Երևան
12 °C
Ամերիկահայ գիտնականների և ճարտարագետների ընկերակցությունն (AESA) արդեն 20 տարի կազմակերպում է ամենամյա գիտական օլիմպիադայի մրցույթներ, որոնց նպատակը դպրոցականների շրջանում ճարտարագիտության և գիտությունների նկատմամբ հետաքրքրության խթանումն է:
Գիտական օլիմպիադայի այս տարվա մրցանակաբաշխությունը մեկտեղել էր ՀՀ դպրոցների շուրջ 100 աշակերտի և ուսուցչի:
ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից հայտնում են, որ միջոցառմանը մասնակցել և մրցանակակիրներին շնորհավորել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը՝ շնորհակալություն հայտնելով օլիմպիադայի կազմակերպիչներին։
«Կարևորում եմ այս նախաձեռնությունը, որովհետև սա այն ճանապարհն է, որով պետք է գնանք ու այն ավելի ընդլայնենք մեր բոլոր երեխաների համար՝ խրախուսելով գիտությամբ զբաղվելը։ Նաև այսպիսի մրցույթներն են, որ երեխաներին տալիս են իրական հնարավորություն՝ զբաղվելու այն գործով, որը ցույց է տալիս կրթության և գիտության կարևորությունը յուրաքանչյուրի կյանքում և դրա հեռանկարային նշանակությունը»,- փաստել է նախարարի տեղակալը:
ժաննա Անդրեասյանը վստահեցրել է՝ պետությունը մեծ ուշադրություն է դարձնում կրթության և գիտության ոլորտի զարգացմանը․ այն հռչակված է իբրև առաջնահերթություն ոչ միայն Կառավարության ծրագրում, այլև պրակտիկ քաղաքականության մաս է։ Դրա շրջանակում, ըստ փոխնախարարի, միայն այս տարի ավելի քան 83 տոկոսով ավելացել է գիտության բյուջեն։
«Այս առումով կարևոր է ոչ միայն գիտական առանձին թեմաներին, սարքավորումներին և հետազոտություններին ուղղված ծախսերի մեծացումը, այլև գիտաշխատողների աշխատավարձերի բարձրացման շարունակական քաղաքականությունը։ Սրա արդյունքում երեխաները կհասկանան, որ գիտությամբ զբաղվելը և գիտնական դառնալը մի ճանապարհ է, որը կարող է լինել անձի կարողությունները և հնարավորությունները բացահայտող, ինչպես նաև արժանապատիվ կյանքի հնարավորություն ընձեռող ուղի»,- շեշտել է Ժաննա Անդրեասյանը։
Նրա խոսքով՝ այս խնդրի լուծմանն են ուղղված նաև կրթության բովանդակային բարեփոխումները՝ զարգացնելու ԲՏՃՄ կրթությունը հանրակրթական դպրոցներում։ Նախարարի տեղակալը կարևորել է հատկապես բոլոր դպրոցներում բնագիտական և ինժեներական լաբորատորիաների ստեղծումը, որը Կառավարության ծրագրում ամրագրված հաջորդ կարևոր նպատակն է։ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ Տավուշի մարզի բոլոր դպրոցներն արդեն ստացել են անհրաժեշտ լաբորատորիաներ, որոնց հիմքի վրա կիրականացվի տվյալ առարկաների նորովի ուսուցումը՝ դրանք իրապես դարձնելով փորձարարական, գիտական և ֆունդամենտալ կարողությունների հնարավորություն տվող։
«Մենք պետք է համատեղենք մեր ջանքերը և ձեռնարկենք անհրաժեշտ քայլեր, որոնք երեխաներին հնարավորություն կտան զարգացնելու իրենց նախասիրությունները, զբաղվել գիտությամբ և դրանով նպաստել մեր երկրի զարգացմանը։ Ուրախ եմ, որ այս երեխաները գտել են իրենց այս դաշտում, և մեր քաղաքականությունը պետք է լինի շարունակաբար ընդլայնել մասնակից դպրոցների, ուսուցիչների և սովորողների թիվը, որովհետև, ցավոք, հիմնականում նույն շրջանակից է մասնակցությունը»,-փաստել է Ժաննա Անդրեասյանը՝ հավելելով, որ մրցույթին մասնակցությունն արդեն հաղթանակ է։
AESA գիտական օլիմպիադայի կոմիտեի (SOC) նախագահ Սոնա Ջուհարյանն իր հերթին շնորհավորել է բոլոր աշակերտներին քրտնաջան աշխատանքի, նվիրվածության և որակյալ նախագծերի համար. «Մենք խորապես երախտապարտ ենք և անկեղծորեն գնահատում ենք ուսուցիչներին, ծնողներին, դաստիարակներին, հովանավորներին, դոնորներին, կամավորներին, հանձնաժողովի անդամներին և այն աջակիցներին, որոնք AESA-ի 21-րդ գիտական օլիմպիադան դարձրին հաջողված և հիշարժան իրադարձություն»:
Նշենք, որ AESA 21-րդ գիտական օլիմպիադան տեղի է ունեցել մարտի 26-ին և մարտի 27-ին, որին առցանց միացել են մասնակիցներ Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և ԱՄՆ-ից: Այս տարվա օլիմպիադային մասնակցել է միջին և ավագ դպրոցների 87 աշակերտ. 71-ը՝ Հայաստանից, 13-ը՝ ԱՄՆ-ից և 3-ը՝ Արցախից։ Մրցույթին մասնակցել է ՀՀ-ից՝ 14, ԱՄՆ-ից՝ 6 և Արցախից՝ 1 դպրոց:
Նրանք ներկայացրել են 49 հետազոտական կամ փորձարարական նախագծեր՝ ֆիզիկական գիտությունների, կենսաբանության և սոցիալական գիտությունների ոլորտներում: Ուսանողների նախագծերը գնահատվել են ստեղծարարության, գիտական մոտեցման, ըմբռնման և ներկայացման հիման վրա:
Սահմանվել է «Տարվա դպրոց» մրցանակ՝ հիմնված յուրաքանչյուր անվանակարգում և մակարդակում մասնակցող նախագծերի ընդհանուր քանակի վրա: Այս տարի այդ մրցանակը հանձնվել է ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցին:
Մրցանակակիրների ամբողջական ցանկին կարելի է ծանոթանալ Գիտական օլիմպիադայի կայքում՝ https://www.aesa.org/science-olympiad/:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Պատմության թանգարանում բացվել է «ՅԱԿԻՇԻՄԵ. Երկրային կերպարանափոխություններ» խորագրով շրջիկ ցուցահանդեսը
Հարձակում Կրասնոդարի առևտրի կենտրոնում․ մեկ կին զոհվել է
Իրանը կրկին փակել է Հորմուզի նեղուցը՝ ի պատասխան Լիբանանի դեմ շարունակվող ագրեսիայի
Ինքնաթիռի վթարի հետևանքով մահացել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիհմոն
ՀՀ բանակի զինծառայողների վարժանքները՝ հայրենական արտադրության «Ատլանտ» համակարգերի կիրառմամբ․ տեսանյութ
Կարապի լճի և հարակից տարածքում ապամոնտաժվել է 25 գովազդային վահանակ
Սիսավան փողոցում վիճաբանել, կրակել են, ԲԿ-ներ տեղափոխված անձինք կան․ ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել դեպքից
Ժամանակն է, որ մեր պարտքը վերադարձնենք, բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ վարչապետ
Քոչարյանը մոռացել է՝ ինչպես է տարիներ շարունակ իշխանությունը պահել բռնաճնշումներով, վախի մթնոլորտով, մահերով
Կրակոցներ Երևանի Սիսվան փողոցում. հայտնաբերվել են պարկուճներ, գնդակներ, արնանման հետքեր, վնասված ավտոմեքենա
Ռուսաստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը
Ստորագրությունների իբրև թե 30 հազար տարբերության մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ԿԸՀ
Վարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ձորագետի ափին թևը վիրավոր արծիվ է գտնվել
Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում
Ֆինանսների նախարարը և ԿԲ նախագահը մասնակցել են ԱՄՀ և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-4, այնուհետև կնվազի 5-7 աստիճանով․ անձրև, տեղ-տեղ նաև կարկուտ կտեղա
Որպես անհետ կորած որոնվում է Նադյա Ղալաչյանը
Վիենի քաղաքապետ Թիերի Կովաքսի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,08 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Բազմաթիվ ընտրակեղծիքներով նրան բերում էին իշխանության, հետո արյունով նույն իշխանությունը փոխանցում հաջորդին
Շիրակի մարզային հանձնաժողովը գույքագրում է մարզում և Գյումրիում կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասը
Աշխարհի առաջնության 5 խաղափուլից հետո հայ շախմատիստները առաջատարների խմբում են
Անգլիայում գնացքներ են բախվել․ զոհ ու վիրավորներ կան
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով
Թիվ 46 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է ճանապարհին կայանված բեռնատարին. կան վիրավորներ
Ամփոփվել է «Դասարան+Դասական» թատերական կրթական ծրագրի հերթական փուլը
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները
Հայաստանի առաջնահերթություններից է նոր ազգային միգրացիոն ռազմավարության մշակումը․ քննարկվել են բարեփոխումները
Ծեծել, հարվածել է 1 տարեկան երեխայի գլխին․ խորթ մոր կողմից սպանության քրվարույթի նախաքննությունն ավարտվել է
Վլադիմիր Սպիվակովը հրատապ հոսպիտալացվել է
Դեսպան Սմբատյանն ու Մաղլակելիձեն մաքսային ոլորտում ՀՀ-Վրաստան փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկել
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներ
Քաղաքացիների ցուցաբերած աջակցությունն ապացույց է, որ Դուք ներկայացնում եք Հայաստանի իրական շահերը․ Ֆիցո
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Մեկը սեքսի նախարար է, մյուսը՝ «ուժեղ խելացի». ՀՀ-ն պետք է փրկենք ռուսացած հայերից, մատ թափ տվողներից
Գյումրիում ուժեղ կարկուտ է տեղացել, ավտոմեքենաներ են վնասվել․ լուսանկարներ, տեսանյութ
Հայտնի է Ռուբիկ Հակոբյանի խափանման միջոցը
Աթենքի առևտրի պալատի նախագահի հետ քննարկվել է հայկական արտադրանքների ներկայացման և ներկրման հնարավորությունը
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել հրադադարի շուրջ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT