Երևան
12 °C
Երևան, Տերյան 69. այս հասցեում է բարձրակարգ սպասարկում իրականացնում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ նորաբաց «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղը:
VIP մասնաճյուղը ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ 6-րդ տարածքային ստորաբաժանումն է Կենտրոն վարչական շրջանում:
Օրհնության կարգից հետո ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը և Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը կտրեցին խորհրդանշական կարմիր ժապավենը:
VIP մասնաճյուղում ստեղծված են բարձր դասի հաճախորդների որակյալ և ապահով սպասարկման համար անհրաժեշտ բոլոր պայմանները. մասնաճյուղի առանձնացված մասնագիտացված սրահներում ապահովված է առավելագույն հարմարավետություն և անվտանգություն:
Եկամտի բարձր մակարդակ և հատուկ կարգավիճակ ունեցող հաճախորդներին «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղն առաջարկում է բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ և անհատական ֆինանսական խորհրդատվություն գործարար որոշումներում կողմնորոշվելու նպատակով:
«Արդեն օբյեկտիվ անհրաժեշտություն էր բարձրակարգ սպասարկում առաջարկող առանձին մասնաճյուղ ստեղծելու համար, քանի ո:ր բարձր դասի հաճախորդների հետ գործարար կապերի ամրապնդումն ու զարգացումը առանձահատուկ նշանակություն ունի ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ համար: Բացի դա, մենք փորձում ենք մրցակցային պայմաններից ելնելով ՝ընդառաջ գնալ նաև VIP հաճախորդների ցանկություններին՝ մատուցելով նրանց ժամանակակից, բարձրակարգ անհատական բանկային ծառայություններ», - նշում է «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը:
Նշենք, որ ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղն իր փաստացի գործունեությունն սկսել էր ավելի վաղ և այս ժամանակահատվածում հասցրել է ապահովել կայուն ֆինանսական զարգացում՝ արժանանալով հաճախորդների վստահությանը:
Միջոցառման վերջում ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿԻ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը Հայաստանի բանկերի միության նախագահ Սամվել ճզմաչյանի կողմից պարգևատրվեց «Տիգրան Մեծ» ոսկյա հուշամեդալով սեղմ ժամկետներում արագ և բարձր զարգացումներ ապահովելու համար:



«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղի հանդիսավոր բացմանը

Ձախից՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը, աջից՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը

«ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ «ՏԵՐՅԱՆ» մասնաճյուղի աշխատակցուհիները

Ձախից՝ Հայաստանի Բանկերի Միության նախագահ Սամվել Ճզմաչյանը, աջից՝ «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանը

ՀԲՄ նախագահի կողմից «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ Վարչության նախագահ Արսեն Միքայելյանին շնորհված «Տիգրան Մեծ» ոսկյա հուշամեդալի սերտիֆիկատը

Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT