ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն անդրադարձել են ընդդիմության հայտարարություններին

Ինչպես հայտնել ենք, Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկել և ընթանում է ընդդիմության հանրահավաքը: 

Իշխան Սաղաթելյանը, հանրահավաքի ժամանակ դիմելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներին, հայտարարեց, որ նրանց տրվում է վերջին հնարավորություն:

«Դուք ունեք պատմական շանս ձեր սխալն ուղղել ու կանգնել ժողովրդի կողքին, սա ձեր վերջին շանսն է ուղղվելու, հասկանալու, գիտակցելու, հետագայում ուշ է լինելու: Հասկացեք և առաջիկա մեկ-երկու օրվա ընթացքում որոշում կայացրեք»,- ասաց Սաղաթելյանը։

Ի պատասխան այս հայտարարությունների՝ գրառումներ են կատարել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները:

Արփի Դավոյանը, դիմելով Իշխան Սաղաթելյանին, գրել է.

«Ի պատասխան այդպես էլ մեծ առաջնություններում հանդես չեկած, արագ վազքի մեծն վարպետ Իշխան Սաղաթելյանին՝ վարպետ, վերադարձիր Ազգային ժողով, այնտեղ կխոսենք»։

Պատգամավոր Հասմիկ Հակոբյանն էլ նկատել է.

«Ախր, գալու եք Ազգային ժողով, ախր, ձեր էսօրվա հայտարարությունների համար հատ-հատ պատասխան եք տալու, ախր, երես պիտի ունենաք էդ ժամանակ:

Թե չէ ձեր կողմից ավտոբուսներով բերած մարդկանց առաջ ձեզ լավ եք զգում, գիտեք՝ մենք մոռանալո՞ւ ենք ձեր ասածները»:

Պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն էլ, նշելով օրվա խորհրդի ու հանրահավաքում հնչող հայտարարությունների մասին, գրել է.

«Մայիսի 1-ը, հիրավի, մարդկային արժանապատվության տոն է:

Մեր երկրում ամենամեծ արժեքը արարող մարդն է, և թերևս 2018 թվականից հիմք դրվեց իշխանությանը, որը ամեն գնով գնահատում ու պաշտպանում է աշխատավոր մարդու իրավունքները, նպաստավոր պայմաններ և նոր հնարավորություններ ստեղծում նրա ստեղծարար գործունեության համար։

Սակայն մեծ ողբերգություն է հասարակության համար, երբ անգործությունը որոշ հեղինակազրկված գործիչների քաղաքական վաշխառության օրակարգն է։

Ականատեսը լինելով վերջին տասնօրյակում որոշ քաղաքական դիակների անձնաշահ, հակապետական, հայրենուրաց գործունեությանը, որոնք ժամկետանց մանիպուլյացիաներով, բռնության միջոցով ավազակախմբերի ներուժով փորձում են պառակտել քաղաքացիների առօրեական աշխատանքը, փորձում են «մանրադրամ» դարձնել սեփական հողը, սեփական քաղաքացուն, փորձում են նյութականացնել ագրեսիվ և՛ հայհոյախառն, և՛ խեղանդամ վարքագիծը, փորձում են հետպատերազմյան տրավմայից դուրս չեկած մեր մայրերին սեփական մոլագարության համար մոլորեցնել։

Նման նախկին պետական գործիչներին և քաղաքական գործիչներին ես դատապարտում եմ։

Եթե մայիսմեկյան օրով դուք հայրենիքը հացահատիկի չափ սիրեիք, այսօր դուք հայ զինվորի, գիտնականի, մտավորականի, բժշկի, հողի մշակի, շինարարի կողքին կլինեիք, չէիք խաթարի նրանց հանապազօրյա աշխատանքը ձեր ապօրինի ունեցվածքը պաշտպանելու համար, և հանկարծ չփորձե՛ք ընդհանրություն անցկացնել 2018 թվականի այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետ, քանի որ դա արվել և արվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար, դա արվել էր ժողովրդավարական պետության կարևորագույն ինստիտուտի համար, դրա առանցքում պետության կառուցողական զարգացումն ու արգասաբեր աշխատանքն էր։

2018 թվականի հեղափոխությունը հիմքն էր՝ կարգելու օրինակելի պետություն և մերժելու քաղաքացու իրավունքների ստոր կեղեքումը»։

Տպել
9033 դիտում

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց

Բեռլինում կայացել է Շոլց-Ալիև հանդիպումը

Աննա Հակոբյանը լուսանկարներ է հրապարակել Գյումրի կատարած այցից

Ռուսաստանը նամակ է ուղարկել Հայաստան. այն հասել է Ազգային ժողով

ՆԱՏՕ-ից Ուկրաինային տրամադրված և ՌԴ-ի կողմից գրավված տեխնիկան բերվել է ցուցադրության (լուսանկարներ, տեսանյութ)