձրևի և կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել
Վենսը ժամանել է Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար
Գործարկվելու է էլեկտրական շչակ
ՀՀ առողջապահության նախարարը շնորհավորել է բուժաշխատողներին մասնագիտական տոնի առթիվ
Վթարային ջրանջատում
Ցինիզմի նոր «լեվըլ», «ուխոդվելու» մաստեր կլաս. «փետով խփելու» ժամանակներն անցել են. սպասեք ձեր դատավճիռներին
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT