Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց համակիրներն ու ընտրողները. Անի Սամսոնյան

Քաղաքական իմաստով այս ընդդիմությունը ճիշտ է գործում, որովհետև հայտնվել է ճնշումների տակ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի անդամ Անի Սամսոնյանը:

Գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Խորհրդարանական ընդդիմությանը պետք է հասկանալ:

Քաղաքական իմաստով այս ընդդիմությունը ճիշտ է գործում, որովհետև հայտնվել է ճնշումների տակ: Այդ ճնշումները հետևյալն են.

1. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են ապօրինի գույքի բռնագանձման գործընթացները: Այս մարդիկ կանգնել են իրենց գույքի և հնարավոր կորստի առջև: Իրենք պատրաստ էին չլինել պաշտոնյա, բայց պատրաստ չեն պաշտոնյա ժամանակ վախերի ու ռիսկերի գնով կուտակած հարստությունը կորցնել:

2. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց համակիրները: Այնպես ստացվել, որ խորհրդարանական երկու ընդդիմադիր ուժերին 2021 թ. ընտրություններում սատարել են և իրենց համար «տասովկա» են արել բազմաթիվ մարդիկ, որոնց խոստացվել են պաշտոններ և լավ «թիքաներ» հաղթանակի դեպքում, և այդ մարդիկ, վատամարդ դառնալով, վստահ են եղել, որ, օրինակ, Քոչարյանը դառնալու է վարչապետ: Ընտրություններից հետո այդ մարդիկ հայտնվել են ձեռնունայն վիճակում, որովհետև փոքր խումբ թեկնածուներ ստացել են պաշտոն և մանդատ, իսկ մյուսներին չի հասել ոչինչ: Այդ մարդիկ պատրաստ չեն սպասել և պատրաստակամ չեն թողնել, որ փոքր խումբ մարդիկ վայելեն պատգամավորական աթոռները, իսկ իրենք մանրադրամի դիմաց միայն խոսեն կամ գրառումներով ֆեյսբուքներում «դոշ» տան:

3. Խորհրդարանական ընդդիմությանը ճնշում են իրենց ընտրողները: Այդ ընտրողները մանդատ չէին տվել, որպեսզի իրենք զբաղվեն պառլամենտական գործունեությամբ: Այդ մարդիկ մանդատ էին տվել՝ իշխանությանը փոխելու համար:

Եվ հիմա խորհրդարանական ընդդիմությունն այլ բան չունի անելու, քան փրկել սեփական փողերը, խուսափել համակիրների ցասումից և մխիթարել ընտրողներին:

Եվ քանի որ այս խորհրդարանական ընդդիմությունը չի փայլում պետության նկատմամբ անկեղծ հոգատարությամբ և հարգանքով կամ սրտացավությամբ, ավելորդ եմ համարում բացատրել, թե ինչու են իրենց քաղաքական գործողությունները մաշեցնող ու վտանգավոր՝ առանց այդ էլ ծանր վիճակում գտնվող մեր պետության համար:

Սրանք բացառապես ներքաղաքական պատճառներն են: Կան նաև արտաքին (որոնք կապ ունեն Արցախի, բայց ոչ փրկության հետ) բայց այս հարթակը այդ պատճառների մասին խոսելու հարմար տեղը չէ»:

Տպել
3032 դիտում

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ

Ալագյազում Մալխաս և Ռոման Ամոյանների անվան նոր մարզադպրոց կկառուցվի

Փոխվարչապետն ու Իրանի դեսպանն անդրադարձել են սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներին

Նոյեմբերյան-Բագրատաշեն ճանապարհը փակած ակցիայի մասնակիցը ձերբակալվել է․ վերջինս հետախուզման մեջ է եղել

Զինծառայողը ականապայթյունային վնասվածք է ստացել

Միրզոյանը Սերբիայի ԱԳ նախարարի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Հարավային Կովկասում հարատև խաղաղության կարևորությունը

Կորոնավիրուսի ժամանակ 829 կեղծ պատմագրի հիման վրա Առողջապահության նախարարությունից հափշտակվել է 263 մլն 480 հազար դրամ

Ռեստորանի մոտ մեքենաներ են բախվել․ դրանցից մեկը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել օբյեկտներից մեկի պատին

Հիմա հեշտ է պառկել ասֆալտին ու ցույց տալ, թե փրկում եք հայրենիքը․ Սաֆարյանը՝ ԱԺ նախկին գործընկերներին

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 20 սահմանային սյուն է տեղադրվել

ԱԺԲ-ի հանրահավաքի ժամանակ բռունցքով ոստիկանության ծառայողի գլխին հարվածած կինը ձերբակալվել է

Հակոբ Արշակյանը Սիրիայի Ժողովրդական ժողովի փոխնախագահին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Պապոյանն ու ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների խնդիրները

Տաքսու մեջ ծխելու հետ կապված վեճի ժամանակ ուղևորը քիմիական նյութ է փչել վարորդի դեմքին․ վերջինս այրվածքներ է ստացել

Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստանին զենք մատակարարելու վերաբերյալ Ադրբեջանի քննադատությանը

ՄԻՊ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ՝ այսօր բերման ենթարկված անձանց տեսակցելու համար

Դոլարն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 25-ին

«Խաղաղության խաչմերուկը» Հայաստանի տեսլականն է դեպի խաղաղություն. Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանավորվածությունները շարունակում են մնալ արդիական. Զախարովա

Կարծում եմ՝ պետք է քննարկենք այդ հարցը․ Ալեն Սիմոնյանը՝ Ադրբեջանից Հայաստան գազ ներկրելու՝ Իլհամ Ալիևի առաջարկի մասին