Կրթության տեսչական մարմնում քննարկվել է ՀՀ վարչապետի տված հանձնարարականների կատարման ընթացքը

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանի նախաձեռնությամբ ՀՀ կրթության տեսչական մարմնում կայացել է աշխատանքային խորհրդակցություն-քննարկում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել տեսչական մարմինը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարման ընթացքը, մասնավորապես՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող «Աջակցություն ուսուցման կազմակերպմանը» ծրագրի իրականացման գործընթացը։

Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, ներկայացնելով ծրագիրը, նշել է, որ  դասալսումներ կիրականացվեն 20 հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Մեկնարկը տրվել է մայիսի 2-ից՝ Վանաձորի թիվ 20, 23, 27 և Իջևանի թիվ 3 և թիվ 4 դպրոցներում։

Դասալսումներին զուգընթաց սովորողներին տրվում են նաև գրավոր աշխատանքներ «Հայոց լեզու» և «Մաթեմատիկա» առարկաներից։ Ակնկալվում է, որ գործընթացի ավարտին դասալսող մասնագետները կներկայացնեն առնվազն 60 եզրակացություն՝ նախատեսված 20 դպրոցների մաթեմատիկայի և հայոց լեզվի ուսուցիչների դասավանդման որակի վերաբերյալ։

Ուշադրության կենտրոնում է նաև մայրենի լեզվի ընթերցանության խնդիրը, որը ծրագրի մյուս բաղկացուցիչն է և իրականացվում է դասալսումների գործընթացին զուգահեռ։

Օրակարգի երկրորդ հարցը վերաբերել է տեսչական մարմնի կողմից 2022 թվականի առաջին եռամսյակում կատարված աշխատանքների կատարողականին։ Առաջին եռամսյակի ընթացքում տեսչական մարմնի կողմից իրականացվել են ստուգումներ 2022 թվականի ստուգումների տարեկան ծրագրով նախատեսված 38 հանրակրթական ուսումնական հաստատություններում (ամփոփվել են դրանցից 31-ի արդյունքները), ստացվել է 7 դիմում-բողոք։ Եռամսյակի արդյունքների ամփոփումը հրապարակված է տեսչական մարմնի պաշտոնական կայքում։  

Խորհրդակցության ընթացքում պարոն Ասոյանը առանձնահատուկ կարևորել է ՀՀ կառավարության միջոցառումների ծրագրով նախատեսված՝ «Կրթության բնագավառի պետական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմանը վերաբերող հարցը։

Քննարկվել են նաև հանրակրթական ուսումնական հաստատություններում իրականացվող՝ ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերի լրամշակմանը վերաբերող  և կազմակերպչական մի շարք այլ հարցեր։

Տպել
1098 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց