Երևան
12 °C
Երեկ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ խորհրդարանական ընդդիմության ցուցաբերած պահվածքը՝ խայտառակ փախուստը, եւս մեկ անգամ վկայեց, որ գործ ունենք ոչ միայն պատասխանատվությունից խուսափող, այլեւ իրականությունից փախչող ընդդիմության հետ։ Իսկ իրականությունն այն է, որ ընդդիմության գործողությունները հանրային լայն աջակցություն չեն վայելում, հետեւապես իրավունք չեն տալիս նույն այդ ընդդիմությանը համայն հանրության անունից վարչապետի հրաժարականի պահանջ ձեւակերպել։
Այդ պահանջը երեկ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը՝ հայտարարելով, թե՝ «մենք հրապարակում հավաքված ժողովրդի կողմից գործուղվել ենք՝ ներկայացնելու Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հանրային պահանջը, եւ այդ նպատակով է, որ այստեղ ենք»։ ՀՅԴ-ական Ռուստամյանը, ինչպես ասում են, ընկած-ելած, նախկին իշխանության հետ կազմված բազում կոալիցիաների միջով անցած ստաժավոր գործիչ է, եւ մեկն է այն պատգամավորներից, որոնք 2018 թվականին կողմ քվեարկեցին կոալիցիոն ուժերի առաջադրած վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանին, ապա օրեր անց «ետ ողորմեա» արեցին իրենց ընտրությունը, քանի որ փողոցում հասունացած, եռացող հանրային պահանջը այլ օրակարգ ու թեկնածու էր պարտադրում խորհրդարանին, որին այլ ելք չէր մնում, քան ՀՀ-ում իշխանության միակ ու անփոփոխելի աղբյուրի՝ ժողովրդի կամքը կատարելը, «հանրային պահանջի» ուժով՝ Նիկոլ Փաշինյանին վարչապետ ընտրելը։
Արդ, պարոն Ռուստամյանն այսօր այդ ի՞նչ «հանրային պահանջի» մասին է խոսում, ովքե՞ր են ձեւավորել այդ պահանջը՝ Ֆրանսիայի հրապարակում հավաքված իրենց 5-6 հազար աջակիցնե՞րը, այդ թվում՝ իշխանությանն ընտրած քաղաքացիներին «ժեխ» ու «անասուն ազգ» անվանող ու հայհոյող Աննա Աբրահամյանը՝ «Պիտաչոկ» մականվամբ, թե՞, այնուամենայնիվ, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, ներառյալ՝ «Արուսը»՝ Վանեցյանը։ Արմեն Ռուստամյանն իր խոսքին լրջություն հաղորդելու համար թերեւս պետք է կոնկրետացնի իր հնչեցրած պահանջն առաջադրողների անունները եւ նշի նրանց թվաքանակը։
Ներողություն, բայց «Քաղաքացիական պայմանագրին» 2021 թ․ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրած մոտ 680 հազար քաղաքացիները հանրային այլ պահանջ են ձեւակերպել՝ շարունակելով մինչ օրս հավատարիմ լինել իրենց ձեւակերպմանը։ Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է շարունակի պաշտոնավարել վարչապետի պաշտոնում, այլապես «հայրենափրկության» այս օրերին մասսայաբար «զարթնած» ու զինվորագրված կլինեին «առանց Նիկոլ Հայաստան» գոռացող «լաո»-ների բրիգադին։
Այս համատեքստում հարկ է հիշեցնել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի դիտարկումը, որ եթե փողոցում կհավաքվի լեգիտիմ իշխանություն ձևավորած, այսինքն՝ գործող իշխանությանը ձայն տված քաղաքացիների չափ քաղաքացի եւ մեկ հոգի ավել՝ 687.251+1, ապա տրամաբանական կլինի գնալ ընտրությունների։ Այլապես Քոչարյանի դաշինքին ու ՊՈՒ-ին միասին վերցրած 300 հազար ձայն տված քաղաքացիների 5 տոկոսը՝ 15 հազար մարդ, ամեն անգամ փողոց դուրս գալով չի կարող լեգիտիմ իշխանության հեռացման պահանջ ձեւակերպել։ Նկատենք, որ խնդիրն այստեղ ոչ միայն լեգիտիմ իշխանության հեռացման, այլեւ այդ հեռացման պահանջի ոչ լեգիտիմ լինելու մեջ է։ Ինչո՞ւ ոչ լեգիտիմ, քանի որ այն չի ձեւակերպվել լայն հանրությունը:
Սերժին հիշեք՝ ձեզ խղճացեք
Արմեն Ռուստամյանը եւ նրա ընդդիմադիր գործընկերները, մասնավորապես՝ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամները, արժե, որ փողոցային ակցիաների ժամանակ անբնական բղավոցներ արձակելուց առաջ «գուգլեն» ու վերհիշեն նույն Սերժ Սարգսյանի հայտարարությունը վարչապետ ընտրվելուց անմիջապես հետո եւ դրանում նշված մեկ-երկու դիտարկում ականջներին օղ անեն։ Դիմելով ընդդիմադիր «Ելք» դաշինքին՝ «յուղը վրեն», նորաթուխ վարչապետը հորդորեԼ էր ձերբազատվել հայաստանյան ընդդիմությանը հատուկ «չլսելու բարդույթից»։
«Դուք ինձ եք մեղադրում մի աշխարհ ստեղծելու և այդ աշխարհում հրճվելու բարդույթով, բայց այդ բարդույթը ոնց որ թե ձեզ ավելի է բնորոշ: Դուք եք ձեզ համար աշխարհ ստեղծում, դուք եք, չունենալով այդ իրավունքը, խոսում ժողովրդի անունից՝ չհասկանալով հանդերձ, որ պրծավ, վերջ՝ սահմանադրական բարեփոխումներից հետո որևէ անհատ իրավունք չունի ժողովրդի անունից խոսելու: Ժողովրդի անունից կարող է խոսել միայն քաղաքական մեծամասնությունը»։ Էքսվարչապետի այս խրոխտ խոսքերը մեծամասնության վերաբերյալ քաղաքագիտական առումով անվիճարկելի են, մինչդեռ քաղաքական առումով՝ լպիրշության ու ցինիզմի գագաթնակետը, քանի որ հնչեցրել էր մի մարդ, որը քաջ գիտակցում էր, թե ինչ հայտնի բանաձեւով էր հերթական անգամ ձեւավորվել այդ մեծամասնությունը՝ «ինչքան ուզել, էնքան խփելու»։ Ընդ որում, ապրիլյան քառօրյայից մեկ տարի անց եւ իր վարչապետությունից մեկ տարի առաջ տեղի ունեցած ԱԺ հերթական ու հերթական անգամ կեղծված ընտրությունների հետեւանքով։
Իսկ այսօրվա խորհրդարանն իր մեծամասնությամբ ձեւավորվել է արդար, չկեղծված ընտրությունների արդյունքում, եւ արդյունքներից մեկն էլ խորհրդարանական մեծամասնության ղեկավարի հրաժարականը պահանջող, թույլ տվեք ասել՝ բարդույթավորված ընդդիմադիր երկու ֆրակցիաների առկայությունն է խորհրդարանում։
Ինչ մնում է Սարգսյանի ասած «մի աշխարհ» ստեղծելուն, ապա նա, իրոք, պարփակվել էր իր ստեղծած «ստի կայսրությունում» ու կտրվել դառը իրականությունից, այն իրականությունից, որը նրա առջեւ բացվեց իր ողջ պերճանքով ու թշվառությամբ՝ ստիպելով նրան ստորագրել քաղաքական կապիտուլյացիայի հայտնի տեքստը՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի»։
Սերժ Սարգսյանի ասած «սխալվեցի»-ն «քաղաքական մեծամասնության» մասին նրա հոխորտանքի հերքումն է, ինչից հետեւում է, որ «երրորդ սրոկ»-ի գնացած Սարգսյանը, խոսելով մեծամասնության անունից, իրականում խոսում էր միայն իր ու իր իշխանության վերարտադրությունը սպասարկած փոքրաթիվ խմբակի անունից, եւ միայն «հանրային պահանջը» ստիպեց նրան ընդունել սեփական սխալը։ Այդ սխալի մասին, ի դեպ, միայն Սերժ Սարգսյանը չէ, որ խոստովանել է, այլ նրա քաղաքական վերարտադրության ճարտարապետներից մեկը՝ արդարադատության նախակին նախարար Դավիթ Հարությունյանը, որը հեղափոխությունից հետո տեղի ունեցած ասուլիսում հայտարարեց․ «Կարծում եմ՝ մեր՝ ՀՀԿ-ի հիմնական խնդիրը մեկ քաղաքական կուսակցության կողմից քաղաքական իշխանության մենաշնորհման վտանգը չգիտակցելն էր: Դա մեր հիմնական սխալն էր, որը մենք խոստովանում ենք»: ՀՀԿ-ական փոխնախագահ, ընդդիմության այսօրվա կարկառուն գաղափարախոս Արմեն Աշոտյանն էլ ցավ ի սիրտ խստովանեց․ «Մեր սխալներից մեկը՝ մեր իշխանության տապալման, հենց դա էր, որ մենք մեզ կեղծում էինք»։
Նույն սխալը, որը պայմանականորեն կարելի է անվանել «սերժի սինդրոմ», այսօր կրկնում է 2018-ի շարժման, դրա հագեցրած արդյունքը կրկնել փորձող նախկին իշխանությունը՝ սերժաքոչարյանական ընդդիմության կարգավիճակում։ Ի դեմս գործող ընդդիմության՝ գործ ունենք նոր ֆենոմենի հետ․ եթե մինչեւ 2018-ը նախկին իշխանությունը կտրվել էր իրականությունից, ապա այսօր՝ իրականության հետ առերեսումից չորս տարի անց էլ ոչ մի կերպ չի հաշտվում այդ իրականության հետ եւ ստիպված գնում է տրորված ճանապարհով՝ իրեն ու իրականությունը կեղծելով, մարգինալ քաղաքական շարժումը փորձելով ներկայացնել որպես տոտալ շարժում, վարչապետի հրաժարականի ոչ լեգիտիմ պահանջն էլ լեգիտիմացնել՝ այն ներկայացնելով որպես «Արցախի փրկության» գրավական։
Մինչդեռ քաղաքական տարրական վերլուծության ունակ ցանացած ոք հասկանում է, որ փողոցներում տեղի ունեցող ագրեսիվ գործողությունները հանուն Արցախի եւ Հայաստանի չեն, Արցախն ու Հայաստանն ընդամենը թանկարժեք քաղաքական գույք են, որոնք այդ ընդդիմությունը փորձում է գրավ դնել՝ հասնելու իր գերնպատակին՝ իշխանությունը վերազավթելուն, ռեւանշին։ Կամ, ինչպես ժամանակին նույն Աշոտյանն էր պատկերավոր ձեւակերպել, երկրի կառավարման «ջոյստիկը» վերստին իր ձեռքն առնելուն։
Հեղինե Մանուկյան
ԱՄՆ-ը՝ աշխարհի ուշադրության կենտրոնում. թեժ պայքարից հետո ինչպես են կազմակերպվելու նախագահական ընտրությունները
Այն, որ «Բալասանյան դաշինք»-ը վայր է դրել մանդատները, մամուլից ենք իմացել, քննարկում չենք ունեցել. Ալեքսանյան
Աշնանային Երևանում ընթրեցի Իսլանդիայի նախկին առաջին տիկին, իմ լավ բարեկամ Էլիզա Ռիդի հետ. Հակոբյան (տեսանյութ)
Ղազախստանն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի՝ երկկողմ հարաբերություններում նոր էջ բացելու ձգտումներին. Տոկաև
Վալենսիայում ջրհեղեղի պատճառով դասերը չեղարկվել են, սահմանափակումներ են մտցվել. հայտնի է 220 զոհի մասին
Ուշիի ոլորաններում տեղի ունեցած խոշոր ավտովթարի զոհերի թիվն ավելացել է. ովքեր են մահացածներն ու վիրավորները
Սերժ Սարգսյանի եղբորորդի Նարեկ Սարգսյանն ազատ է արձակվել ՔԿՀ-ից
Միջազգային գիտաժողով, ներկայացումներ. Երևանում անցկացվում են Ֆրանկոֆոն թատերական ամենամյա հանդիպումները
Գերմանիայի ԱԳ նախարարը չհայտարարված այցով ժամանել է Կիև
Իշխան Սաղաթելյանն իր մեջ «ուժ է գտել» ու խոսել. ի՞նչ «հրաշքի» կամ «արմագեդոնի» է նա սպասում
Ձևավորվել են ՆԳՆ ոստիկանության չորս հենասյունային ուղղություններից ևս երկուսը
Առողջապահության նախարարությունն ու ֆրանսիական Վիեննը համագործակցության նոր ուղղություններ կծրագրեն
Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետները համագործակցության հարցեր են քննարկել
Ծաղրածուներին քաղաքական դաշտ բերել չի կարելի, Հայկ Մարությանը, թե ամոթ ունենա, հողում գլուխը կթաղի. Խաչատրյան
Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ՀՀ Ազգային հերոս Վահագն Ասատրյանի հիշատակին նվիրված հուշ-ցերեկույթին (տեսանյութ)
Շիրակի մարզպետը մեկնում է արձակուրդ. ով կփոխարինի Մուշեղ Մուրադյանին
Թբիլիսիի կենտրոնում մեկնարկել է ընդդիմության հանրահավաքը. Ռուսթավելիի պողոտան փակվել է (տեսանյութ)
Մեքենաներ են բախվել, «Գազել»-ը կողաշրջվել է. կան տուժածներ (լուսանկարներ)
Վրաստանում ուժեղացվել է խորհրդարանի շենքի անվտանգությունը. ԶԼՄ ներկայացուցիչներին խնդրել են լքել այն
Տնտեսության դիվերսիֆիկացում և ոչ միայն. ինչ են քննարկել Գևորգ Պապոյանն ու ԵՄ պատվիրակության ղեկավարը
30-ամյա տղամարդու սպանության համար մեղադրանք է ներկայացվել 29-ամյա համագյուղացուն. ինչ է կատարվել Մեղրաշենում
Ucom-ի աշխատակիցները մասնակցել են Վայոց Ձորում անտառի վերականգման աշխատանքին
Աշխատանքային առօրյա. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել
Քիմ Քարդաշյանը կրել է արքայադուստր Դիանայի խաչը․ նա աճուրդում այն գնել է 200 հազար դոլարով
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Բաքու՝ մասնակցելու COP29-ին
Ագարակցիները նշեցին Ագարակ քաղաքի 75-ամյակը
Երգող շատրվանի սիրահարը պետք է գնա Գյումրի՝ տեսնի, պատմական քաղաքը բոլորովին նոր տեսք է ունենալու․ Պապոյան
Հրատապ ծրագրերում Փարաքարից մինչ Զվարթնոց ընկած համայնքների ճանապարհի նորոգումը կա՞. Մանավազյանը՝ Սանոսյանին
5-ի փոխարեն՝ 2 րոպեում․ «Հաջողակից՝ սկսնակին» ծրագրով գնված սարքերը արագացրել են աշխատանքը, բարձրացրել որակը
Բանկերը պարտավոր են փոխանակել թղթադրամները, մետաղադրամները, բավարարել պահանջարկը՝ ներառյալ 100 դրամանոցի. ԿԲ
Գնել Սանոսյանը թուրք գործընկերոջ հետ քննարկել է Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հնարավորությունները
Հայաստանը մինչև տարեվերջ կվերացնի ԵՄ ավիացիոն «սև ցուցակ»-ում հայտնվելու պատճառ դարձած վերջին թերությունը
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան նոյեմբերի 4-ին
Հաստատվել է ՀՀ տարածքում քաղաքացիական օդանավի ավիացիոն պատահարի քննության վերջնական հաշվետվությունը
Սպասվում են ուժգին քամու պոռթկումներ, 0-ից ցածր ջերմաստիճան, ձյան տեղումներ
Գյումրիում ՔՊ-ի քաղաքապետի թեկնածուն Կարեն Սարուխանյանն է
Սիմոնյանը Իզաբել Սանտիագոյի և Ալֆորվիլի քաղաքապետի հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցության հարցեր
ՌԴ-ում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն իր հավատարմագրերը կհանձնի Վլադիմիր Պուտինին
Քաղաքական իմպոտենտությունը բուժում չունի ու այդ նպատակով Մոսկվա մեկնելը ապարդյուն է. Չախոյան
Ակնկալում ենք համատեղ աշխատանք՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները. Փաշինյանը՝ Սանդուին
© 2024 Հայկական ժամանակ
Website by MATEMAT